Հինգշաբթի, 20 հունիսի

Վիտալի Բալասանյանի պատասխանը` Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության շուրջ


15:51, 14 հուլիսի, 2012

Այսօր հայաստանյան մամուլում «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության» կոմիտեի համակարգող Աղավնի Սահակյանը, ներկայացնելով Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության մերժման հետ կապված պատմությունը, հարց է ուղղել ԼՂՀ նախագահի թեկնածուներին:

ա) Ինչպիսի՞ն է այս իրողության վերաբերյալ Ձեր գնահատականը։

բ) Ինչպե՞ս կլուծեք դուք այս խնդիրը, երբ ընտրվեք ԼՂՀ նախագահ:

Վիտալի Բալասանյանը հարցի նկատմամբ ունի հստակ կարծիք: Յուրաքանչյուր հայ իրավունք  ունի դառնալու Արցախի քաղաքացի: Անթույլատրելի է, երբ որևէ հայի մերժվում է հայաստանյան  քաղաքացիություն տալը: Էլ առավել անընդունելի է, երբ քաղաքացիություն չի տրվում արցախյան պատերազմում  էական ներդրում ունեցող հրամանատարին:

Ավելին`մեզ պարտադրված պատերազմում արցախցու կողքին կանգնած յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ունի Արցախի քաղաքացի դառնալու իրավունք:

Վիտալի Բալասանյանի նախագահ ընտրվելու դեպքում առաջին քայլերից մեկը ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումն է լինելու: Օրենքը կենթադրի նաև երկքաղաքացիության ինստիտուտ: Անկախ օրենքի առկայությանը` Ժիրայր Սեֆիլյանին նախագահի հրամանագրով կշնորհվի Արցախի քաղաքացիություն:

Վիտալի Բալասանյանի համար այս հարցը նաև բարոյական կողմ ունի: Ժիրայրը հայրենիքից դուրս բնակվող հայերի այն ներկայացուցիչն է, ովքեր հայրենիքի վտանգի դեպքում իրենց նետեցին պատերազմի բոցերի մեջ: Մենք իրավունք չունենք նման տեսակը ոչնչացնելու:

Վիտալի Բալասանյանի` նախագահ դառնալու դեպքում, Արցախը դառնալու է մեր հայրենիքի այն մասը, որտեղ աշխարհի տարբեր երկրների հայորդիները հնարավորություն կունենան առանց արհեստական խոչընդոտների իրականացնել իրենց ներուժը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. TRO18:20 - 14 հուլիսի, 2012
Jirayrin kaxakaciyutyun vaxuc bedk e dvac lenaik nax Arcaxi u hedo hayasdani enk chtimac ,merjelu eravunkn ankam chunek cez ov e eravuk dvel chnayaz dak chdak nuyn e era hamar eng hogvov u srtov ceznic avele hay e u dexaci.
2. Վեհարի21:04 - 14 հուլիսի, 2012
Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքը մերժող չինովնիկն ու այդ չինովնիկի ականջին հրաման ուղարկողը որքան էլ բարձր պաշտոնի լինի, միևնույնն է պետք է օրենքով համարվի թուրք և զրկվի ՀՀ քաղաքացիությունից:
3. GAYANE23:04 - 14 հուլիսի, 2012
HAJ AZGI ARJANI ZAVAK@ QAXAQACIUTJUN CHUNI; BAJC CHE VOR NA VAXUC E VASTAKEL NVIRJAL AZGANVER HAJI ANUN@. MI TUXTN INCH E; VOR CHEQ TALIS
4. murad12:11 - 15 հուլիսի, 2012
Bolor spurkic egac u krvac dxoc harke PATVO kaxakaciutyun shnorhel ar i eraxgakitutyun eranc nvervacutyan hayreniki hox@ srputyun hamarac ancanc.mete gaynkic aveli tang pan ga ashxarhum???Angaxutyan 20 amyak@ pac toxecin husov eng encerac araji aritic gtimen et kaylin "avele lav ush kan erpek".
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»