HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերման են ենթարկվել աղմկահարույց սպանությունը կատարած եղբայրները

Հուլիսի լույս 13-ի գիշերը ոստիկանության ՔՀԳ և Լոռու մարզային վարչությունների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կազմակերպված դարանակալումների շնորհիվ հայտնաբերել, վնասազերծել և բերման են ենթարկել անցյալ տարի Արագածոտնի մարզում աղմկահարույց սպանություն կատարած' Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչներ, եղբայրներ ' 32-ամյա Դավիթ և 21-ամյա Գևորգ Անանյաններին:

Նրանք հանցավոր համաձայնության էին եկել մյուս եղբոր' Ռուստամի հետ, մանրամասն պլանավորել և 2011 թվականի ապրիլի լույս 27-ի գիշերը զինված գրոհել էին Երևան-Էջմիածին ավտոճանապարհին գտնվող բենզալցակայաններից մեկը: Գողացված 500լ դիզելային վառելիքն ու բենզինը բարձել էին «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան և փորձել աննկատ հեռանալ: Բայց չէին կարողացել. բենզալցակայանի սեփականատերը' Վահե Միրզոյանը, տեսել էր նրանց և եղբոր' Գարիկի հետ իր անձնական «Միցուբիշի» ավտոմեքենայով հետապնդել: Պռոշյան գյուղի մոտակայքում Անանյան եղբայրները կրակել էին իրենց հետապնդող Միրզոյան եղբայրների ուղղությամբ: Արդյունքում Գարիկը մահացել էր, իսկ Վահեն վնասվածքներ ստացել:

Անանյաններից Ռուստամը ձերբակալվել էր և այժմ իր պատիժն է կրում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իսկ Դավիթն ու Գևորգը փախուստի մեջ էին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter