16:05, 14 հուլիսի, 2012Հետաքրքրական է Թուրքիայի զինված ուժերու ընդհանուր հրամանատարության հայտարարությունը, ըստ որուն, Անկարա կհերքե թրքական հետախուզական օդանավին սուրիական ուժերու կողմե կործանված ըլլալը:
Դամասկոսը ամբաստանելե, պատերազմի սպառնալիքներ կատարելե եւ Սիրիայի հետ սահմանին վրա զորքերու կուտակում ապահովելե ետք, այժմ` այս հայտարարությունը, իբրեւ արդյունք քրեագիտական փորձաքննության:
Մինչ այդ, Անկարա եւ Դամասկոս իրարամերժ հայտարարություններ կկատարեին, ոչ թե օդանավի կործանման պատճառ հանդիսացող կողմին մասին, այլ կործանումի տուն տվող պատճառին հիմնավորումներուն շուրջ: Մինչ Անկարա կպնդեր, որ օդանավը կործանված էր միջազգային ջուրերու սահմաններուն մեջ, Դամասկոս կշարունակեր հայտարարել, որ թրքական օդանավը ներխուժած էր իր երկրի օդային տարածք: Սիրիայեն նույնիսկ հնչած էին պատահածին նկատմամբ ցավ հայտնելու խոսքեր:
Հերքումը ուրեմն եթե Դամասկոսեն ըլլար, որոշ տրամաբանություն պարփակած կըլլար: Այժմ ամբաստանող կողմը, պնդողը, որ միջազգային տարածքներու մեջ կործանված է իր օդանավը, կհերքե մինչ այժմ իր կատարած հայտարարությունները եւ պատասխանատվությունը կվերցնե Սիրիայի ուսերեն:
Ի՞նչ կարելի է հետեւցնել: Կամ այն է, որ թրքական օդանավը որոշ խանգարումի հետեւանքով ինքնակործանված է կամ ալ ... թրքական հակաօդային հարուածներու զոհ գացած է: Հետաքրքրական է, որ սիրիական արձագանգ ցարդ չկա Անկարայի այս հերքումին դիմաց:
Այս օրերուն հասարակական վիճակագրություններու արդյունքներ կհրապարակվեին Թուրքիայում` բարձրաձայնելու համար, որ հարցախույզներու պատասխաններուն մեծ մասը չի բաժներ Թուրքիայի իշխանություններուն քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ: Թուրքիայի պաշտպանության նախարարութենեն եկող այս հերքումը եւս կարելի է հակադրել Էրտողանի վարած քաղաքականության:
Առաջին հայացքով ներթրքական հակասություններով կրնա մեկնաբանվիլ այս հերքումը եւ քարոզչական առումով նաեւ նման հարցախույզներու արդյունքներու հրապարակումը: Չէ բացառված սակայն, որ ներթրքական համաձայնության արդյունք ըլլա ցուցադրվող այս հակասությունը` զինվորական եւ քաղաքական թեւերու միջեւ կատարված դերերու բաշխումով:
Այս վարկածը չբացառելու մոտեցումը ավելի հող կշահի, երբ մտաբերենք պաշտոնական Անկարայի թիվ մեկ դիվանագետին կատարած հայտարարությունը, ուր հոխորտանքներով հատկանշվող պաշտոնատարը հստակորեն կխոստովաներ Սիրիայի նկատմամբ Անկարայի կիրարկած քաղաքականության ձախողությունը` հատկապես վարչակարգը տապալելու ուղղությամբ:
Ռուսական գործոնի տիրականությունը՞, թե՞ քրտական շարժումի հավանականության տեսանելիությունը կմղե Անկարան նման նահանջ արձանագրելու, տակավին կանուխ է հաստատելը: Համենայն դեպս նման հերքումներ, նահանջներ կամ ձախողած ըլլալու խոստովանանքներ հետագային առնվելիք քայլերուն վրա պայման չէ, որ լույս սփռեն: Ընդհակառակն` կրնան միտիլ ապակողմնորոշման, այլ սադրանքներու նախապատրաստության սեմին:
Սիրիական զսպվածությունը կամ լուռ մնալը այս բոլորին դիմաց այս առումով ինքնաբացատրական է: Առայժմ հստակը այն է, որ Արեւմուտքի եւ հատկապես Միացյալ Նահանգներու կողմե օղակի սեղմումին եւ ռուսական-չինական վեթոներու միջեւ թուրքական երեւութական եւ հայտարարողական նահանջ մը կնկատվի: Խաբուսի՞կ նահանջ: Անպայմա՛ն:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4328 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
22.05.2013
դիտվել է 3058 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2843 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2282 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2103 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
18.05.2013
դիտվել է 1206 անգամ
Հարազատները սպանված զինվորի դիակը փորձում են ոտքով հասցնել Կառավարության
շենք