17:44, 13 հուլիսի, 2012Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հետ:
Կարևորելով քաղաքային տնտեսության մեջ կառավարման տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող բարեփոխումները` քաղաքապետը հատկանշել է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունը:
«Մասնավորի հետ համագործակցության շրջանակներում արդեն իսկ ունենք հաջողված ծրագրեր։ Ողջունելի է փաստը, երբ առաջին անգամ քաղաքային տրանսպորտում Երևանի քաղաքապետարանի և «Օրանժ Արմենիա» ընկերության համատեղ պիլոտային ծրագրով տեղադրվեցին անվճար Wi-Fi համակարգեր»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ծրագիրը շարունակելու և ընդլայնելու նպատակով` քաղաքապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքային տրանսպորտում ներկայում տեղադրված 91 համակարգերի թիվը մինչև տարեվերջ հասցնել 255-ի:
Բրունո Դյութուան շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին համագործակցության համար և նշել, որ ընկերությունը հետագայում ևս ակնկալում է քաղաքապետարանի աջակցությամբ նոր համատեղ ծրագրեր կյանքի կոչել:
«Մենք բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր ու հանրային միջոցառումներ ենք իրականացրել: Հետաքրքրված ենք նաև Ձեր նախաձեռնությամբ` այգիներում, պուրակներում և հանրային այլ վայրերում Wi-Fi համակարգերի տեղադրմամբ, ինչպես նաև պատրաստ ենք մասնակցելու քաղաքային այլ ծրագրերում»,- նշել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենը:
Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել պատրաստակամության համար և վստահեցրել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։ Քաղաքապետը նաև ընդգծել է Երևանում ներդրումային հետաքրքրություններ ունեցող տարբեր ոլորտներում ընկերության հետ փոխշահավետ համագործակցության հնարավորությունները և նշել, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ու բաց քննարկելու համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ առաջարկներ: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեկնաբանված
Կարդացված
13.05.2013
դիտվել է 3858 անգամ
Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում, երբ զինվոր է դուրս գալիս փողոց
14.05.2013
դիտվել է 3685 անգամ
Տալվորիկ գյուղի խոշոր հողատերը Ռոբերտ Քոչարյանի որդին է
18.05.2013
դիտվել է 3389 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2413 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
16.05.2013
դիտվել է 1651 անգամ
Հակոբ Սանասարյան. «Եթե «Մեթըլ Փրինս»-ը այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս
տարածքը կարող է վերածվել մահվան դաշտի» (վիդեո)
16.05.2013
դիտվել է 1488 անգամ
Բողոքի ակցիա՝ գազի գնի բարձրացման դեմ (լուսանկարներ)