Հինգշաբթի, 23 մայիսի

Երևանի քաղաքապետը հանդիպել է իտալացի արվեստագետներին


15:27, 12 հուլիսի, 2012

Երևանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը հանդիպել է Շուշիում անցկացվելիք քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսի և սիմպոզիումին մասնակցելու նպատակով Իտալիայից Երևան ժամանած արվեստագետներին։

Ողջունելով հյուրերին, որոնց թվում են Իտալիայի ամենահին ու հայտնի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսորներ, ազատ քանդակագործներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել միջոցառման նախաձեռնողներին և կազմակերպիչներին, ինչպես նաև մասնակիցներին պատրաստակամության համար և  ընդգծել, որ սիմպոզիումի միջոցով լայն հնարվորություններ կարող են ստեղծվել իտալական քաղաքների ու Երևանի միջև` ամրապնդելու և զարգացնելու մշակութային կապերը:

«Հայ–իտալական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, իսկ հայկական ու իտալական մշակութային կապերը պատմական լուրջ կենսագրություն ունեն: Երևանը համագործակցում է Իտալիայի մի շարք քաղաքների հետ դեռ տասնամյակներ առաջ: Ուրախությամբ պետք է  նշեմ, որ անցյալ տարի քույր քաղաքներ հռչակվեցին նաև Երևանն ու Վենետիկը: Երևանի քաղաքապետարանը մշտապես բաց է համագործակցության համար և պատրաստ քննարկելու մշակութային ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու առաջարկներ»,-նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսը, բարձր գնահատելով Երևանի քաղաքապետարանի և, մասնավորապես, քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությունը սիմպոզիումի կազմակերպման հարցում, նշել է, որ իտալացի մասնագետները լի են ծրագրերով և նոր մտահղացումներով` ուղղված Արցախի և Շուշիի պատմական ու մշակութային արժեքների վերականգմանը:

Շնորհակալություն հայտնելով արվեստագետներին երկրորդ տարին անընդմեջ Արցախում կազմակերպվող մշակութային առաքելության համար` Տարոն Մարգարյանն ընդգծել է  միջոցառման  կարևորությունը և համոզմունք հայտնել, որ սիմպոզիումի շրջանակում Երևան այցելությունը խթան կհանդիսանա հայ և իտալացի արվեստագետների հետագա համագործակցությանը և նոր ու հետաքրքիր ծրագրերի իրականացմանը նաև Երևանում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»