Երեքշաբթի, 18 հունիսի

Իրանցի 12 դատապարտյալ պատժի մնացած մասը կկրի հայրենիքում


13:38, 14 հուլիսի, 2012

Արդարադատության նախարարը որոշում է կայացրել իրենց հետագա պատիժը կրելու նպատակով ԻԻՀ տեղեփոխվելու ցանկություն հայտնած 12 դատապարտյալի Իրանի Իսլամական Հանրապետություն փոխանցելու մասին:

Հուլիսի 10-ին իրականացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Աբովյան» ՔԿ հիմնարկներում պատիժը կրող Իրանի Իսլամական Հանրապետության 12 քաղաքացու փոխանցումը (11 տղամարդ և մեկ կին) ԻԻՀ՝ հետագա պատիժը Իրանում կրելու նպատակով:

Փոխանցումն իրականացվել է բարի կամքի դրսևորմամբ՝ փոխադարձության հիման վրա՝ հիմք ընդունելով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հայտագիրը, ինչպես  նաև՝ ՀՀ արդարադատության նախարարի և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործում են 2006թ. հուլիսի 5-ին Թեհրանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հանձնման մասին» համաձայնագրերը: Ներկայումս շարունակվում է բանակցային գործընթացը դատապարտյալների փոխանցումը կարգավորող միջազգային պայմանագրի նախագծի ստորագրման ուղղությամբ:

Պատժի մնացած մասը կրելու նպատակով ԻԻՀ փոխանցված դատապարտյալները ՀՀ դատարանների կողմից դատապարտվել էին ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ (Մաքսանենգություն), 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն՝ իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու համար: Այս մասին հայտնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»