Հինգշաբթի, 23 մայիսի

“The Blues Kid” Րաֆֆին` կրկին Հայաստանում


13:25, 14 հուլիսի, 2012

Ֆրանսիայի ազգային տոնի շրջանակներում ևս մեկ անակնկալ Modd Events-ի կողմից: “The Blues Kid” Րաֆֆին կրկին Հայաստանում: Ս. թ. հուլիսի 14-ին' ժամը 18:30 Սիրահարների այգում կկայանա Րաֆֆիի համերգը: Բացառիկ հնարավորություն ևս մեկ անգամ վայելելու տաղանդավոր մանուկի ռիթմիկ կատարումները:

Րաֆֆին ծնվել է 2001թ. ֆրանսիական Գոնես քաղաքում, հայկական ընտանիքում: Վեց տարեկանից սովորել է Վիարմ քաղաքի երաժշտական դպրոցում, ապա իր բացառիկ տվյալների շնորհիվ' առանց ընդունելության քննությունների, ընդգրկվել Սերժի-Պոնտուազի կոնսերվատորիա:
Յոթնամյա Րաֆֆիի կյանքում որոշիչ էր նրա ելույթը երաժշտական դպրոցի կիթառահարների խմբի հետ, երբ նա առաջին անգամ խմբին նվագակցեց լսողությամբ:

Այժմ նա արդեն հայտնի է իր յուրահատուկ կատարումներով և իմպրովիզներով, մասնակցել է բազմաթիվ փառատոնների, նվագել է հայտնի բենդերի հետ, ունեցել է տասնյակ համերգներ Եվրոպայում:
Րաֆֆին հասցրել է սիրվել նաև հայ հանդիսատեսի կողմից: Հայաստանում նա արդեն մասնակցել է մի քանի միջազգային փառատոնների, հեռուստահաղորդումների, ելույթ է ունեցել տպավորիչ կատարումներով տարբեր միջոցառումների ընթացքում, ինչպես նաև ապահովել է Պատրիկ Ֆիորիի Երևանյան համերգի բացումը: 2012թ. թողարկվել է Ռաֆֆիի առաջին ձայնասկավառակը:
Տոնի շրջանակներում ևս մեկ նվեր հայ երիտասարդներին:

Րաֆֆիի ելույթին կհաջորդի DJ Mosey-ի'Պիեր Սարկոզիի բացօթյա համերգը, ապահովելով տոնական մթնոլորտ և բարձր տրամադրություն:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»