Չորեքշաբթի, 22 մայիսի

ՈՒԺ-ը արդարությունը օրինաչափ դարձնելու միջոց է


12:11, 11 հուլիսի, 2012

Կարծում եմ, պահը հետզհետե հասունանում է իշխող կառավարման համակարգի ու նաև վերնախավի «մտածող» և «տեխնոլոգ» տարրերի ուշադրությունը հրավիրել եւ լրջորեն ուսումնասիրել սահմանադրականության գաղափարը և դրանից բխող մի ամբողջ կոնֆլիկտների պատմությունը և իրավունքների նվաճման գիտակից քաղաքացիական գործընթացները: Սա նրանց կօգնի չկրկնել անցյալի իրենց և իրենց գործատերերի և ուրիշների անդառնալի սխալները:

Իրավական կարգը նեղ տեխնոկրատիկ հասկացությամբ մեկնաբանելը և ձևական իրականացումները անիմաստ և անարդյունավետ են, եթե այդ կարգը և գործողությունները չեն բխում և հարգում սահմանադրականության գաղափարը: Գիտակից մարդ-անհատ-քաղաքացին և համախմբումները, որ մարսել են, համակրում են և վճռակամ են սահմանադրականության գաղափարը իրականություն դարձնել մեր հայրենիքում, ամենայն լեգիտիմությամբ իրավունք ունեն և կարող են դա կենսագործել իրենց անհատական և հավաքական ստեղծագործ գոյությունը և ապահովությունը պաշտպանելու համար:

Այդ գիտակից գործոնների համար ՈՒԺ-ի իմաստը իշխելը չէ, և ոչ էլ մենաշնորհը, դա վերաիմաստավորվում է սահմանադրական գաղափարախոսության համապատասխան. ՈՒԺ-ը արդարությունը օրինաչափ դարձնելու միջոց է:

Արմինէ Առաքելեան


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Լեվիկ14:01 - 11 հուլիսի, 2012
Շատ կներեք, բայց Ո՞Վ է Արմինէ Առաքելեանը...Ոչ մի տեղ նշված չէ թե ինքը ի՞նչ է ներկայացնում եւ ինչու կարդացողներս պետք է կարեվորություն տալ իր ասածներին:
2. Հետք14:10 - 11 հուլիսի, 2012
ՄԻԺԻ հիմնադիր, քաղաքագետ, իրավաբան
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»