HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Ենոքյան. «Ողբերգության իրական դրդապատճառի մասին գիտեն բոլորը»

Հարգելիներս, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ովքեր պարբերաբար լուսաբանում են իմ քրեական գործի հետ կապված մանրամասներ, քաղաքացիաներ, ովքեր անտարբեր չեն ՄԱՐԴՈՒ ու Հայաստանում արդարադատության իրականացման նկատմամբ:

Դուք իրավացիորեն հարցնում եք` ո՞րն էր 1996 թ-ի հուլիսի 12-ի ողբերգության դրդապատճառը, քանի որ հասկանում եք, որ Իոսիֆ Աղաջանովի սպանությունը չի ունեցել շահադիտական բնույթ: Դա են ապացուցում բազմաթիվ փաստեր, որոնք կան հենց քրեական գործում: Իսկ ամենաակնառուն այն է, որ ոչ մեկը որևէ գումար չի պահանջել նրա հարազատներից: Ավելին` չեն վերցվել Իոսիֆի պարանոցի ոսկե խաչը շղթայով ու դրամապանակը: Իսկ դեպքից հաշված ժամեր անց մենք` Արամը և ես ներկայացել ենք ոստիկանություն:

Հարգելիներս, սպանության իրական դրդապատճառի մասին տեղյակ են Հայաստանի թե՛ նախկին, թե՛ ներկայիս բարձրաստիճան պաշտոնատար անձինք, տեղյակ են վաղուց, սակայն լռում են և լռեցնում: Լռեցնում են ոչ միայն ինձ, այլև ԶԼՄ-ներին: Դեռ 16 տարի առաջ, երբ Արամը  փոխեց իր ցուցմունքները, ըստ որի ինքն է սպանել Իոսիֆին խուլիգանական դրդումներով և առաջ քաշեց օդից վերցված, ոչ մի ապացույց չունեցող վարկած, թե իբր Իոսիֆի ծնողներից գումար պահանջելու  նպատակով է կատարվել սպանությունը, ես քննիչին հայտնեցի ԻՐԱԿԱՆ դրդապատճառը, սակայն նա անմիջապես հեռացավ, ապա հաջորդ օրը եկավ ու ասաց. «Լռի, եթե չես ուզում, որ կամեռում մեռնես, հարազատներիդ մասին մտածի, աղբերդ ինստիտուտ գնալուց կընկնի ավտոյի տակ, մամադ լվացք փռելուց կընկնի 8-րդ հարկից»: Ճնշումներ սկսվեցին նաև հանցագործ աշխարհի ներկայացուցիչների կողմից:

Ես լռեցի և հայտնվեցի մահապարտների խցում: Եթե խոսեցի մեկ անգամ, ապա կխոսեմ նորից: Ինձ լռեցնելու լավագույն ձևը մահապատժի դատապարտելն էր:  Ինձ կտրեցին արտաքին աշխարհի հետ որևէ կապից, նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության անդամներին չէին թույլատրում հանդիպել մահապարտների հետ: Բայց ծնողներիս ջանքերի շնորհիվ մահապարտների պատմության մեջ տեղի ունեցավ առաջին տեսակցությունը մահապատժի դատապարտվածի` այս դեպքում` ինձ հետ:

Խուց չթույլատրեցին մտնել կարմիր խաչի միջազգային կազմակերպության անդամներին, վերջիններս խնդրեցին գոնե մեզ մի քանի րոպե մենակ թողնել` առանց մեկուսարանի աշխատակիցների: Բանտի աշխատողները ինձ մի կողմ տարան և ասացին` մի բառ գործիցդ խոսել ես սրանց հետ, կսատկացնենք, ընտանիքիդ մասին մտածի: Կարծեցի, թե լույս է բացվել, բայց նորից ընտանիքս կորցնելու վախ ու խավար…լռեցի:

Եթե չեմ սխալվում 2003 թ-ին էր, «Արմենիա» ՀԸ-ից այցելեցին, նկարահանում արեցին, սկսեցի խոսել, բայց մոնտաժվեց ու ոչ մի խոսք քրեական գործիս մասին: Հետո նախագահի «ներումը»` ցմահ բանտարկությամբ, տեղափոխեցին Գորիսի բանտ: Այնտեղ Հ2 ՀԸ-ից այցելեց նկարահանող խումբ: Նորից պատմեցի ողջ ճշմարտությունը այս սպանության դրդապատճառի մասին,անգամ խնդրեցի օգնել ինձ` բարձրաձայնելու, թե ինչ է կատարվել իրականում: Նորից արգելեցին:

2004 թ-ին փախուստ կատարեցի Գորիսի բանտից, երբ 11 օր անց ինձ ձերբակալեցին, իմ մոտ հայտնաբերեցին երկու նամակ` հասցեագրված ՀՀ նախագահին և Վեհափառ Տիրոջը: Երկու նամակներն էլ ոչնչացվեցին ՀՀ Քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչության բարձրաստիճան պաշտոնյաների  կողմից, ովքեր, այսպես ասած, խորհուրդ տվեցին լռել:

Անցնենք առաջ` 2005 թ-ին ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի գրասենյակի աշխատակիցների միջոցով նախագահ Քոչարյանին ու Ամենայն հայոց Կաթողիկոսիհն ուղարկեցի նույնաբովանդակ նամակներ, որտեղ նշված էր 1996 թ-ին Իոսիֆ Աղաջանովի սպանության իրական դրդապատճառը: Մեկ ամիս առաջ ինձ թույլատրեցին ծանոթանալ անձնական գործիս, այնտեղ ես գտա փաստաթուղթ`ստացված Լարիսա Ալավերդյանի կողմից, որտեղ նա Նուբարաշենի բանտի պետին տեղեկացնում է, որ իմ երկու նամակները ուղարկվել են ՀՀ նախագահին ու Վեհափառին: Այն ժամանակ Վեհափառի կարգադրությամբ ինձ այցելեց Արամ քահանան, ով մինչ ինձ մոտ գալը, գնացել էր գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի մոտ` «Կոշ» ՔԿՀ, բայց Արամը, տեսնելով, քահանայի հագուստով մարդուն, հրաժարվել էր նրա հետ զրուցել և ասել` ես ոչ Աստծուն եմ հավատում, ոչ էլ եկեղեցուն:

Նույն նամակներիս կապակցությամբ ինձ այցելելեց նաև ՔԿՎ պետ Սամվել Հովհաննիսյանը և ասաց. «Հանգիստ նստի տեղդ, հերիք ա դիմում գրես, քո գործը չի վերաբացվի, նայի, հա, ընտանիքիդ վնաս կտամ»:

Դրանից մոտ 2 տարի անց «Նուբարաշեն» այցելեցին դարձյալ Հ2-ից, տեսախցիկի առաջ պատմեցի սպանության դրդապատճառի մասին ու լրագրողուհի Ջուլիետա Ամիրխանյանին խնդրեցի չմոնտաժել ասելիքս: Սակայն հետագայում իմացա, որ ՀԸ ղեկավարությունը արգելել էր հենց այդ հատվածը հեռարձակել:

2009 թ-ի դեկտեմբերի 15-ին, երբ ես նորից հայտնվեցի ազատության մեջ, անձամբ տաքսի վարձեցի ու գնացի Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտ: Պահակախմբին հանձնեցի մի նամակ, որտեղ դարձյալ հայտնում էի Իոսիֆի սպանության իրական դրդապատճառի մասին: Պահակախմբի պետն ինձ ասաց, որ նախագահը տանն է և րոպեներ անց նամակը նրա ձեռքում կլինի: Իմ մահապատժի դատավճռի տակ դրված է հենց նրա ստորագրությունը, այն պարզ պատճառով, որ բոլոր մահապարտների վճիռները անձամբ նախագահներն են ստորագրում: Սա էր պատճառը, որ նրան էլ ցանկացա տեղեկացնել:

Սույն թվականի հուլիսի 9-ին դիմումներ եմ ուղարկել երկրի աշխարհիկ և հոգևոր բարձրաստիճան այրերին: Հարգելի և սիրելի քաղաքացիներ, լրագրողներ, մտավորականներ, արվեստի մարդիկ, ովքեր անտարբեր չեն մարդու, անտարբեր չեն մեր երկրում տեղի ունեցող անօրենությունների, անարդարությունների նկատմամբ,  այսօր ես բարձրաձայնում եմ դարձյալ ու դարձյալ` 1996 թ-ին հուլիսի 12-ին Արամի և Իոսիֆի միջև վիճաբանության և Արամի կողմից Իոսիֆին սպանելու հիմնական պատճառը եղել է վերջինի քրիստոնյա լինելն ու նրա հրեական անունը:

