14:05, 14 հուլիսի, 2012«Արմավիան» սիրիահայերին պարտադրում է գնել միայն Հալեպ-Երևան-Հալեպ ավիատոմսեր` հասկանալով, որ Սիրիայից դուրս գալ ցանկացող հայերի մեծամասնությունը ետ չի վերադառնալու, քանի որ այդ երկրում լարված իրավիճակ է:
Օրերս Սիրիայից ժամանած Հարութը, ով մասնագիտությամբ տնտեսագետ է և ցանկանում է մշտական բնակություն հաստատել և աշխատել Հայաստանում, մեծ դժգոհություն է հայտնում հայկական ավիափոխադրողից: Ասուլիսի ժամանակ նա նշեց, որ Հալեպից Երևան վերջին տարում «Արմավիան» չվերթ չի իրականացրել, իսկ անցած երկուշաբթի տեղի ունեցած առաջին չվերթի տոմսը, նախորդ տարվա համեմատ, 150 դոլարով թանկացել է: «Արմավիա»-ի երկկողմանի տոմսն արժե 670 դոլար, ինչը բավականին մեծ գումար է Հալեպում բնակվող հայերի համար:
Սիրիական ավիաընկերության տոմսի արժեքը 470 դոլար է, սակայն այն հնարավոր չէ ձեռք բերել, քանի որ տոմսեր չկան: Իսկ ահա «Արմավիա» ընկերության Երևան-Հալեպ ուղետոմսն արժե 320 դոլար: Սակայն նույնիսկ այդպիսի պայմաններով ինքնաթիռի տոմս անմիջապես ձեռք բերել հնարավոր չէ, նախ պետք է գրանցվել և սպասել հերթի: Հարութը երկար սպասել չէր կարող և փորձել է ավտոբուսով գալ, սակայն Թուրքիայի սահմանն անցնել Սիրիայից նրան թույլ չեն տվել: Նա վերադարձել է Հալեպ, որտեղ ուղետոմս ստանալու իր հերթն, այնուամենայնիվ, հասել է: Ետադարձի տոմսը Հարութն արդեն պատռել ու դեն է նետել:
Հարութը հայտնեց նաև, որ սիրիահայերի համար գործում են միայն Հայաստանի և Ռուսաստանի դեսպանատները, և հայերը հնարավորություն չունեն այլ երկրներ ուղիղ չվերթով մեկնել:
Մեկնաբանված
Կարդացված
13.05.2013
դիտվել է 3874 անգամ
Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում, երբ զինվոր է դուրս գալիս փողոց
14.05.2013
դիտվել է 3718 անգամ
Տալվորիկ գյուղի խոշոր հողատերը Ռոբերտ Քոչարյանի որդին է
18.05.2013
դիտվել է 3430 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2438 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
16.05.2013
դիտվել է 1681 անգամ
Հակոբ Սանասարյան. «Եթե «Մեթըլ Փրինս»-ը այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս
տարածքը կարող է վերածվել մահվան դաշտի» (վիդեո)
16.05.2013
դիտվել է 1504 անգամ
Բողոքի ակցիա՝ գազի գնի բարձրացման դեմ (լուսանկարներ)