HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Բանակում հայտնաբերված գոմեշի մսի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Այս տարվա մայիս եւ հունիս ամիսներին «Բանակում անարդարություններին` ոչ» նախաձեռնության կողմից բաց նամակներ տարածվեցին այն մասին, որ ԼՂՀ պաշտպանության բանակում հայտնաբերվել է հնդկական գոմեշի սառեցված միս:

Ըստ նախաձեռնության անդամ, պահեստի փոխգնդապետ Հովհաննես Սարգսյանի եւ ՊԲ նախկին զինծառայող Արմեն Գաբրիելյանի՝ դեռեւս անցած տարվա հունիս ամսին պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը Մարտունի-2 զորամասում ստուգումների ժամանակ պարզել է, որ տավարի տեղական թարմ մսի փոխարեն զորամաս է մթերվել այլ միս:

«Գեղամ Հարությունյանի ստուգող հանձնաժողովը ֆիքսել է, որ զինվորները ճաշարանում մասսայաբար հրաժարվել են այդ մսից պատրաստված սննդից: Սննդից հրաժարվելու հանգամանքը հետաքրքրել է հանձնաժողովին, պարզվել է, որ այդ միսը ոչ միայն թարմ չէ, այլ նաեւ տեղական չէ, որ հնդկական սառեցված գոմեշի միս է»,- նշվում էր բաց նամակում, որն ուղղված էր Սերժ Սարգսյանին, Բակո Սահակյանին, դեռեւս ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, Տիգրան Սարգսյանին, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Կարապետյանին, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին, հետո նմանատիպ նամակի հասցեատեր դարձան ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանն ու գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Նշվում էր, որ Մարտունի-2-ում հանձնաժողովին ուղեկցել են N միավորման հրամանատարի տեղակալն ու զորամասի փոխհրամանատարներից մեկը: Սակայն շեշտը դրվում էր նրա վրա, որ Հարությունյանը հայտնաբերվածի մասին չի գրել նախարար Օհանյանին ուղղված զեկուցագրում: «Հարգելի պետական այրեր: Թույլ մի տվեք, որ մեր զինվորներին կերակրեն էժանագին հնդկական սառեցված գոմեշի մսից պատրաստած սնունդով,- կոչ էր արվում նամակում եւ առանձնացվում երկու կետ,- 1) Ապօրինություն՝ կապված հարյուրավոր զինվորների սննդի հետ, այն դեպքում, երբ բյուջեով հատկացվում են միջոցներ տեղական թարմ միս մթերելու համար: 2) Բացահայտված ապօրինության մասին չզեկուցելը: Չզեկուցելն է ամեն տեսակ արատավոր երեւույթների պատճառներից մեկը: Առավել եւս անընդունելի է, երբ ապօրինության մասին չի զեկուցում մարդը, ով ի պաշտոնե պետք է հասարակական վերահսկողություն իրականացնի բանակում»:

«Գործել է Գեղամ Հարությունյան-ՊՆ միս մթերող օղակ կոռուպցիոն շղթան: Այդ ապօրինության մասին տեղյակ են եղել եւ լռում են ստուգումներ իրականացնող հանձնաժողովի անդամներ Հակոբ Թադեւոսյանը, Նորայր Նորիկյանը եւ Էդուարդ Մանեւը»,- հայտարարել էր նախաձեռնությունը եւ կոչ արել ՊՆ-ին անհապաղ քննություն սկսել դեպքի առթիվ:    

Եվ ահա ՊՆ քննչական ծառայության աշխատակից Մերի Սարգսյանի տեղեկացմամբ՝ անցյալ ամիս 2-րդ կայազորային զինդատախազության կողմից ուսումնասիրություններ են կատարվել ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում եւ հարուցվել է քրգործ՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ «Խարդախությունը (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»: Ընթանում է նախաքննություն: Կասկածյալներ եւ ձերբակալվածներ առայժմ չկան: Գործը գտնվում է ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննչական բաժնի վարույթում: Սարգսյանը նշեց նաեւ, որ եթե ՊՆ-ում կամ ՊԲ-ում լինի նաեւ ծառայողական քննություն, հետագայում դրա արդյունքները կարող են միանալ այս գործին:  

Իր հերթին պաշտպանության նախարարի խորհրդական, հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, որը գարնանային այս զորակոչի ընթացքում նշանակվել է քաղաքացիների դիմում-բողոքները քննող հանձնաժողովի նախագահ, արդեն մի քանի օր չի պատասխանում մեր զանգերին:  

