
Ահազանգ. Հերհերի հունը և ջրվեժներից մեկն ամբողջովին չորացել են
ՀՀ բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանին
Նորից բնապահպանական ահազանգ ստացանք մեր արշավորդ ընկերներից: Այս անգամ խոսքը Արփա գետի աջակողմյան Հերհեր վտակի մասին է, որի վրա կառուցված են երկու փոքր ՀԷԿ-եր:
Նկարներից պարզորոշ երևում է, թե ինչպես են գետի հունը և ջրվեժներից մեկը ամբողջովին չորացել, իսկ երկրորդ՝ Հերհեր ջրվեժից, որը նաև ՀՀ բնության հուշարձանների ցանկում է, շատ փոքր քանակությամբ ջուր է թափվում:
Նկարները կարող եք նայել այստեղ.
https://www.facebook.com/photo.php?fbid=448147878550283&set=o.206773119400969&type=3&theater
https://www.facebook.com/photo.php?fbid=448148948550176&set=o.206773119400969&type=3&theater
Խնդրում ենք ուսումնասիրել խնդիրը և պարզել, թե Հերհեր գետի վրա կառուցված ՓՀԷԿ-երի սեփականատերերը ինչպես են խախտել բնապահպանական նորմերը, չորացրել գետի հունը և վերացրել կենսաբազմազանությունը՝ էկոհամակարգին պատճառելով զգալի վնաս: Ստուգման ընթացքի և արդյունքների մասին տեղեկացնել մեր նախաձեռնությանը:
Սա միակ դեպքը չէ, երբ ականատես ենք լինում, թե ինչպես են փոքր ՀԷԿ-երի շահագործման արդյունքում զգալի վնաս հասցվում շրջակա միջավայրին:
Մեր նախաձեռնությունը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել սույն հիմնախնդիրը, և փաստերի հավաքագրման աշխատանքներով է զբաղված, որոնք հերթականությամբ կներկայացնենք նախարարությանը:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
E-mail [email protected]
Ֆեյսբուքյան խումբ՝ https://www.facebook.com/groups/206773119400969/
17.07.2012
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել