16:38, 14 հուլիսի, 2012Այսօր տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան աշխատանքային այցով ժամանած Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը:
Ողջունելով գործընկերոջը` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ փոխըմբռնման մթնոլորտում անցնող բարձր մակարդակի պարբերական շփումները կողմերի միջև հնարավորություն են ընձեռնում հետևելու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ, նախանշելու երկկողմ համագործակցության նոր ուղիներ:
Վրաստանի արտգործնախարարն իր հերթին ընդգծեց, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս հնարավորինս արդյունավետ կերպով կյանքի կոչել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը և կարգավորել խնդիրները:
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, միջազգային կազմակերպություններում համագործակցության, էներգետիկ փոխգործակցության ապահովման և հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման հարցերը:
Բանակցությունների օրակարգում էին վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծմանը ուղղված ջանքերը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:
Մեկնաբանված
Կարդացված
18.06.2013
դիտվել է 5047 անգամ
Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել դատախազությանը
եւ «Հետքին»
16.06.2013
դիտվել է 3476 անգամ
Փնտրում եմ ընկերներ
14.06.2013
դիտվել է 3404 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
14.06.2013
դիտվել է 2342 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են
19.06.2013
դիտվել է 1978 անգամ
Թե ինչ եղավ, երբ մշակույթի նախարարը Դսեղ գնաց
13.06.2013
դիտվել է 1888 անգամ
Նավասարդ արք․ Կճոյանի արձագանքը՝ իր անվան շուրջ տարածվող տեղեկությունների
վերաբերյալ