HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վահե Հակոբյանը «մրցում է» Գագիկ Ծառուկյանի հետ

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանը (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին) իր ֆինանսական կարողություններով ԱԺ-ում երկրորդն է՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետո:

Վահե Հակոբյանն ընդամենը 35 տարեկան է, սակայն հասցրել է լուրջ կարողություններ կուտակել: Ամեն դեպքում, այդ մասին են վկայում նրա վերջին տարիների գույքի և եկամուտների հայտարարագրերը:

2011թ. Վահե Հակոբյանը արժեթղթեր ու ներդրումներ չի ունեցել, սակայն հայտարարագրել է 875 միլիոն 951 հազար 213 դրամի եկամուտ, որից միայն 3 միլիոն 121 հազար 40 դրամն է ԱԺ-ից ստացած աշխատավարձը: ԱԺ պատգամավորն ունի նաև տասնյակ միլիոնների հասնող ստացված կամ հանձնված փոխառություններ:

Վահե Հակոբյանը 2011թ. վերջին ունեցել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ, մինչդեռ նույն տարվա սկզբին նրա դրամական միջոցը եղել է 1 միլիարդ 200 միլիոն դրամ: Այսինքն՝ պատգամավորը մեկ տարվա ընթացքում հասցրել է կուտակել 200 միլիոն դրամ: Փոխարենը 1 դրամի եկամուտ ու դրամական միջոց չունի Վահե Հակոբյանի կինը՝ Հասմիկ Հակոբյանը:

Նույն տարում Վահե Հակոբյանը ձեռք է բերել 3 թանկարժեք ավտոմեքենա՝ Porsche Panamera՝ 64 միլիոն դրամ, Porsche Cayenne՝ 46 միլիոն 500 հազար դրամ և Volkswagen Golf՝ 15 միլիոն դրամ արժողության:

ՀՀԿ-ական պատգամավորը շահաբաժիններ ունի «Արմենիա մոլիբդեն փրոդաքշն», «Նիաշ» և այլ ՍՊԸ-ներում:

Նշենք, որ Վահե Հակոբյանի 2009թ. եկամուտները կազմում էին 1 միլիարդ 664 միլիոն 283 հազար դրամ, իսկ 2010-ին՝ 906 միլիոն 46 հազար 255 դրամ: Բացի դրանից՝ պատգամավորը նույն տարում ձեռք էր բերել «Տոյոտա Camry» մակնիշի ավտոմեքենա:

Մեկնաբանություններ (4)

СЕЙРАН
ВАГЕ ! УДАЧЕ ВАМ В НОВОЙ ДОЛЖНОСТИ. ЗДОРОВЬЕ,СЧАСТЬЕ, И ТВОРИТ ВАМ МНОГО ДОБРЫХ ДЕЛ. ГЛАВНОЕ ЧТО ВАС ОКРУЖАЛИ ДОБРОПОРЯДОЧНЫЕ ЛЮДИ ! ПУСТЬ В СЛЕД ВАМ ТОЛЬКО ДОБРЫЕ ПОЖЕЛАНИЯ ИЗ УСТ ЖИТЕЛЕЙ КОТОРЫЕ НАДЕЮТСЯ УЛУЧШЕНИЯ ЖИЗНЕННОГО УСЛОВИЯ. БУДЬ СЧАСТЛИВ ! ! !
Zalibek
Վահե Հակոբյանի ի Ծառուկյանի միջև կա մի մեծ տարբերություն - Ծառուկյանը բոլորին սարսափի մեջ է պահում իր հաստավիզ թիկնազորով, իսկ Վահե Հակոբյանը ունի մեկ վարորդ և ժամանակի մեծ մասը ինքն է իր 15 մլն-ոց Golf-ը վարում. Շաաատ ավելի հասարակ ու բարի տղայա :)
Թլկատինցի
Լաւ...հասկցանք որ մարդը գեր-հարուստ է, սակայն ինձ աւելի պիտի յետաքրքրէր իմանալ իր եկամուտերուն աղբիւրները.....
Lusig
May God expand Vahe Hakobyan and Gagik Tsarukyan wealth even more.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter