HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Հայաստան այցի ընթացքում հրադադարի ռեժիմի պահպանման կոչ է անում

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն, ով այսօր պաշտոնական այցով Հայաստանում է, կարևորեց հրադադարի խիստ պահպանումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի վրա և շփման գծում` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նախապայման և երաշխավորեց ԵԱՀԿ շարունակական աջակցությունը Հայաստանի բարեփոխման ջանքերին: 

Զանյեն ասել է, որ ԵԱՀԿ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից խթանվող գործընթացին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին` նպաստելու հակամարտության բանակցային խաղաղ կարգավորմանը և իր մտահոգությունն է հայտնել շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանում զարգացումների վերաբերյալ` հատկապես ճակատային գծին մոտ բնակվող քաղաքացիներին թիրախ հանդիսանալը: 

«Կա ակնհայտ անհրաժեշտություն` անհապաղ իրականացնելու միջոցառումներ, որոնք կկայունացնեն մտահոգիչ իրավիճակը և կկանխեն կյանքերի հետագա կորուստը, որ անընդունելի է», - ասաց նա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո: «Երկու կողմերի համար անհրաժեշտ է ձեռնպահ մնալ հակահարվածի միջոցներից, որոնք կհանգեցնեն հետագա սրման, ինչպես նաև հեռացնել դիպուկահարներին շփման գծից` այս է իմ ուղերձը. որով ես նաև հանդես եկա Բաքվում»: 

Զանյեն ընդգծել է, որ վստահություն ձևավորող միջոցառումների խթանումը, այդ թվում` մարդկանց շփումները հակամարտության կողմերի միջև, որի շուրջ համաձայնել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Սոչիում` ԵԱՀԿ առաջնահերթություն է: 

Գլխավոր քարտուղարը նշեց` ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին Հայաստանի մասնակցության քսան տարին, որ լրացավ այս տարի, «կարևոր հիմնաքար է» և ողջունեց բարեփոխումների ուղին, որին երկիրը ձեռնամուխ է եղել: 

«ԵԱՀԿ - ն պատրաստ է լիովին աջակցել երկրին` իր կանոնակարգիչ, տնտեսական, ոստիկանության, դատական և ժողովրդավարական հիմնարար բարեփոխումներում, այդ թվում` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջոցով, որը սերտորեն ներգրավված է բարեփոխումների գործընթացում», - նշել է նա: 

Ողջունելով մայիսի 6 -ի խորհրդարանական ընտրությունների խաղաղ անցկացումը` Զանյեն նաև կարևորեց հաջորդ տարվա նախագահական ընտրությունների նախաշեմին ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի  Ընտրությունների դիտորդական առաքելության նշած թերություններին ժամանակին անդրադառնալը ` «օգնելու բարելավել ընդհանուր վստահությունը գործընթացին»: 

Այցի ընթացքում Գլխավոր քարտուղարը կհանդիպի նաև ՀՀ nախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: 

Երևան այցով Գլխավոր քարտուղարն ավարտում է իր` Հարավային Կովկաս ուղևորությունը, որը սկսվել էր Բաքվում հուլիսի 8 - 9 - ին, որին հաջորդեց  հուլիսի 9 – 11-ի այցը Թիֆլիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter