Մշակույթ |
11:44, 14 հուլիսի, 2012«Ոսկե ծիարն» կինոփառատոնի խաղարկային մրցույթում ներկայացված է ֆրանսիացի ռեժիսոր Պիեռ Շյոլերի «Իշխանավորը» (The Minister, 2011) ֆիլմը:
Ֆիլմի գլխավոր հերոսը տրանսպորտի նախարար Սենտ-Ժանն է, ում միջոցով ռեժիսորը փորձել է ցույց տալ իշխանավորի կերպարը տարբեր անկյուններից. մարդ, որ չունի անձնական կյանք, ով միշտ չէ, որ անկախ է և կարող է ընդունել իր ուզած որոշումները, ով միշտ հասարակության և լրագրողների ուշադրության կենտրոնում է, ով ունի համակիրներ և թշնամիներ, իշխանավոր, որ ամեն ինչի վրա չէ, որ ունի իշխանություն: Եվ չնայած ֆիլմը պատկերում է ֆրանսիական իրականությունը, այն բնորոշ է բազմաթիվ երկրների, և անկախ ազգությունից` շատ իշխանավորներ իրենց կարող են տեսնել այս ֆիլմում:
Ֆիլմը սկսվում է նախարարի երազով. մորեմերկ կինն իրեն գցում է կոկորդիլոսի երախը: Սարսափելի երազին հաջորդում է ոչ պակաս սարսափելի զանգը. ավտոբուս է շրջվել, կան զոհեր, ոորնց մեծ մասը երեխաներ են, և մեղադրանքները նախարարի հասցեին հաջորդում են մեկը մյուսին: Իսկ նա ստիպված է գործել այնպես, ինչպես պետք է, ոչ թե այնպես, ինչպես կցանկանար:
Բավականին տպավորիչ է նաև ֆիլմի երաժշտությունը, որը տագնապալից, լարված է և սպասողական վիճակում է պահում հանդիսատեսին ֆիլմի ընթացքում:
Ֆիլմի ռեժիսոր Պ. Շյոլերը խոստովանում է, որ քաղաքական դաշտում չունի մտերիմներ, սակայն նախքան ֆիլմի նկարահանումը նա խոսել և շփվել է որոշ քաղաքական գործիչների հետ:
Նրա խոսքով` բոլորս որպես քաղաքացի հաճախ քաղաքականության մեջ տեսնում ենք բաներ, որոնք զզվելի և տհաճ են: Միաժամանակ, մեր կյանքի մի մասը կախված է քաղաքական այդ կյանքից: Իր ֆիլմում նա պարզապես ցանականում էր ներկայացնել այդ քաղաքականության առօրյան և մարդկանց, որոնք զբաղվում են քաղաքականությամբ:
Նախքան ֆիլմը` Պ. Շյոլերը կարծում էր, որ քաղաքականությունը նման է բուրգի, սակայն հետագայում հասկանում է, որ իրականում այն ատոմների շարք է, որոնք միմյանց հետ փոխհարաբերության մեջ են մտնում և ազդում միմյանց վրա: Ռեժիսորի համար նախարար հասկացությունը ֆունկցիա է, որը մարդը հագնում է նախարար դառնալուց հետո: Այնուհետև ի հայտ է գալիս հակադրություն այդ ֆունկցիայի և մարդու միջև:
Ռեժիսորը ոչ թե նպատակ է ունեցել գովերգել կառավարությանը կամ շեշտադրում անել կոնկրետ քաղաքական գործչի վրա, այլ պարզապես տեսնել և հասկանալ, թե ինչպես է գործում կառավարությունը եվրոպական, դեմոկրատական երկրում: Իսկ քաղաքականությունը մի բարդ օղակ է, որտեղ ինչպես ֆուտբոլում, հնարավոր չէ մենակ խաղալ: Բացի այդ` դա մի աշխարհ է, որ դեռ շարունակում է մնալ տղամարդկանց ձեռքում: Չնայած ռեժիսորը հույս ունի, որ այդ վիճակը մի օր կփոխվի:
Պ. Շյոլերը կարծում է, որ իր ֆիլմն ավելի շատ պետք է հասկանալ զգայական, ինստինկտային մակարդակում: Սցենարը գրելիս նա փոքր-ինչ վախենում էր, բայց ոչ թե կառավարությունից, այլ իր ներկայացրած կերպարից: Իսկ քաղաքական գործիչները, տեսնելով ֆիլմը, հաճախ բարկանում են, քանի որ ճշմարտությունը վիրավորում է նրանց:
«Ես ոչ մի վախ չունեմ քաղաքական գործիչներից: Ես ավելի շատ վախենում եմ գնալ Սոկուրովի հետ խոսել, քան գնալ Օլանդին կամ ինչ-որ մեկին բան ասել», - խոստովանում է Պ. Շյոլերը:
Վերջինս ֆիլմը նկարահանել է Ն. Սարկոզիի ղեկավարման ընթացքում և չգիտի` արդյոք վերջինս այն դիտել է, թե ոչ: Սակայն գիտի, որ այն դիտել է Ֆրանսիայի գործող նախագահ Ֆ. Օլանդը, սակայն երբ դեռևս նախագահ չէր:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 3733 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2615 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
16.05.2013
դիտվել է 1988 անգամ
Հակոբ Սանասարյան. «Եթե «Մեթըլ Փրինս»-ը այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս
տարածքը կարող է վերածվել մահվան դաշտի» (վիդեո)
16.05.2013
դիտվել է 1616 անգամ
Բողոքի ակցիա՝ գազի գնի բարձրացման դեմ (լուսանկարներ)
21.05.2013
դիտվել է 1538 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
17.05.2013
դիտվել է 1431 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը