HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարի «ներքին կանոնակարգը»

Հունիսի 25-ից 29-ը Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության 5 աշխատակից պետք է մասնակցեր Հունգարիայում բնապահպանական հանցանքների քննության վերաբերյալ ուսումնական դասընթացին: 5 հոգանոց ցուցակը տեսչությունը ներկայացրել է նախարար Արամ Հարությունյանի հաստատմանը, որից հետո այն պետք է ուղարկվեր ԱՄՆ դեսպանատուն, հաստատվեր այնտեղ, քանի որ ծրագիրը ֆինանսավորում էր դեսպանատունը: 

ԱՄՆ դեսպանատունը «Հետքին» տեղեկացրեց, որ դեսպանատունն առաջարկել է բնապահպանական հանցանքների քննության վերաբերյալ ուսումնական դասընթաց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների համար, և դա մեկն էր այն կրթական փոխանակման ծրագրերից, որ ԱՄՆ կառավարությունը իրականացնում է ՀՀ իրավապահների հետ: 

Ըստ տեսչության ցուցակի` Հունգարիա պետք է մեկնեին Բնապահպանական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը, Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի պետ Հովհաննես Հունանյանը, Վայոց ձորի տարածքային բաժնի պետ Վահիկ Գրիգորյանը, տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Ասատրյանը, Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակից Արթուր Բեգլարյանը: 

Նախարարությունում «Հետքի» աղբյուրը պատմեց, որ նախարար Արամ Հարությունյանը այդ ցուցակում կատարել է 2 փոփոխություն` ցուցակից հանել է Բնապահպանական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանին և Վայոց ձորի տարածքային բաժնի պետ Վահիկ Գրիգորյանին, նրանց փոխարեն մտցրել իր «մարդկանց»` իր անձնական վարորդի եղբորը` տեսչության Լոռու մարզի տարածքային բաժնի պետ Արմեն Լաբլաջյանին և Տեսչության Երևանի տարածքային բաժնի պետ Սամվել Շահգալդյանին: Վերջինս Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի եղբայրն է: 

ԱՄՆ դեսպանատունը չի հաստատել նախարարի կամքով ցուցակում հայտնված հենց այդ երկու անձանց մասնակցությունը, և նախարարը որոշել է, որ եթե նրանք չեն գնալու, ուրեմն չեն գնա նաև մյուսները` չնայած այն հանգամանքին, որ դեսպանատունն արդեն գնել էր մասնակիցների ավիատոմսերը: Այդպիսով, աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը մեկնողների գործուղման հրամանները չի ստորագրել:  

«Նախարարությունը ոչ մեկին չուղարկեց այդ դասընթացին»,- «Հետքին» հայտնել է դեսպանատան մամուլի քարտուղար Թագուհի Ջահուկյանը: Լրացուցիչ մանրամասների համար դեսպանատունը խորհուրդ է տվել դիմել Բնապահպանության նախարարություն: 

Բնապահպանության նախարարությունը ոչ միայն չի պարզաբանել կատարվածը, այլև, ըստ էության, չի պատասխանել մեր հարցերին: Մենք նախարարին հարցրել էինք, թե ինչո՞ւ խումբը չի մեկնել Հունգարիա, ինչո՞ւ է նախարարը փոփոխություն կատարել մասնակիցների կազմում: 

Ստացել ենք բառացիորեն հետևյալ պատասխանը, որը ստորագրել է աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը. «Ի պատասխան Ձեր N գրության տեղեկացնում եմ, որ նմանատիպ հարցերում որոշումներ կայացնելիս ՀՀ բնապահպանության նախարարությունում առաջնորդվում են գործող ներքին կանոնակարգով»: Թե ինչ կանոնակարգ է, ինչու է ներքին կանոնակարգը արգելում նախարարության աշխատակիցներին վերապատրաստվել, Է. Փիրումյանը չի մանրամասնել: 

Իսկ հիմա փորձենք բացատրել, թե աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը ի՞նչ նկատի ունի ներքին կանոնակարգ ասելով. այն, որ նախարարի մտերիմնե՞րը պետք է մեկնեն արտերկիր գործուղման: Նույն «ներքին կանոնակարգով» բարձր մակարդակով միջազգային հավաքներից մեկին նախարարը որպես պատվիրակության անդամ ընդգրկել էր իր կնոջը` Հասմիկ Աբգարյանին, ով գրանցված էր «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում: Այդ ընթացքում պատվիրակության հիմնական անդամներից մեկը, իր հիմնական գործառույթները թողած, ստիպված է եղել զբաղվել նախարարի կնոջը համապատասխան ընթացակարգերով գրանցելու հարցերով:

Նույն «ներքին կանոնակարգով» է որոշվում, թե մեր հարցումներից որի՞ն չպատասխանել օրենքով սահմանված ժամկետներում, կամ ինչու չպետք է արձագանքել նախարարության վերաբերյալ մեր հրապարակումներին: «Հետքը» առաջիկայում կներկայացնի բնապահպանության նախարարության «ներքին կանոնակարգի» մի շարք օրինակներ:   

Մեկնաբանություններ (10)

GB
Most uneducated ministers or oligarch MPs worry for their position...this guy must have happy connection and bribed by some companies, who are cutting Armenia's trees left and right, bribing the ministry boss and his loyal employees!! Wake up Armenia....these people are not serving your interest they are serving to their rotten pockets only!! Thank you Hetq, for naming these traitors in your newspaper, Armenians deserved to have well educated and smart nationalist MPS and Ministers and we have plenty of them in diaspora who are willing to take over these important jobs voluntarily in the name of Armenian people!!
Ando
I am never amazed at the government officials of Armenia. They have to be the most hated, brainless, simply ignorant individuals. Man I really wish all these clowns one day are forced out or replaced by people that really should occupy those posts. There is absolutely no accountability for these brain dead ministers, hence they get away with everything. I really like to thank Hetq and all the other Armenian news agency that expose and really serve as the backbone of civil society. Without these kind of discoveries it would be impossible to put pressure and fight for change.
chenqlrely
BULKI EM YZUM BAIC VOCH JAMKETNANC:):))):):))::))HAHAHA>>>>>>.........
Amalia
Զարմանալի բան է: Միայն Հետքի հրապարակումներում այնքան՝ մեկը մեկից սկանդալային բացահայտումներ կան, որ մեկ այլ քաղաքակիրթ երկրում անպայման կհանգեցներ կամավոր, թե ստիպողական պաշտոնանկման դեպքերի: Իսկ մեր մոտ, ռուսական պատկերավոր խոսքով ասած՝ как с гуся вода… Այս նախարարը բնապահպանության նախարարությունը համարում է իր “դուքանը”: Վերադասն էլ թույլ է տալիս: Ահա, թե որտեղ պետք է փնտրել վարչապետի կնոջ հարստանալու բանաձևը:
GALUST
ZARMANALU BAN CHKA AMBOXCH PETAKAN APARAT@ SARKEL EN KAVOR -SANIKNERI AKUMB
Krrrr
Amalia I am fully agree with you! Yes you are right there is a link between PM and Biscuits (Minister). Vivid corruption!!!!!!
Vlad
Galust chisht es, hatkapes bnapahpanutiunum vor kam poxov en ashxatanqi @ndunum kam el tsanot, barekam ev sanikneri kam @nkeruhineri. Da miak naxararutiunna erb hech karevor chi vor masnaget lini ashxatox@ vortev henc naxarar@ masnaget chi
Biskvit
Bulkin ete imana vor ira petakan meqenan ta Taxu tak dnen u pox durs kga urem hastat et el arendaiov kta:))))))
Կարո
Այստեղ էն ասում, ասա նախարարներդ ովքեր էն և կիմանաս նախագահը ով է......
ARMher
Նախարարության ներքին կանոնակարգի դրույթներին քաջատեղյակ եմ և կփորձեմ օգնել ՀԵՏՔԻՆ դրանց ներկայացումն ամբողջական դարձնելու հարցում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter