13:05, 14 հուլիսի, 2012Էրիկ Վ. Խաչիկյանը երիտասարդ ամերիկահայ կոմպոզիտոր է: 2004 թ.-ին, երբ մահանում է նրա տատիկը, նա ռեքվիեմ է գրում, որը հնչում է մի համերգի ժամանակ: Համերգին ներկա ծանոթ ռեժիսորներից մեկը, իմանալով ռեքվիեմի պատմությունն ու տատիկի` Ամասիայից գաղթելուն հաջորդած դեպքերի շարքը, առաջարկում է Էրկին միասին մեկնել Ամասիա: Հետաքրքրված լինելով իր տատիկի անցյալով, որը մաս է կազմում իր պատմությանը, Էրիկը որոշում է ուղևորվել Ամասիա`մի վայր, որտեղ ժամանակին ապրել են իր նախնիները:
Այդպես էլ ծնվում է «Ուղևորություն Ամասիա» 84 րոպեանոց ֆիլմը (2011), որը Էրիկը նկարհանել է ռեժիսոր Ռենդի Բելի օգնությամբ: Սա Էրիկի առաջին ֆիլմն է և ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում: 2011 թ.-ին ֆիլմն արժանացել է Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին:
Ֆիլմի գլխավոր հերոսը հենց Էրիկն է, ով ուղևորվում է Թուրքիա, որպեսզի կարողանա ներսի հայացքով նայել այնտեղ տիրող իրավիճակին, լսել թե տեղի թուրքերին, թե հայերին, մասնավորապես նրանց կարծիքն իմանալ 1915 թ.-ի Ցեղասպանության, Թուրքիայի դիրքորշման, նրանց մոտ առկա խնդիրների մասին:
Միաժամանակ, Էրիկը ցանկանում է Ամասիայում գտնել այն տունը, որտեղ ժամանակին ապրել են իր տատը և նրա քույրը, եկեղեցին, որտեղ կնքվել են: Կոնկրետ տունը գտնել նրան չի հաջողվում, սակայն նա քայլում է այն փողոցներով, որտեղ ժամանակին քայլել են իր նախնիները: Այդ ժամանակ էլ նա հարազատություն է զգում այդ վայրի նկատմամբ, որտեղ երբևէ չէր եղել, և անգամ ցանկություն է հայտնում մնալ այդտեղ: Այժմ էլ Էրիկը ցանկություն ունի վերադառնալ Թուրքիա և շարունակել իր զրույցները տեղի բնակիչների հետ:
Ֆիլմը շատ անմիջական է, և հանդիսատեսին թույլ է տալիս «այցելել» բոլոր այն վայրերը, որտեղ այցելում է Էրիկը: Հայ հանդիսատեսից յուրաքանչյուրը կարող է իրեն պատկերացնել այդ երիտասարդի փոխարեն, ով ուզում է ճանաչել իր արմատները, հետևաբար և իրեն, հասկանալ, թե ինչ է կատարվել տարիներ առաջ և ինչպես կարելի է փոխել ստեղծված իրավիճակը: Ֆիլմի անձնականությունն ապահովում է նաև զգայական ֆոնը, նրա ապրումները փոխանցվում են էկրանից այն կողմ:
Էրիկի խոսքերով` որպես Անատոլիայի բնակիչներ թուրքերն ու հայերն ունեն ընդհանուր անցյալ, սակայն ամեն ինչ վատանում է, երբ գործին խառնվում են կառավարությունները: Թուրքիայում եղած ժամանակ էլ մարդիկ հասկանում էին, թե նրանք ինչ նպատակով են եկել այդտեղ և պատրաստակամ էին խոսել նրա հետ, սակայն կառավարությունն ու ոստիկանությունը միշտ ցանկանում են խոչընդոտել այդ երկխոսությանը:
Էրիկի խոսքերով` իր ընտանիքի անդամների համար ևս հետաքրքիր է տեսնել իրենց ընտանիքի պատմությունը, որը ներկայացված է կինոյի միջոցով:
Որպես կոմպոզիտոր՝ Էրիկը նշեց, որ իրեն շատ հոգեհարազատ է հայկական երաժշտությունը: Եվ չնայած տարբեր նախագծերի` ֆիլմերի, հեռուսաշոուների, գովազդային արշավների համար ինքը գրում է տարբեր տեսակի երաժշտություն, իր կիրքը հայկական երաժշտությունն է:
Մեկնաբանված
Կարդացված
22.05.2013
դիտվել է 3552 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2985 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2371 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2284 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
21.05.2013
դիտվել է 1160 անգամ
Լոռիում հողի տակից հանում են ջրատար խողովակները
20.05.2013
դիտվել է 1153 անգամ
Բրունոն չգիտեր, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է. զրույց ճանապարհորդի հետ