17:40, 16 հուլիսի, 2012Լոռու մարզի 105 գյուղական համայնքերում այս տարի անբարենպաստ վիճակ է ստեղծվել խոտի արտադրության գործում: Շուկայում 1 հակ խոտի գինը ներկայումս այստեղ 1400 դրամ է` այն էլ դաշտից: Մարզում գյուղացիները մտահոգված են ձմռանը անասունների կերի ապահովման համար: Շատերը Լոռիում ձմռանը անկնկալում եմ խոշոր եղջերավոր անասունների անկում և այդ պատճառով անասնապահական մթերքների թանկացում:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հուլիսի 15-ին մարզում խոտի արտադրության հետ կապված «Հետքին» հայտնեց. «Ոչ միայն խոտի, պետք է ասեմ, որ նախորդ տարվա հետ համենատած՝ հացահատիկային բույսերի արտադրությունը մեզ համար այնքան էլ ցանկալի վիճակում չէ: Գյուղացիների կողմից ուղղակի լրացուցիչ աշխատանքներ պետք է կատարվեն: Նախորդ տարի, եթե նրանք մոտ տարածքներից ապահովեցին իրենց անասուններին անհրաժեշտ խոտի պահանջարկը, այս տարի ստիպված պետք է չարչարվեն համայնքերի հեռավոր խոտհարքների տարածքները հնձելու համար, որպեսզի կարողանան ապահովել պահանջված անասնակերը»:
Արթուր Նալբանդյանը նաև հայտնեց, որ մարզում այս տարի մշակվել է գյուղատնտեսական նշանակության հողերի ընդամենը 35 տոկոսը. «Գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման ամենացածր տոկոսը արձանագրվել է Տաշիրի տարածաշրջանում: Մենք գիտենք դրա օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, 12000 հա վարելահողից Տաշիրի տարածաշրջանում օգտագործվում է ընդամենը 2300 հա-ն»:
Խոտի հավաքման անբարենպաստ վիճակի մասին «Հետքն» ահազանգեր է ստացել Լոռու մարզի Օձուն, Աքորի, Շնող, Արևածագ և մյուս համայնքների գյուղացիներից: Օձունի այն գյուղցիները, ովքեր խոտի հայթայթման ակնկալիքներ արդեն չունեն, սկսել են մորթել իրենց խոշոր եղջրավոր անասունները: «Մսավաճառները Օձունում գյուղացիներից տավարի միսը գնում են կգ-ը 2 հազար դրամով: Մեկ ամիս առաջ նրանք գնում էին 2600 դրամով»,- ասաց օձունեցի Եզեկ Աղվանյանը:
«Անցած տարվա նման այս տարի խոտը շատ չէ, հազիվ անցած տարվա հնձած խոտի կեսը կազմի: Սարերում էլ խոտ ունենք, հիմա գյուղացիները իրենց չմշակած դաշտերի խոտն են հնձում, հետո կանցնեն սարերի խոտին: Օձունում 1500 գլուխ խոշոր եղջրավոր անասուն կա»,- ասաց Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը, ով նաև փաստեց, որ Օձունում ձմռանը անպայման կգրանցվի խոշոր եղջերավորների անկում:
«Հետքը» առաջիկա օրերին կանդրադառնա Լոռու մարզի առանձին համայնքների խոտհարքներում տիրող վիճակի և գյուղացիների կողմից ձեռնարկվող քայլերի մասին:
Մեկնաբանված
Կարդացված
13.05.2013
դիտվել է 3810 անգամ
Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում, երբ զինվոր է դուրս գալիս փողոց
14.05.2013
դիտվել է 3588 անգամ
Տալվորիկ գյուղի խոշոր հողատերը Ռոբերտ Քոչարյանի որդին է
18.05.2013
դիտվել է 3294 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2356 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
16.05.2013
դիտվել է 1587 անգամ
Հակոբ Սանասարյան. «Եթե «Մեթըլ Փրինս»-ը այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս
տարածքը կարող է վերածվել մահվան դաշտի» (վիդեո)
16.05.2013
դիտվել է 1439 անգամ
Բողոքի ակցիա՝ գազի գնի բարձրացման դեմ (լուսանկարներ)