HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-վրացական տարբերություն

Օրերս գնացի Վրաստան: Շատ էի լսել, բայց այն ինչ տեսա իմ աչքերով ահավոր էր…. Տարբերությունն էր ահավոր…

Սկսենք Բագրատաշենի սահմանային կետից: Հայկական կողմում դեռևս շինարարություն էր, վրացականում՝ վաղուց արդեն քաղաքակրթության հոտն էր գալիս: Մոտենալով սահմանին զարմացա, երբ ստիպեցին մեքենայի բոլոր ուղևորներին դուրս գալ մեքենաներից ու սահմանային անցակետն անցնել ոտքով: Դե կարգ է, ուզենք չուզենք ենթարկվեցինք: Մոտենալով անցակետի պատուհանին՝ երիտասարդ սպան կարգադրեց անձնագրի կազմը հանել. անկեղծ ասաց մտածեցի, թե անձնագիրը ինչ-որ սարքի մեջ պետք է դնեն, որին կազմը խանգարում է, բայց հիասթափվեցի, երբ տեսա, որ հասարակ սկաներով են անձնագիրը անցկացնում, ինչին կազմը հաստատ չէր խանգարի (ես հետո դրանում համոզվեցի): Մի խոսքով անցանք վրացական կողմ՝ Սադախլո: Հենց սկզբում սահմանապահները հասկանալով, որ Հայաստանից ենք գալիս, զգուշացրեցին, թե կարիք չկա մեքենայից դուրս գալ, միայն հարկավոր է մեքենայի ապակիներն իջեցնել: Ապա վարորդին խնդրեցին փոխանցել նաև ուղևորների անձնագրերը: Քաղաքակիրթ սահմանապահը հերթով կարդաց ուղևորների անունները և սովորական ցանցային տեսախցիկով նկարեց ու, ի դեպ, նույն տեսակի սկաներով անցկացրեց մեր կազմով անձնագրերը: Մաղթեց բարի երթ:

Վերադարձն ավելի զավեշտալի էր: Նույն քաղաքակիրթ վերաբերմունքը վրացական սահմանին և նույն արհամարհական վերաբերմունքը հայկականին: Թվում էր, թե այսքանով ավարտվելու էր այս ինձ համար անամոթ ու վիրավորական վարվելակերպը, բայց ոչ: Դեռևս սահմանակետից չհեռացած՝ մի հաստափոր մաքսավոր կամ այլ տեսակի աշխատակից իրեն գցեց մեքենայի վրա, սկսեց բացել մեքենայի դռները, բեռնախցիկը. անկեղծ՝ սկզբում չհասկացա, թե ինչ է կատարվում, ուզում էի այդ պահին բռնել նրա ձեռքից, հրավիրել ոստիկանության աշխատակցին և կարգի հրավիրել այդ աշխատակցին, հետո, երբ շուրջս նայեցի ու տեսա բացմաթիվ համազգեստով մարդկանց անտարբեր հայացքները, հասկացա, որ դա սրա ամենօրյա սովորական աշխատանքն է, ու երևի թե ես ավելի ծիծաղելի վիճակում եմ, քան ինքը, որ, ըստ իս, խախտում է Հայաստանի Հանրապետության օրենքը:

Եթե չեմ սխալվում, այն գործողությունները, որոնք նկարագրեցի տվյալ ծառայողի կողմից, որակվում է որպես խուզարկություն, իսկ խուզարկության համար, եթե չեմ սխալվում, հարկավոր է դատարանի հատուկ վճիռ, ընթերականեր և այլն: Եթե մաքսային օրենսդրությունն այլ բան է նախատեսում, ու ես չգիտեմ, ասեք, կամ ասեք, թե ինչ անուն տալ տվյալ աշխատակցի գործողություններին: Ի դեպ, սահմանակետում մի ուշագրավ հայտարարություն աչքովս ընկավ՝ «օգտագործած անվադողերի ներմուծումը խստիվ արգելվում է»: Ներմուծում ասելով՝ չհասկացա, թե ում էր ուղղված այս արգելքը՝ գործարարներին, թե սովորական քաղաքացիներին: Գործարարների հետ կապված չգիտեմ՝ այո թե ոչ, բայց սովորական քաղաքացիներին պետք է որ սա չվերաբերեր, քանի որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի օրենքով չարգելված ցանկացած ապրանք ձեռք բերել՝ սեփական կարիքների համար` թեկուզ օգտագործած անվադող: Դե հիմա ասեք՝ ինչու՞ չնախանձենք Վրաստանին:

Ավելի հետաքրքիր էր հենց Վրաստանում: Կարճ ժամանակահատվածում նկատելի դարձավ վրացական ոստիկանությունը՝ իր թափանցիկ պատուհաններով և իհարկե ճանապարհի անբաժանելի ուղեկից ճանապարհային ոստիկանությունով: Մի բան է լսել, մեկ այլ բան՝ տեսնել սեփական աչքերով: Նախատեսված արագությունը ոչ մեծ չափերով գերազանցող մեքենային մոտեցավ ճանապարհային ոստիկանը և առանց կանգնեցնելու բարձրախոսով զգուշացրեց՝ իջեցնել արագությունը, վարորդը ենթարկվեց, ոստիկանն էլ հեռացավ:

Պատկերացնում եմ նման իրավիճակ Հայաստանում, այսինքն՝ տեսել եմ… Եղել են դեպքեր, երբ նույնիսկ արագությունը չգերազանցող վարորդին են կանգնեցնում ու ինչ-որ գումար կորզում՝ հօգուտ պետության, թե սեփական գրպանի, դա արդեն կարևոր էլ չէ: Մյուս թեթև խախտումների դեպքում, որոնք չեն ստեղծում վթարային իրավիճակներ, ճանապարհային ոստիկանները սահմանափակվում էին ուղղակի զգուշացնելով: Երբ պատահական խախտում արեցինք մեր մեքենայով, քանի-որ չէինք կողմնորոշվում՝ ինչպես գտնել մեզ հարկավոր մայրուղին, մեզ մոտեցավ քաղաքակիրթ ճանապարհային ոստիկանը և վարորդին դիմեց անմիջապես ազգանունով, ապա առաջարկեց իր օգնությունը և ուղեկցեց մեզ մինչև մեզ արդեն ծանոթ ճանապարհի սկիզբը, ի դեպ չմոռացավ վերջում էլ մաղթել բարի երթ:

Սկզբում մենք զարմացանք, թե ինչպես ոստիկանն իմացավ՝ ով է ղեկին, հետո նա բացատրեց, որ իր համակարգիչում կան տվյալները հենց սահմանակետից, հարկավոր էր միայն հավաքել մեքենայի պետհամարանիշը: Գիտեք, կրկին նախանձեցի վրացիներին: Միգուցե իմ տեսածը վրացական պետության՝ հենց այդ նպատակի համար նախապատրաստված ցուցադրական մասն էր, բայց ես, իմ սովորության համաձայն, էլի բան տեսա… Ընդհանուր տպավորությունս տեղի ազգաբնակչության սոցիալական վիճակի մասին չէի ասի, թե բարձր էր՝ կամ մեր պես, կամ նույնիսկ մի քիչ ավելի վատ, բայց երկու հանգամանք չվրիպեց իմ աչքից: Մարդկանց աչքերում հայերիս նման չկար վիշտ, դժվար ապրուստի հիասթափություն, խաբվածությունից առաջացած բարկություն, անկարողությունից ծագած ցասում: Իսկ վրաստանցի վարորդները, որոնք ի դեպ Թբիլիսի քաղաքում երթևեկում էին 90-100 կմ/ժ արագությունից ոչ պակաս, զարմացրեցին իրենց զիջողականությամբ, ամեն անպատեհ առիթով ձայնային ազդանշաններ չտալով, դրա համար էլ, երբ վրացի տաքսիստին հարցրեցի, թե ինչքան հաճախակի են լինում վրաերթի ու վթարների դեպքերը, պատասխանեց՝ հազվադեպ:

Եկեք սովորենք թեկուզ վրացիներից հենց այսքանը…

Արսեն Բարսեղյան 

Մեկնաբանություններ (15)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
rafayel(10) - Նախ,իմ գրածի մեջբերումը դու կոնտեքստից հանել ես: Երկրորդ՝ ես,ընդհանուր առմամբ,համաձայն եմ քո կոմենտի գրածին: Ուղղակի այս հարցը դուք Հայաստանում տեսնում եք միայն ՁԵՐ տեսանկյունից,որը սկսում է կրկնվող ու ձանձրանալի դառնալ: Ես այս թեմայի մասին շատ կոմենտներ եմ գրել. չեմ կրկնում: Միայն կրկնեմ հետևյալ փաստը. Հայաստանը ՓՈՔՐ ՔԱՐՔԱՐՈՏ երկիր է. ՓՈՂ ՉԻ լինում աշխատել Հայաստանում: Սա հայրենասիրության հարց չէ: Սա ՀՈՂ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ հարց է: Հավատա,Հյուսիսային ծովի անվերջանալի քամու/անձրևի մեջ ոսկորներս փթեցնելու փոխարեն ես էլ (մյուսների նման) հեծ հաճույքով կնստեի հորս բաղի ծառի տակ: Ու ոչ միայն ես: Խոսքս նույնիսկ նրա մասին էլ չէ,որ առանց դրսի տրանսֆերտների ու օգնությունների Հայաստանը հենց վաղը հոգին կհանի: Խոսքս, առաջին հերթին, նրա մասին է,որ դուք էլ Հայաստանում անընդհատ սա եք ասում. «թող դրսերից գան երկիր կառուցեն,հեղափոխություն անեն,...»: Հա բա ԴՈՒՔ,անկախ ամենից, ԻՆՉ պիտի անեք: ընտրակաշառք հո կարող եք չվերցնել: Մարդիկ տարիներով ՄԻԼԻԱՐԴՆԵՐ փոխանցեցին Հայաստան: Հիմա էլ ԴՈՒՔ,որպես ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, քշեք երկրի սակավաթիվ հարստությունը բռնագրաված օլիգարխներին ու մարդկանց ՔԱՋԱԼԵՐԵՔ գալ հայրենիք: Հո մատ թափ տալով չի:
rafayel
Վարազ Սյունի (Ամստերդամ)-Ես կատեգորիկ դեմ եմ,որ ,,առանց դրսի տրանսֆերտների ու օգնությունների Հայաստանը հենց վաղը հոգին կհանի:,,Եղբայր ում ես օգնում դու?քո ծեր ծնողներին,որին բացի քո օգնությունից,պետությունը նաև թոշակ է տալիս իմ վճարած սոցվճարներից ու հարկերից,երկրորդ`Հայաստանը փոքր քարքարոտ երկիր չէ`Հայաստանը հայրենիք է ու իմ տեսած ամենագեղեցիկ երկիրն է,որի տարածքը Արցախի հետ միասին, մոտավորապես հավասար է քո հանգրվանած Նիդերլանդների տարածքին,(նույնիսկ ,,կարմիր ֆանարների,, փողոց էլ ունենք),երրորդ`փող աշխատելու մասին,նայած ձեր ասած փող աշխատելը որն է,այո մեր խանութներից անհամեմատ դժվար է գողություն անել`անձամբ եմ տեսել Լիոնում ինչպես էին մի խումբ խաչագողեր ինձ համոզում իմ հավանած տեսախցիկին այդքան փող չտալ,քանի որ իրենք կարող են այն թռցնել և գնի 20%-ով ինձ տալ,և ինչ էր նրանց ապրուստը,դրանց տեսնելուց մարդ ամաչում է իր ազգությունից,իսկ Մոսկվայում տեսել? եք մերոնց,դրանց ապրելու տեղը,խոզանոցը դրանից լավ է,և դրանք են հա մեզ պահում,և չորրորդ`հորտ բաղի ծառի տակ նստելու փոխարեն մի ծառ էլ դու տնկի և կտեսնես էտ քարքարոտ երկիրը ինչպես է վերածվում դրախտի:Ինչ ուզում եք ասեք ավելի լավ է ապրեմ իմ սև պատերով տանը, քան ուրիշի շքեղ տան միջանցքում ,ու եկող գնացողի ոտի տակ ընկնեմ,ինչ ա մի փշուր ավել եմ ուտելու
Aram
For all my compatriots who are upset at V.S in Amsterdam the points and complaints he makes are true and familiar to all of us living in Hayastan. Please, do not attack the messenger but rather let eatch of us do his/her share to better our beloved Hayastan
Վարազ Սյունի (Ամստերդամ)
rafayel(12) - Նորից. հարցը հայրենասիրության կամ հայրենիքի գեղեցկության մասին չէ: Հարցը չոր թվաբանություն է. իսկ թվերը երբեք չեն խաբում: Եթե այդպես է,ապա ինչու՞ են հարյուր հազարավոր Հայ տղամարդիկ այսօր հայրենիքից կտրված վտանգավոր Ռուսաստաններում մաքառում մի շատ սովորական ապրուստի համար: Ի՞նչու իրենք Հայաստանում չեն ապրուստ հայթայթում: Ես իմ աչքերով անցած տարի լավ հետևել եմ Հայ տղամարդու փող աշխատելու հնարավորություններին Կապանում և շրջանի գյուղերում. հողը քիչ,անբերի,թեք,անտեխնիկա ու երբեմն հանքային թափոններից թունավորված, անասնապահությունը թանկ, գործ չկա-եղած մի քանի հանքային սովորական բանվորի համար էլ 10 հատ ծանոթ պիտի խաղացնես: Այսինքն, Հայ/Սյունեցի տղամարդու աշխատանքի/փող ունենալու արժանապատվությունը կոտրել են. ջահել, տեսքով 30-40 տարեկան տղամարդիկ՝ գրպանները (կիսա)դատարկ, կանգնած են գետի/շուկայի մոտ. 30 օր (ամռան գագաթնակետին) ես տեսել եմ նույն տղամարդկանց ամեն օր նույն տեղը, նույն ձևի, նույն շորերով կանգնած: ԻՆՉՈՒ քո սոցվճարումներից ու հարկերից իրենց համար աշխատատեղեր չեն ստեղծվել/ստեղծվում:Դե հիմա դու ասա լուծումը:ՀԳ.Բոլորն էլ գիտեն,որ կենսաթոշակները ցամաք հացի փող են:
nan
haykakan koxm@ gone kulturan apahover gone,,,,
rafayel
Վարազ Սյունի (Ամստերդամ),Էտ ամենը մենք ամեն օր ենք տեսնում,նաև տեսնում ենք շատ-շատ մարդկանց մաքառումը լավ ապագայի հյուսով,իմ ասելը սա է`չնայած բազմիցս ծամծմված,խավարը անիծելու փոխարեն ավելի լավ է մի մոմ վառեք. և ով պետք ա մեր երկիրը(տունը) բարվոք վիճակի բերի,եթե ոչ մենք,սա ինձ համար վիճարկման ենթակա թեմա չի,ինչ ուզում եք ասեք
vazgen
Ժողովուրդ, խնդիրը Հայաստանի ու Վրաստանի մեջ չէ, խնդիրը հայի ու վրացու մեջ է: Խնդիրը մեր պահվածքի, միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքի, մեր մասին ունեցած չակերթավոր պատկերացումների մեջ է: Այն ամենը ինչ ունենք ծնունդ են մեր հասարակության որոնց մեջ են նաև մաքսայինի աշխատողները: Նրանք մեր եղբայրներն են, ընկերները, հարազատները, բարեկամները: Բողոքում ենք բոլորից, կա մի ոլորտ որից չենք բողոքում, չկա, և բոլորը միասին վերցրած դառնում է հայ ժողովուրդ: Մենք այն ենք ինչ ենք և յուրաքանչյուր պետություն այնպիսին է ինչպիսին են նրա քաղաքացիները: Ու ես պատմության մեջ ամենահետաքրքիրը այն է, որ բողոքում ենք ամենքից ու ամեն ինչից մտածելով, որ միայն մեք գիտենք ճշմարտությունը, միայն մենք ենք ամեն ինչից հասկանում... մեծամտությունը հայ ժողովրդի խրոնիկական հիվանդությունն է դարձել:
Nver
Yes nuynpes verjers hatetsi hay-vratsakan sahamane yev irok zrarmatsats em hay sahmanapeh/maksavorneri arhamarakan u lpirshutyan hasnox verabermunkits! Bolorn en ayd masin xosum.... en tpavorutyunn er vor antsketi peti (kam texakali - arden karevor el chi) het xoselis xosum em 40 - 50 tarekan inknahastatman tshanaparhin gtnvox yerexai het! Amot e. Petutyun ek nerkayatsnum.... Txti vrai barepoxumnerits zhamanakn e antsnelu uxexneri barepoxumneri...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Դա նրանից է,որ Հայաստանում ոչ մեկը տեղում չի բողոքում: Սաղ մտածում են.«դե իմ բողոքելով ի՞նչ պիտի փոխվի է»: Չեմ իմանում, թե ում եք սպասում: Հա,մի քանի անգամ էլ հայտնվեք 'ծիծաղելի վիճակում': Ի՞նչ պիտի լինի որ:
Stver
Կրկին առաջարկում եմ Վարազին, գալ Հայաստան ու օրինակ ծառայել, և որ ամենակարևորն է՝ զգալ այդ դժվարությունները սեփական մաշկի վրա, թե չէ հեռվից խոսալը հեշտ է:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Stver(4) - Հայաստանում լինելուց ես միշտ բողոքում եմ,եթե դրա կարիքը տեսնում եմ: Հայաստանում մարդիկ ԴԵՌ բողոքելը 'ամոթ' են համարում ու 'վատ' բնավորության հատկանիշ. չեն ցանկանում 'վատամարդ' դառնալ: (Տեղին) բողոքելը ԻՐԱՎՈՒՆՔ է ու հայրենասիրության նշան:
գագո
Վարազ Սյունի (Ամստերդամ) Կներես գուցե անտակտ հարցիս համար, դու զբաղմունք ունես, որ հոդվածը կարդում եմ դու անպայման մեկնաբանություններ ունես
Stver
Վարազ, եթե դու մի քիչ էլ գայիր ու ապրեիր Հայրենիքում, ինքդ էլ կտեսնեիր, թե ինչպես են հաստափորները դառնում պաշտոնյաներ, իսկ դու ամեն անգամ մնում ես աշխատատեղի դռներից այն կողմ մանթո: Երևի քեզ պետք է հայտնվել նման իրավիճակներում, որ հասկանաս ինչպեսների ինչպեսը: Իսկ հազիվ ծայրը ծայրին հասցնողը մի օր էլ մյուս ծայրին է հասնում, արի ապրիր Հայաստանում ու կհասկանաս ինչպես են երկիր շենացնում, եթե չես էլ կարող ինքդ շենացնել, ինչում համոզված եմ, կտեսնես մյուս ծայրը ծայրին հասցնողները ոնց են պատկերացնում Հայրենիք, պայքար, գիտություն, պայծառ ապագայի ձգտում հասկացությունները: Իսկ ես Ստվերում չեմ թաքնվում, Ստվերը ես եմ: Ստվերը իմ ճակատագիրն է:
rafayel
Վարազ Սյունի (Ամստերդամ), ,Հայրենասիրությունը մոտիկ-հեռու,մեծ-փոքր, թանկ-էժան չունի,,-կներեք,բայց ես չեմ կարողանում հասկանալ հայի այս տիպին,այսինքը ինչ ա քո ուզածը,սարքենք լավ,բարեկեցիկ,ապահով երկիր նոր բարեհաճեք վերադառնալ ձեր հեռվից ,,սիրած,, հայրենիքը,չէ եղբայր այդպես չի լինում,թե մտածում եք հայրենիքում գտնվողները չեն կարողանում գնան ու հեռվից,կոմպի դեմը նստեն ու մեծ մեծ բռթեն:Ընդհանրապես նորմալ ազգերը հայրենիքի նեղ ժամանակ ոչ թե հեռանում են`այսինքը փախչում,այլ ընդհակառակը`վերադառնում են,որ իրենց հայրենակիցների հետ լինեն,գիտեք ինչ կա ես բարոյախոսություն չեմ կարդում,քավ լիցի,մենք ուղակի 1000 տարի է հայրենիքում չենք կարողանում 3 000 000-ի հոգեբանակակ շեմը հաղթահարել,քանի որ գաղթական`խաչագող լինելը համարվում է մեծ շնորք ու ճարպիկություն,ուր են 17-19րդ դարերի հայկական հզոր գաղութները`հնդկական,լեհական և այլն,թե նրանց անդամները պակաս հայրենասեր էին քան ինչ ոչ վարազսյունիները,բնավ ոչ,ուղակի ձուլվեցին ու պրծան,մնացել են հայկական արձանագրությամբ որոշ գերեզմանաքարեր...
Stver
Վարազ, պատասխանեմ հարցերիդ, հայրենասերը ես եմ, որ 88-90-ական թվականներից ի վեր ապրելով Հայաստանի դաժանագույն պայմաններում, չլքեցի Հայրենիքը, սովորեցի, որից հետո ծառայեցի հայոց բանակում, որից հետո էլ անկախ ամեն ինչից դեռ ապրում եմ ու շենացնում հայրենիքը, նույնիսկ մի քանիսին աշխատանքով եմ ապահովում... Այո ես զբաղմունք էլ ունեմ, աշխատանք էլ, ես աշխատում եմ առավոտից մինչև ուշ գիշեր, դրա հետ մեկտեղ ստեղծագործական գործունեությամբ եմ զբաղվում, դրա հետ մեկտեղ էլ հասարակական գործունեություն եմ իրականացնում, գիշերներն էլ քնելուց առաջ մեկնաբանություններ եմ գրում Հետքի հոդվածների տակ ու առավոտյան նորից գնում եմ աշխատանքի: Ես հայրենասիրությունը մոտիկից եմ պատկերացնում, պայքարն էլ եմ մոտիկից պատկերացնում, և զրկանքն էլ մոտիկից եմ տեսել: Դու երևի Հոլանդիայում լուրերով էիր նայում Հայաստանի վիճակը, երբ ես ձմռանը ծակ կոշիկներով 7-8 կիլոմետր ոտքով գնում էի ինստիտուտ: Ու հիմա իմ երկու կարմիր դիպլոմները դարակիս մեջ դրած տեսնում եմ թե ինչպես մի քանի տգետ հաստափոր դարձել են եսիմինչ պաշտոնյա ու ծառայող ու այսօր նսեմացնում են իմ ու իմ պես ծակ կոշիկներով սովորածների արժանապատվությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter