HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտեղյակ գյուղապետը

Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի ղեկավար Պապիկ Առուշանյանը արդեն 15 տարի ղեկավարում է փախստականներով բնակեցված գյուղը: Մեր կարճատեւ շփումից ակնհայտ էր, որ Պապիկ Առուշանյանը հոգնել է իր աշխատանքից:

Մեծ Այրումը համարվում է մարզի աղքատ գյուղերից մեկը: Երեկ՝ ժամը 14:30-ին գյուղի խոտհարքներում և ցորենի դաշտերում շրջելուց հետո փորձեցի  գյուղապետարանից տեղեկություն ստանալ: Ժամը 15:00-ին Մեծ Այրումի գյուղապետարանի դուռը փակ էր: 

Գյուղապետին հանդիպեցի գյուղի փողոցներից մեկով իր ավտոմեքենայով անցնելիս:  Ավտոմեքենան կանգնեցնելուց հետո Պապիկ Առուշանյանին հարցրի գյուղի մշակված եւ անմշակ հողերի, խոտհարքների և գյուղացիներին աջակցելու համար իր կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին:

«Ինչու չեք  այդ մասին հարցնում վիճվարչությանը»,-հարցրեց գյուղապետը:

Մեծ Այրումի գյուղապետարան

Պապիկ Առուշանյանին բացատրեցի, որ վիճվարչությունը հարցի հետ կապ չունի, իսկ քանի որ գյուղապետարանի աշխատանքը, «Տեղական ինքնակառավարման» մասին ՀՀ օրենքի համաձայն, թափանցիկ է, գյուղապետը  պարտավոր է պատասխանել հարցերին:

«Ոչ միայն խոտի, այլև ցորենի վիճակն է գյուղում շատ ծանր»,-  ավտոմեքենայի պատուհանից ասաց գյուղապետը: Հետո էլ ավելացրեց, թե ինքը թվերը չգիտի, դա կարող է մեզ ասել Գայանը:

«Ո՞վ է Գայանը»,- զարմացած հարցրի Առուշանյանին: «Մեր քարտուղարն է: Հիմա ստեղ չի:  Գյուղապետարանում  մարդ չկա: Վաղը առավոտյան եկեք, Գայանը Ձեր հարցերին կպատասխանի»,- ասաց  Պապիկ  Առուշանյանը  և չսպասելով հաջորդ հարցիս` ավտոմեքենայով պոկվեց տեղից:  

Մեկնաբանություններ (2)

Ani
Hognac en boler gyuxapetery, hognac en iren ashxatanqic, irenc gyuxic, irenc yntroxneric u irenc pristavneric.Bays te inchu chen uzum dirqery zujel nor u tarm gaxaparnerov eritasard serndin? da el ches haskanum...
karen
1, Ani, shat lav nkateciq! Ayd anzijoghakanutyunn arka e HH cankacats wolortum!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter