Չորեքշաբթի, 22 մայիսի

Ձերբակալել են պատգամավորի որդուն

Գրիշա Բալասանյան


12:33, 18 հուլիսի, 2012

Այսօր հերթական միջադեպն է գրանցվել Արմավիրի մարզում, ինչին ներգրավված է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին` Արտակ Գեւորգյանը: Այս պահին ոստիկանության Արմավիրի վարչությունում վարչության պետ Արամ Զաքարյանի գլխավորությամբ խորհրդակցություն է: «Հետքի» տեղեկություններով՝ խորհրդակցությունը կապված է նշված դեպքի հետ:

Քիչ առաջ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, սակայն նշված չէ, որ միջադեպը տեղի է ունեցել պատգամավորի որդու մասնակցությամբ:

Ըստ հաղորդագրության, այսօր ժամը 03.35-ին ոոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից  Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ  իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Վիրաբ Ա.-ն եւ հայտնել, որ անհայտ անձը «ԳԱԶ 24»  մակնիշի ավտոմեքենայից իջնելով՝ զենքի սպառնալիքով առեւանգել է իր «ՎԱԶ 2106»  մակնիշի ավտոմեքենան:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1982 թ. ծնված Արտակ Գ.-ն նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր կողմից վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի կողմից վարվող «ՎԱԶ 2106»  մակնիշի ավտոմեքենան եւ իջեցնելով վերջինիս ու նրա ուղեւորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է:

Փաստով ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին  մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Արտակ Գեւորգյանը ձերբակալված է:

Մեր տեղեկություններով՝ դեպքը դեղի է ունեցել պատգամավորին պատկանող գազալցակայանի մոտակայքում: Արտակ Գեւորգյանը ցանկացել է լիցքավորել իր ավտոմեքենան, սակայն չի համբերել իր հերթին եւ որոշել է դիմել այդ քայլին:

Նշենք, որ Նահապետ Գեւորգյանի որդին Արմավիրի մարզում միշտ աչքի է ընկել իր հակահասարակական եւ հակաօրինական վարքագծով, սակայն միշտ ջրից չոր է դուրս եկել: Նրա մասնակցությամբ այս տարվա ապրիլի 6-ին առեւանգվեց եւ դաժան ծեծի ենթարկվեց Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանը, էլ չենք խոսում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արտակ Գեւորգյանի պահվածքի մասին, որն «աննկատ» էր մնում ոստիկանների աչքին: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (9)
1. Լեվիկ13:15 - 18 հուլիսի, 2012
"Փաստով ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով":......Փոխանակ այս ամենը գրելու, որ ընթերցողին ոչ մի բան չի հաղորդում, հեղինակը թող գրեր իրավախախտումը....
2. Գրիշա13:34 - 18 հուլիսի, 2012
Փաստով ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը (փախցնելը) առանց հափշտակելու նպատակի), 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
3. nan14:47 - 18 հուլիսի, 2012
sksenq verjin toxeric, ,Գեւորգյանի պահվածքի մասին, որն «աննկատ» էր մնում ոստիկանների աչքին: Mi zangov bac ktoxnen , hetaqrqrira el xi en dzerbakalel
4. tato15:46 - 18 հուլիսի, 2012
Its good that you report and publicize such stories. Do you ever follow the course of justice. If you do not then your work is incomplete I am afraid.
5. GALUST15:54 - 18 հուլիսի, 2012
Արտակ Գեւորգյանը ձերբակալված է,,,@NDUNUM EM ES INFORMACIAN VORPES HUMOR,,,,HANRAPETAKAN@ ANDZERNAMXELI E ,,,,ARJEVUM @NTRUTUNNER EN ARTAK@ PETK E DRSUM LINI VOR < DVIJENI > TA
6. Hakob18:49 - 18 հուլիսի, 2012
Erkri vichak@ shat lurj e, amen marzum mi nemec ka, bayc che vor es erkir@ hayin e
7. Ժիրայր Աբաջյան00:06 - 21 հուլիսի, 2012
Մաֆիոզ նախագահ,քայքայված տնսեսություն, բարոյալքված ստրկամիտ հասարակություն,անգրագետներով լցված խորհրդարան,հաբռգած օլիգարխներ, էլ ավելի հաբռգած նրանց լակոտները... էլ ինչ է պետք երկիրը հիմնովին քանդելու համար...
8. POXOS06:06 - 21 հուլիսի, 2012
VOR XOSUM EQ AIDPES GONE CHANACHUM EQ AJD MARDKANC ? AMOTA HERIQA BAMBASEQ.ARTAK GEVORGYAN@ HANCAGORDZ CHE AIS AMEN@ SHINCU E HASKACEQ. HNARAVOR CHI VOR NA MEQENA AREVANGI KAM APORINI ZENQ PAHI KHAMOZVEQ SHUTOV
9. narine12:49 - 23 հուլիսի, 2012
Lratvamijocnery bolorovin korcrel en irenc, poxanak aveli hratam ev jshmartaci xndirner lusabanen, ynkel en mi mardu hetevic, ov irakanum , lav andznavorutyun e, ur eiq, erb ays txan baregorcutyun er anum, inchu cheyiq grum ayd masin,. u heto ete duq patgamavori txa lineyioq, hamozvac em dzez sarsapeli eiq pahelu
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»