HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպանը՝ փոխվարչապետի մոտ

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Գի Տրուվըրուային:

Փոխվարչապետը շնորհավորեց դիվանագետին`առաքելության ստանձման կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նա իր հետագա գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Անդրադարձ եղավ հայ-բելգիական փոխգործակցության ներկա մակարդակին եւ հեռանկարներին: Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց, որ վերջին տարիներին ընդլայնվում է գործակցության շրջանակը, եւ բացի ավանդական ադամանդագործության ոլորտից, ընդգրկում է այլ բնագավառներ. ակտիվ են նաեւ հայ-բելգիական գործարար շփումները: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Երեւանում հիմնվող ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոնին բելգիական կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Երկուստեք հեռանկարային համարվեց գործակցությունը բժշկական սարքավորումների, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Դեսպանը տեղեկացրեց, որ բարձր տեխնոլոգիաների բնագավառում գործող բելգիական ընկերությունները հետաքրքրված են հայաստանյան շուկայով եւ խոստացավ ջանքեր գործադրել համագործակցության զարգացման ուղղությամբ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter