Մարզեր |
17:58, 11 հուլիսի, 2012Ինչպես լրատվամիջոցներից տեղեկացանք, Աբովյան քաղաքում 259, միջքաղաքային 1, 2, 3 և միջմարզային ևս 5 երթուղիների վարորդները գործադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են նույն երթուղում հայտնված «ՊԱԶ» մակնիշի, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից ֆինանսավորվող «բարեգործական» երթուղային տրանսպորտային միջոցի դեմ, որը միտումնավոր խոչընդոտում է իրենց աշխատանքը: Վարորդների խոսքերով՝ ստեղծված իրավիճակում իրենք պարզապես մատնված են հարկադիր անգործության:
Սրան զուգահեռ բարեգործական երթուղու ավտոբուսները կասկածելի տեխնիկական վիճակում են:
«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը, նպատակ ունենալով հաստատել օրինականությունը հասարակական տրանսպորտի ոլորտում, ինչպես նաեւ պաշտպանել տրանսպորտից օգտվող եւ այն սպասարկող մարդկանց իրավունքները, ստեղծված իրավիճակում պահանջում է պարզաբանել.
-արդյոք օրինակա՞ն է նման բարեգործական գծի հայտնվելը
- արդյոք այդ պայմաններում ապահովվո՞ւմ է ազատ, արդար մրցակցության սկզբունքը
-ի՞նչ է ստանում պետական բյուջեն այս բարեգործությունից
-չկա՞ արդյոք վտանգ, որ այս բարեգործական երթուղու պատճառով դուրս կմղվեն մրցակիցները, եւ կհաստատվի մենաշնորհ, որից հետո գիծը սպասարկող երթուղին կսկսի իր հայեցողությամբ որոշել ծառայության որակն ու սահմանել ոլորտը սպասարկման իր կարգուկանոնը:
«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնություն
Մեկնաբանված
Կարդացված
13.05.2013
դիտվել է 3402 անգամ
Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում, երբ զինվոր է դուրս գալիս փողոց
14.05.2013
դիտվել է 2936 անգամ
Տալվորիկ գյուղի խոշոր հողատերը Ռոբերտ Քոչարյանի որդին է
13.05.2013
դիտվել է 1864 անգամ
Հանքարդյունաբերական ընկերությունը ձեռնոց է նետում հանրությանը
15.05.2013
դիտվել է 1722 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
13.05.2013
դիտվել է 1614 անգամ
«Վերականգնված» կամուրջը ջնջեց անցյալի հետ կապը
13.05.2013
դիտվել է 1584 անգամ
Կարկուտը Արմավիրում վնասել է 39 համայնքի ցանքատարածություն և այգի