
Մասնավոր ընկերությունը հանդես է գալիս սիրիահայերին աջակցելու նախաձեռնությամբ
Հայաստանում գործող բանկերի և հիմնարկ-ձեռնարկությունների համար ֆինանսական կառավարման համակարգեր մշակող «Հայկական ծրագրեր» ընկերությունը հանդես է գալիս սիրիահայերին աջակցելու նախաձեռնությամբ:
««Հայկական ծրագրեր» ընկերությունը սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու նպատակով դիտարկում է ծրագրավորման, բանկային և հաշվապահական հաշվառման ոլորտներում սիրիահայ մասնագետների վերապատրաստման և աշխատանքի տեղավորման հնարավորություններ: Եթե սփյուռքի նախարարությունը տեղեկություն ունի այդպիսի մարդկանց մասին, խնդրում ենք հայտնել մեզ»,- գրված է ընկերության տնօրեն Աշոտ Խաչատրյանի՝ սփյուռքի նախարարին ուղղված նամակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել