Կիրակի, 26 մայիսի

Ջրահեղձվածի դին հայտնաբերվել է


10:16, 14 հուլիսի, 2012

Հուլիսի 13-ին' ժամը 00.00-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Հովհաննիսյանից հայտարարություն է ստացվել, թե կորել է իր եղբայրը' Սահակ Հովհաննիսյանը, և կա կասկած, որ նա ընկել է Հաղթանակ թաղամասի մոտակա ջրանցքը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Մինչև ժամը 02.42-ն իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Հուլիսի 14-ին' ժամը 10.40-ին, որոնղական աշխատանքները վերսկսվել են:
Դեպքի վայր են մեկնել Արմավիրի մարզային փրկարարական ջոկատը, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ երեկոյան Ամբերդ գյուղի բնակիչները գյուղին հարակից ջրանցքում նկատել են ջրահեղձված դի: Ժամը 19.30-ին Արմավիրի մարզային փրկարարները ջրանցքից դուրս են բերել Երևանի բնակիչ, 1978 թ. ծնված Սահակ Հովհաննիսյանի դին և հանձնել Էջմիածնի ոստիկանության բաժնի աշխատակիցներին: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»