Չորեքշաբթի, 22 մայիսի

21-ամյա Մարո Գուլոյանի մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում


12:25, 14 հուլիսի, 2012

Ոստիկանությունում Մարո Գուլոյանի մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին «Հետքին» հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ոստիկանությունը Աբովյանի բժշկական կենտրոնից հուլիսի 12-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Առինջ գյուղում Մարո Գուլոյանը իրենց տան բաղնիքում ինքնասպանություն է գործել խալաթի գոտիով կախվելու միջոցով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հարազատների փոխանցմամբ, գոտին, որը մատնանշվեց վերևում, բժշկի մոտ է: Ըստ ոստիկանության՝ գոտին կարող է գտնվել բժշկի մոտ, քանի որ ահազանգը հենց հիվանդանոցից է եղել:

Մեր հարցին, թե ոստիկանությունը որևէ մեկին հարցաքննել է դեպքի առթիվ, պատասխանեցին. «Եթե նյութեր են նախապատրաստվում, դա արդեն քննչական գործողություններ են, որոնք արվում են»: Թե երբ պատրաստ կլինի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ ոստիկանության, կախված է դատաբժիշկներից:


Գլխավոր էջ

Տպել    |  In English




Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»