Երեքշաբթի, 18 հունիսի

Ինչո՞վ է աչքի ընկել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը 2003-ից ի վեր

Գրիշա Բալասանյան


21:27, 12 հուլիսի, 2012

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (մականունը` Բուռնաշ) այն գործարար պատգամավորների թվին է դասվում, ով ԱԺ-ում հայտնվել է ոչ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու կամ ժողովրդին հուզող հարցերը խորհրդարանի ամբիոնից հնչեցնելու համար: 2003 թվականից ի վեր Աշոտ Աղաբաբյանն անընդմեջ պատգամավոր է ընտրվել, եւ այս տարիների ընթացքում նա աչքի է ընկել միայն իր կարողությունն ավելացնելով եւ բիզնես ոլորտում հաջողություններ գրանցելով:

Ուսումնասիրելով պատգամավորի գույքի եւ եկամուտների 2006թ. Հայտարարագիրը` պարզվում է, որ նա այդ տարի ունեցել է 913 միլիոն 201 հազար 460 դրամի եկամուտ եւ 80 միլոն դրամ:

2008 թվականին Աշոտ Աղաբաբյանի եկամուտները հասել են 1 միլիարդ 955 միլիոն 268 հազար 430 դրամի, իսկ 2009-ին` 1 միլիարդ 163 միլիոն 828 հազար 440 դրամի:

2010 թվականին Աշոտ Աղաբաբյանի եկամուտները նվազել են եւ կազմել 977 միլիոն 158 հազար 580դրամ:

ԱԺ պատգամավորը, ով մի շարք ձեռնարկություններից բացի նաեւ «Հրազդան» մարզադաշտի սեփականատերն է, 2011թ-ին հայտարարագրել է 829 միլիոն 71 հազար դրամի եկամուտ, որից 3 միլիոն 71 հազար դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, իսկ 805 միլիոն 900 հազար եւ 20 միլիոն 100 հազար դրամը` երկու տարբեր շահաբաժիններից ստացած եկամուտը:

Անցյալ տարի Աշոտ Աղաբաբյանի հաշվեհամարին եղել է 200 միլիոն դրամ, սակայն մի քանի միլիոն դրամի էլ տարբեր գործարքներ է կնքել: Մասնավորապես` 22 միլիոն դրամով ձեռք է բերել «Մերսեդես G55-AMG» եւ 20 միլիոն դրամով «Ռենջ-Ռովեր sport» մակնիշի երկու ավտոմեքենա: Բացի այդ, 2011թ-ին ունեցել է արժեթղթեր եւ ներդրումներ երկու ընկերություններում, որոնց գինը տարվա վերջում կազմել է համապատասխանաբար 927 միլիոն 542 հազար 457 եւ 104 միլիոն 700 հազար դրամ:


Գլխավոր էջ

Տես նաև՝



Մեկնաբանություններ (7)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)03:38 - 13 հուլիսի, 2012
Ոչ թե իրենք են ընտրված ԱԺ, այլ ԱԺ-ն է «ընտրված» իրենց օլիգարխային "բիզնեսներում": Առաջը` Ռուսական կապիտալի նեո-գաղութացում,հետևը` օլիգարխային Երիտ-Հայեր:
2. GAGIK08:50 - 13 հուլիսի, 2012
AZGAIN JOXOVI KES@ < KOPERATIV > DIPLOMNEROV E FFRUM.ISK AGABABYAN@ SOVETI JAMANAK E BARCRAGYJN AVARTEL,,,ARJANI E LAV APRELU
3. Arsen09:38 - 13 հուլիսի, 2012
Gagik inch kap uni kooperativ diplom te sovetakan diplom patgamavory azgayin joxovum p[etq e ashxati oransdrakan volortum voch te sepakan biznesy araj tanelu, ajsqan jamanak mi hat naxadzernutyambv handes ekel e te inqy kochak sexmoxy erevi komunistneri jamanak tea avartel
4. GAGIK16:06 - 13 հուլիսի, 2012
ARSEN es haskanum em problem@ bajc moranum es te menk vor erkrum enk aprum,ETE KCOX ES U KRIMINAL UREMN HAJOXUTUN KUNENAS BOLOR VOLORTNERUM,,,,MNACAC HARCERI MASIN XOSEL@ ARDEN ANIMAST E DARNUM
5. Ավետիս08:48 - 15 հուլիսի, 2012
Աշոտ Աղաբաբյանի ղոչիները անմեղ մարդուն աչքից զրկեցին իրենց հոտած սուրճը չառնելու համար, ահա թե ինչով է նաև աչքի ընկել ընկեր Բուռնաշը, նույն ինքը ՀՀԿ-ի մեծն աքսակալ Գալուստի աներորդին:
6. MARDDDDDD00:09 - 18 հուլիսի, 2012
Arsen jan, koperativy pastaci lav el kap uni, hena karavarutiunum kam naxararutiunnerum ov koperativ diplomov varchutian peta urem anterutiuna tirum ira mot. Dranq prosto ARAC diplomner en. Hena mi hat KISAGRAGET KOOPERATIV AVARTAC HAREVAN unenq vor karavarutiunum varchutian peta:) eti dasi el cher gnum u hima:))))) asem drsic mi BANVORI tanein aveli mec ogut ktar ira xelqov qan eti:))))))))
7. nan00:19 - 19 հուլիսի, 2012
hetoel asuma te pox chunem .lavel pox unes ibr kilikya tim@ xi crecir
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»