Արամը ատելությամբ էր լցված քրիստոնեության ու հրեաների նկատմամբ և գտնում էր, որ հայ ազգի թշնամիները ոչ թե թուրքերն են, այլ հրեաները, ովքեր հայերին պարտադրեցին ընդունել Քրիստոնեություն: Ի դեպ, Արամը մեծացել էր Բաքվում: Թե՛ Արամը, թե՛ նրա հայրը պնդում էին, որ Հայաստնում գոյություն ունի ինչ-որ գաղտնի հակահրեական կազմակերպություն: Սակայն ինչպես նրանք, այնպես էլ նախաքննություն իրականացնող մարմինը ստիպում էին ինձ լռել:

Արամը տառապում էր անլիարժեքության բարդույթով,  վախենում էր դուրս գալ բակ, չուներ ընկերներ ու ընկերուհիներ, չէր շփվում մարդկանց հետ, բացի ինձնից, փակվում էր իր ննջասենյակում և կարդում Նիցշե ու նմանատիպ գրականություն: Մեր մեջ հաճախ բանավեճեր էին լինում, ես փորձում էի նրան համոզել, որ Աստված գոյություն ունի և Հիսուսը նրա որդին է, բայց նա ծիծաղում էր, ասում, որ Նիցշեն ճիշտ է, որ ոչ մի Աստված էլ չկա: Իմ ծննդյան օրերին, որպես հուշանվեր, խաչքար էր նվիրում ու ասում` հուսով եմ մի օր կհասկանաս, որ Աստված չկա, որ չարն է իշխում մեր կյանքում: Արամին հաճախ նեղացնում ու ծեծում էին բակի տղաները:

Նա ինձ խնդրեց, որ կարատեի հնարքներ սովորեցնեմ, որ արժանի հակահարված կարողանա տալ իրեն նեղացնողներին: Ես ասում էի, որ չի կարելի ատելությամբ լցվել մարդկանց նկատմամբ, որ հակառակը պետք է դուրս գալ շրջապատ, շփվել մարդկանց հետ, ընկերներ ունենալ, սակայն պատասխանում էր` բացի քեզանից ինձ ոչ մի ընկեր էլ պետք չի, ու ես քեզ կապացուցեմ, որ դուխով եմ, ուժեղ եմ, ու ոչ մի Աստված ինձ չի պարտադրի որ մյուս այտս դեմ տամ, երբ մեկին խփեն, հենց այդ պատվիրանն ա թուլացրել հայերին:

Այդ չարաբաստիկ օրը, երբ մենք երեքով նստած էինք Արամի ննջասենյակում, Արամի քույրը հյութ, միրգ բերեց և ասաց. «Արամը իր սովորության համաձայն հազարից մեկ իրեն այցելող հյուրին իր բունն ա հրավիրել, փոխանակ զալ հրավիրի»: Որոշ ժամանակ անց Արամը, նկատելով Իոսիֆի պարանոցի խաչը, Արամը սկսեց հայտնել իր կարծիքը հավատի նկատմամբ, հետո էլ, թե` անունդ Իոսիֆ են դրել, որ դու էլ տղա ունենաս ու անունը Հիսուս դնես, որ նա էլ ասի, թե իբր ինքը Քրիստոսն ա, որ հետ ա եկել, հա՞: Իոսիֆը հազիվ էր իրեն զսպում, բայց Արամի վերջին մտքից սկսեցին գոռգոռալ… շարունակությունը հայտնի է:

1996 թ-ին հուլիսի 12-ին, ժամը 17:30-ի սահաններում Արամը սպանեց Իոսիֆին: Ես վախեցած էի, շոկի մեջ, Արամի ձեռքից դանակը խլելու պատճառով վնասվել էին մատներս և արյունը չէր դադարում: Շտապեցի հեռանալ Արամենց տնից, բայց նա խնդրում, աղաչում էր, որ հանկարծ չհայտնեմ Ոստիկանություն: Արմինեն տանն էր, սպանության տեսարանից` հիստերիայի մեջ: Ես հեռացա, մատներիս կարեր դրվեցին, չգիտեի ինչ անել, նորից եկա իրենց տուն, Արամի հայրն արդեն տանն էր: Ասաց, որ կարևոր մարդ են սպասում: Ես ասացի, որ պիտի գնամ, այլապես ծնողներս կանհանգստանան: Արամն ու իր հայրը փորձում  էին ինձ համոզել, որ մնամ, որ չգնանք ոստիկանություն: Հարցնում էի` ում եք սպասում, ոչինչ չէին ասում: Ես խոստացա, որ ոչինչ չեմ պատմի սպանության մասին, գնացի տուն, նորից հետ եկա:

Կարևոր մարդն արդեն եկել էր` Արամի հորեղբայրն էր: Արամն ինձ պատմեց, որ Իոսիֆի դին արդեն տանը չի, որ  հորեղբոր մեքենայով են տարել ու թաքցրել:  Ասացին, որ նա շատ կապեր ունի ոստիկանությունում և կհետևի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, իսկ ես պիտի ոչ մեկին չհայտնեմ կատարվածի մասին: Ես չհամաձայնվեցի, ասացի, որ գնում եմ Ոստիկանություն: Ասացին, որ եթե ես հայտնեմ, ապա Արամին մահապատիժ կտան, ասացին, որ ես իրավունք չունեմ իմ ընկերոջ հետ այդպես վարվեմ: Ինձ սպառնացին, բայց ես պնդեցի, որ պետք է գնալ Ոստիկանություն: «Հիմա դու գնա Ձեր տուն, մենք կգնաք ու միասին բոլորս կգնանք ոստիկանություն»,- համաձայնեցին Արամի հարազատները: «Կասենք վեճ ա եղել, քֆուր-քյաֆար, հետո էլ չեք հիշում ինչ ա եղել, որ դու բաժանել ես»:

Երբ եկանք ոստիկանություն, ինձ մի դատարկ թուղթ տվեցին, որ ստորագրեմ, ասացին` հիմա խառնաշփոթ է, հետո կլրացնենք: Ես ի սկզբանե միշտ ասել եմ` թե գրավոր, թե բանավոր, որ Իոսիֆին սպանել է Արամը, ես փորձել եմ բաժանել, փորձել եմ խլել դանակը: Ես մեղայականով չեմ ներկայացել: Ոստիկանությունում ինձ սկսեցին ծեծել, ձեռքի ափով խփում էին գլխիս ու գցում գետնին, խփում մեջքիս, կրծքիս: Ոստիկանները ինձ պարտադրում էին ասել քննիչին, որ Արամին օգնել եմ ինչ-որ պայուսակի մեջ դրած թաքցնել դին` մի պատի ետևում: Ասում էին նաև, որ չպատմեմ, որ բութ գործիքը ոչ թե հաստ ձող էր, մեջը դատարկ, այլ ինչ–որ ռազվադնոյ կլյուչ:

Հաջորդ օրը ինձ սոված էին պահում ու ջուր չէին տալիս: Այսպես ասած` ակվարիումի մեջ էին պահում: Հետո ինչ-որ ապխտած, շատ աղի ձուկ տվեցին, ու քանի որ սոված էի, արագ կուլ տվեցի, հետո ջուր էի ուզում, բայց ոստիկանները չէին տալիս, միայն ծիծաղում էին ու ասում` քննիչին կասես էն, ինչ որ սովորացրել ենք: Հետո, երբ ինձ տեղափոխեցին «Նուբարաշենի» բանտ, քննիչ Քարիմյանին ես պատմեցի այս ամենի մասին, որ Իոսիֆի դիակը ես չեմ օգնել թաքցնել, անգամ գրավոր եմ գրել, ասացի նաև այն, որ ոչ մի ռազվադնոյ կլյուչ չի եղել, այլ ինչ-որ խողովակ: Նա պատռեց գրածս ու սկսեց բռուցքով հարվածել մեջքիս, կրծքիս: Ասում էր` ոչ մեկի անունը չտաս, ընտանիքիդ կսպանեմ, նայի, հա՛, մո՛րդ, հո՛րդ, աղբո՛րդ կվնասեմ: Նա շարունակում էր դաժան ծեծել ինձ: Ես գոռում էի, բայց ոչ ոք չէր գալիս… դե՛, դա նորմալ երևույթ էր բանտում, մանավանդ 90-ականներին: 