Նշենք, որ ՊԲ-ն միս-մսամթերքը ստանում է Երեւանի պարենային բազայից: Վերջինս իր հերթին միսը մթերում է ՊՆ-ի պատվերով եւ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով կազմակերպված մրցույթի արդյունքում հաղթած ընկերությունից: Փաստորեն, ՊՆ-ն գնել է գոմեշի էժան միս՝ վճարելով տավարի մսի ավելի մեծ գին: Խարդախության հոդվածն էլ կիրառվել է հենց այս հիմքով: Ընդ որում՝ խոսքը գնում է ավելի քան 3 մլն դրամի մասին, քանի որ նշված հոդվածով առանձնապես խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկը գերազանցող գումարը:

«Հետքը» մի շարք հարցերի վերաբերյալ դիմել է նախարար Սեյրան Օհանյանին, եւ առայժմ սպասում ենք պատասխանին:

Հիշեցնենք, որ հնդկական գոմեշի սառեցված մսի պատմությունը հասարակության շրջանում լայն արձագանք ստացավ 2009-ի օգոստոսին, երբ կառավարական հանձնաժողովը հրապարակեց իր ուսումնասիրության արդյունքները: Վարչապետը հայտարարեց, որ ներկրված մսի մեջ «հաճախ լինում է սատկած գոմեշի սառեցրած միս», այսինքն՝ կենդանին ոչ թե սպանդի է ենթարկվել, այլ սատկել է բնական մահով: Պարզվել էր, որ Հնդկաստանից Հայաստան ներկրվող մսի միայն 21 տոկոսն է ձեռք բերվում արտոնագրված ընկերություններից, իսկ մյուսների դեպքում պարզապես տեղի է ունենում ապօրինություն. ՀՀ սահմանի վրա բեռը ներկայացվում է իբրեւ սետիֆիկատ ունեցող ընկերության արտադրանք: Կառավարությունը սահմանել էր կարգ, որի համաձայն՝ կարելի է միս ներկրել այն հնդկական ընկերություններից, որոնք ունեն առնվազն 10 տարվա փորձ, միջազգային չափանիշներին համապատասխանող սեփական սպանդանոց, ինչպես նաեւ որակական չափանիշները հաստատող սերտիֆիկատ:

«Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներմուծվողը գոմեշի միս է եւ գործածվում է երշիկեղենի արտադրության մեջ»,- հայտարարել էր վարչապետը, սակայն մամուլը բարձրաձայնեց այն մասին, որ այդ միսը հայտնվում է նաեւ շուկայում իբրեւ տավարի միս:

Գոմեշի միսն ինքնին վտանգավոր չէ, ուտելի է, սակայն իր որակական հատկանիշներով զիջում է տավարի մսին, եւ ամբողջ հարցն այն է, որ սպառողը հայտնվում է խաբվածի կարգավիճակում: Բացի այդ՝ հարց է, թե ինչ պայմաններում է արտադրվել միսը, արդյոք պահպանվել են սանիտարահիգիենիկ պայմանները եւ մյուս չափանիշները: Ահա հենց այս դեպքում է, որ մսի մեջ են ներթափանցում տարբեր մանրէներ, որոնք չեն վերանում մթերքը սառեցնելուց կամ պաղեցնելուց հետո: Դրանք պահպանվում են մինչեւ միսն ամբողջությամբ եփելը:    

Ըստ կառավարության 2010 թ. 1442-Ն որոշման՝ միս-մսամթերք ներկրելու համար սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետին անհրաժեշտ է ներկայացնել տվյալ բեռի լաբորատոր անվտանգությունը հավաստող փաստաթղթեր: Եթե դրանք չեն ներկայացվել կամ չեն համապատասխանում բեռին, կատարվում է նմուշառում՝ լաբորատոր փորձարկումներով բեռի անվտանգությունը որոշելու համար: Ներմուծման թույլտվության դեպքում տրվում է անվտանգության սերտիֆիկատ:

Ելնելով նրանից, որ մինչեւ 2009 թվականն էլ նման կարգ գործում էր, սակայն, այդուհանդերձ, սատկած գոմեշի միսը հայտնվում էր շուկայում՝ կարելի է միայն ենթադրել, թե որքանով է կյանքի կոչվում այդ ընթացակարգն այսօր: 

Ներկայացնենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ 2011 թ. մեր երկիր ներկրված մսի որոշ տեսակների վերաբերյալ:

խոշոր եղջերավոր անասունի սառեցրած միս, չոսկրազատված

1246 տ

2.864.756 դոլար

խոշոր եղջերավոր անասունի սառեցրած միս, ոսկրազատված  

8870 տ

20.958.814 դոլար

խոշոր եղջերավոր անասունի սառեցրած լեզու         

39 տ

59.446 դոլար

խոշոր եղջերավոր անասունի սառեցրած լյարդ       

5 կգ

87  դոլար

խոշոր եղջերավոր անասունի սառեցրած այլ մսամթերք   

778 տ

862.261 դոլար

Մեկնաբանություններ (7)

Վեհարի
Հոդվածում ասվում է` ,,2) Բացահայտված ապօրինության մասին չզեկուցելը: Չզեկուցելն է ամեն տեսակ արատավոր երեւույթների պատճառներից մեկը:,, ՈՒրեմն ՊՆ-ն ջանք չի խնայել սեփական արատները կոծկելու համար: Իսկ այս հոդվածի` ,,Փաստորեն, ՊՆ-ն գնել է գոմեշի էժան միս՝ վճարելով տավարի մսի ավելի մեծ գին: Խարդախության հոդվածն էլ կիրառվել է հենց այս հիմքով,, խոսքերը ապացույց են այն մասին, որ ՊՆ-ն չի ուզում բացահայտել, քանի որ ինքն էլ մասնակիցն է արատավոր խարդախության: Երբևիցե մտածել եք թե բացի այս խարդախությունից, գեներալներին ճարպագնդի վերածող որքան այլ կոծկված, չբացահայտված արատներ գոյություն ունեն:
arthur
Dear author: You got your facts upside down, the buffalo meat is healthier than the beef(cow meat). It is known all over the world. Wikipedia is an easy source. Russia does not allow the import of buffalo to protect their beef producers. That is why the Russian sausage products are so expensive. If your goal is to make life even more expensive for your compatriots in Armenia, this is an appropriate article.
Վահե
arthur-ին, Wikipedia-ից-----В Индии, где корова для большинства населения — священное животное и не подлежит забою на мясо, в продаже, однако, нередко можно встретить говядину и телятину. Этот парадокс объясняется тем, что религиозный запрет не распространяется на буйволов, поэтому под названием говядина продаётся не что иное, как буйволиное мясо. Оно отличается от настоящей говядины по вкусу, к тому же буйволятина намного жёстче говядины.
gohar armenakyan
es lav chanachum em gexam harutyunyanin ev havatacnum em dez vor nran xardaxutyan u kexcigi medg mexadreln arnvazn srikayutyun e.
Harut
Gohar Armenakyanin - uremn lav cheg janajum Gexamin. Ete maqur e inchi chi patasxanum heraxosazangerin. hertakan kasharakeri het gorc unenq. Isk inchi cheg grel vor shat mterim eq Gexami het u vor huys uneq vor xorhrdi mius kazmi mej zez xostacel e vor kyndgrki. Mi aratavoreq zer anuny Gexamn Harutyunyanin pashtpanelov.
Վեհարի
Ըստ հոդվածի հենց Գեղամ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը Մարտունի-2 զորամասում ստուգումների ժամանակ պարզել է, որ տավարի տեղական թարմ մսի փոխարեն զորամաս է մթերվել այլ միս: Որպես կանոն մեր երկրում հանձնաժողովները կեղծիքները կոծկելու համար են, սակայն այս եզակի դեպքում այն մի բան հայտնաբերել է:
gohar armenakyan
paron harut.ete dug ushadir lineg zinvori pashtpanutyan komite-i cancum texadrvac hodvacnerin,greakan gorcerov masnakcutyunnerin apa ktesneg vor voch mi tex es miayn anunov dzer nman handes chem ekel,ayl azganuns nshvac, inchn el xosum e ayn masin, vor es kexcelu kam voreve mekin hachoyanalu depgum dug uneg konkret hasceater. isk dzer depgum hazaravor harutneri es chem karox meknabanutyan hamar, zrpartutyan hamar handipman kanchel ev chapacucelu depgum pahangem vorpeszi hamapatasxan marminnern andradarnan. usti nerkayacir amboxchovin ev es dez kapacucem te vorgan em chanachum gexam harutyunyanin. isk dzer gorcoxutyunnern voch ayl inch en ete voch mexm asac naxancutyun ev dzgtum ayn karuycn vorn xekavarum e gexam harutyunyann .isk im anunn aratavorelu masin mtacox mardn dgvar te mardkayin dzer tesakic lini. huysov em vor dzer patasxan meknabanutyunn klini nshvac dzer anun azganun hayranunov. es mek angam evs hastatum em im asacn gexam harutyunyan tirax mi darcreq dzer kextot npatakneri hamar. erani te yuraqanchyur voq zinvori ,spayi ev indhanrapes banaki xndirneri masin karoxana aynpes graget ev inchu che aranc vtangelu erkri hexinakutyunn nerkayacni aynpes inchpes ar aysor ashxatum e gexam harutyunyann. nra ashxatankn tapancik e inchum ete cankutyun unenaq inqnerd el khamozveq. paron harut es karcum em vor duq xelaci kgtnveq aranc hagord dzer meknabanutyunn anelu vortex petq e handipel ev hamozvel im asaci medg. hakarak depqum es avelnord em hamarum dzez het xosel,qanzi menq parap gamanak chunenq sin zrpartanqnerov mer orn lcnelu.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter