Հինգշաբթի, 02 հոկտեմբերի

Արտասահմանցի ֆուտբոլիստներն ավելի արտոնյալ են, քան սիրիահայ հայրենադարձները (վիդեո)

Նարեկ Ալեքսանյան


16:32, 19 հուլիսի, 2012

Սիրիայում ճգնաժամը հասել է գագաթնակետին: Ապստամբների կողմից սպանվել են երկրի պաշտպանության նախարարն ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Տեղի հայ համայնքը, որը մոտավոր հաշվարկներով կազմում է ավելի քան 30 հազար մարդ,  հայտնվել է դժվարին իրավիճակում, քանի որ սատարում է կառավարությանը:

Ստեղծված իրավիճակում բազմաթիվ սիրիահայեր, ովքեր չեն ցանկանում իրենց կյանքը վտանգել իրենց հետ կապ չունեցող կռիվներում, բռնել են հայրենադարձության ուղին: Սակայն այստեղ նույնպես նրանք բախվում են խոչընդոտների՝ այնտեղից, որտեղից առաջին հերթին աջակցություն էին ակնկալում՝ հայրենիքից, Հայաստանի Հանրապետությունից: Վերջին տասնամյակներում Հայաստանից միայն արտագաղթն է մեծ տեմպերով առաջ գնում, իսկ սիրիահայերը ցանկանում են վերադառնալ իրենց պատմական հայրենիք, չնայած հնարավորություն ունեն առավել արտոնյալ պայմաններով որպես փախստական ապաստարան գտնել այլ երկրներում: «Հայազն» հասարակական կազմակերպության անդամների խոսքով, Հայաստանի կառավարությունը ներգաղթյալներին գրեթե ոչ մի արտոնյալ պայմաններ չի տրամադրում իրենց գոյությունն այստեղ ապահովելու համար: Նույնիսկ հայկական միակ ավիափոխադրողը՝ «Արմավիան», ընդհակառակը, փորձում է օգտվել հայրենակիցների անելանելի վիճակից և թանկ գներով ավիատոմսեր է վաճառում ներգաղթյալներին: «Հայազնի» ներկայացուցիչները սիրիահայերի հետ անձնական շփումների արդյունքում պարզել են, որ վերջիններս նախընտրում են զբաղվել գյուղատնտեսությամբ, և նրանցից շատերը ցանկություն են հայտնել բնակություն հաստատել ազատագրված Արցախում և շենացնել այնտեղի ամայի հողերը:

Իրենց բաց նամակն ի պաշտպանություն սիրիահայ ներգաղթյալներին, «Հայազնի» անդամներ Արմեն Մկրտչյանը և Դավիթ Խոսրովյանը ներկայացրել են կառավարություն: Այնուհետև երթով շարժվել դեպի սփյուռքի և արտաքին գործերի նախարարություն: Նամակով նրանք պահանջում են սիրիահայերին գոնե սկզբնական շրջանում ապահովել կացարանով, տրամադրել որոշակի արտոնություններ ուսման մեջ, աշխատանքի հարցում:

Սիրիահայ Անդրանիկ Վարդանյանի կարծիքով, Հայաստանը պարտավոր է աջակցել ոչ միայն հայրենադարձներին, այլ նաև Սիրիայի 30 հազարանոց համայնքին, որը միշտ եղել է Հայաստանի կողքին:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (5)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)17:35 - 19 հուլիսի, 2012
«Հայաստան» համա-Հայկական ֆոնդը թող գալիք 2 տարում իր փողերը լրիվությամբ (կամ հիմնականում) տրամադրի ՍիրիաՀայերի ազատագրված տարածքներում վերաբնակեցմանը: Բա էլ ինչի համար է ֆոնդը: Թող մի 2-3 տարի էլ մի քանի գյուղում դպրոց չլինի.աշխարհի վերջը չի լինի:
2. Թլկատինցի19:04 - 19 հուլիսի, 2012
Ցաւօք սրտի, ոչ Հայաստանի կառավարութիւնը, ոչ ալ Սփիւռքը ի վիճակի են այս մարտահրաւերին պատշաճ կերպով ստանձնելու: Մի գուցէ միջոցները ունին, բայց ոչ տեսելքը եւ յետեւաբար...ցանկութիւնը:
3. teda00:30 - 20 հուլիսի, 2012
shame on you diaspora ministry! shame on you armenian church! shame on you armenian government! It is not possible and acceptable that armenians in need have no place in their homeland.it is clear that we are good only when we send money. When we are in need, nobody cares.
4. zohrab01:39 - 20 հուլիսի, 2012
hayasdan your children who are in trouble are coming home give them some assistance it is not easy to relocate
5. James00:06 - 22 հուլիսի, 2012
I agree with Teda. Specially, the Armenian church has no Christian charitable attributes and values. The Armenian clergy is busy filling there stomach with kabob. They are complete ignorant of the current dire situation.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ
 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2014 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»