19:32, 13 հուլիսի, 2012Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևան այցելած Էլեոնորա Գուերային և նրան ուղեկցող գործընկերներին: Ողջունելով հյուրերին քաղաքապետը նախ իր հարգանքն է հավաստել հանրահայտ սցենարիստ, բանաստեղծ, նկարիչ եւ քանդակագործ Տոնինո Գուերայի հիշատակին և վստահեցրել է նրա տիկնոջը, որ Գուերայի, որպես նաև հայ ազգի բարեկամի, մասին հիշողությունները երկար կմնա հայ ժողովրդի հուշերում:
Այնուհետ Տարոն Մարգարյանը համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի պատմությունը և նշել, որ Երևանն այսօր բավականին դինամիկ զարգացող քաղաք է ու քաղաքային իշխանություններն էլ իրենց լիազորությունների շրջանակում անում են հնարավորը քաղաքն առավել ժամանակակից, հարմարավետ ու ներկայանալի դարձնելու ուղղությամբ:
«Երևանն այսօր զարգացման իրապես մեծ ներուժ ունի, ինչը հաշվի առնելով մենք որդեգրել ենք գործընկերների հետ փոխգործակցության ընդլայնման բաց ու պատրաստակամ աշխատաոճ: Ներդրումային ցանկացած առաջարկ, որը կարող է նպաստել մայրաքաղաքի համաչափ զարգացմանը, ողջունվում և մեր լիազորությունների շրջանակում ստանում է համապատասխան աջակցություն»,- նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և Տոնինո Գուերայի հիշատակը հարգելու համար, Էլեոնորա Գուերան իր հերթին նշել է, որ իսկապես տպավորված է Երևանի թե ճարտարապետական տեսքով և թե երևանցիների ջերմ հյուրընկալությամբ ու քաղաքային կոլորիտով: Հիացմունք արտահայտելով մայրաքաղաքի ինքնատիպ շատրվանների մասին, տիկին Գուերան նշել է, որ իր ամուսինը հայտնի է եղել նաև իր հեղինակած շատրվանների նախագծերով և հույս է հայտնել, որ դրանցից մեկն էլ կարող է կառուցվել Երևանում:
Տոնինո Գուերայի շատրվանային նախագծերի իրագործող ինժեներ-ճարտարապետ Ռիտա Ռոնկոնին, ով ևս ներկա էր հանդիպմանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել Գուերայի նախագծերով արդեն կառուցված շատրվանների լուսանկարներով ալբոմը:
Ծանոթանալով իրագործված նախագծերին Տարոն Մարգարյանը առաջարկել է Երևանի գլխավոր ճարտարապետի հետ քննարկել Գուերայի հեղինակած շատրվանային նախագծերն ու ավելի հստակ առաջարկ ներկայացնել քննարկման:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մեկնաբանված
Կարդացված
14.06.2013
դիտվել է 2906 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
16.06.2013
դիտվել է 2799 անգամ
Փնտրում եմ ընկերներ
12.06.2013
դիտվել է 2563 անգամ
Որտե՞ղ է գտնվել վարչապետը այն պահին, երբ իր անունով «օֆշորում» ձեռնարկություն էր
գրանցվում
12.06.2013
դիտվել է 2202 անգամ
Կավալենկո Շահգալդյան. «Պապ չեմ սպանել, տերտեր չեմ սպանել, կարծում եմ
բնակչության մեծամասնությունն ինձ կհիշի»
14.06.2013
դիտվել է 1904 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են
18.06.2013
դիտվել է 1760 անգամ
Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել դատախազությանը
եւ «Հետքին»