Ահա և ողջ պատմությունը` դաժան ու անմարդկային, որի մասին բարձրաձայնել եմ, գոռացել` ինչքան ուժ ունեմ, բայց… ձայն բարբառո անապատի: Արդեն դիմել եմ, որպեսզի սկսվի նոր քննություն հայտնածիս կապակցությամբ: Այս ամենով հանդերձ, դեռ հավատում եմ Արդարադատությանը, վստահ եմ, որ առջևում բուռն ու ստեղծագործ կյանք ունեմ:

Հարգանքով` Մհեր Ենոքյան
Նուբարաշենի կլոր գերեզմանոց

Մեկնաբանություններ (27)

MD
Marmnovs dox a ancnum ,sarsapeli a es anardarutyun@, turqacac hayery pakas chen turqeric: Xosqer chem grnum, cav@ xexdum a kokords: Mi anvoxnashar ateisti patcharov korcanvum a mi MARD ov petq a mer azgin voch te chaxeri etevum, ayl mer moxqin, ov enqan ujex a vor der payqarum a es srikaneri dem: Miak ban@ vor karox em qez hamar anel Axoteln a Mher jan, Astvac tox qez uj ta...
JA
Ինչ որ գրել է՝ ՍՈՒՏ Է
Gayane
Ցավալի դեպք էր Իոսիֆի սպանությունը, բայց պակաս սահմռկեցուցիչ չէ նաւ,որ ուզում են Մհերի «թաղել»:Ամեն անգամ ,երբ լսել եմ Մհերի փախուստի մասին, հույս եմ ունեցել ,որ չի բռնվի: ES CHEM HAVATUM ISHXANUTJUNNERIN; BAJC HAVATUM EM ASTCO ARDARUTYAN@: HUJS UNEM; VOR KGA QO AZATUTJAN OR@:ASTVAC QEZ PAHAPAN;DIMACIR............ASTVAC TA ;VOR BACVI QO AZATUTJAN DUR@.....
Լևոն Բաղդասարյան
Մհեր,մենք համարյա հասակակիցներ ենք:Հրապարակ թերթում կարդացել եմ հոդվածներդ,դրանց մեջ լիքը կյանք եմ տեսել:ՈՒնենալով ուրույն վերաբերկունք ազատազրկման վայրից փախածների նկատմամբ,քո դրվագով ափսոսանք եմ ապրել,երբ կրկին կալանավորվեցիր:Ապրիր աստծով,եղիր ներողամիտ,խաղաղվիր :Իմ կողմից պատրաստակամ եմ ծանոթանալ խնդրին,փորձել օգտակար լինել;www.Levgroup.am
Alik
Mherin der heravor 90-akenneric em chanachum. Shat parkesht, dastiarakvac txa e, ete chisht em hishum, ayn zhamanak bzhshkakanum er sovorum. Erb lseci texi unecaci masin, chei karoxanum havatal u gakhtniq er mnum, te inch e texi unecel irakanum. Mher jan, qez hamberutyun u hajokhutyun em cankanum! Hogov qo het enq!
Զարուհի
Հարգելի Մերի, այս 17 տարիների ընթացքում երևի 100 նամակ է ուղղվել տարբեր ատյաններ, մայրը, ընտանիքը, Մհերը, մտավորականներ, արվեստի մարդիկ.... շատ ենք դիմել: Բայց, ցավոք, ոչինչ չի հասնում Նախագահին: Ես սա վստահաբար եմ ասում: Ինչ վերաբերում է տուժողի հարազատներին, իրենք 2 համար էլ գտնում են, որ մահապատիժը պիտի գործեր, առանց խորանալու հանգամանքների մեջ: Բայց բավարարվել են, երբ Մհերին մահապատժի է դատապարտել դատարանը: Իսկ հիմա չեն էլ ցանկանում, որ գործը վերանայվի... Իսկ Մհերը Արդարություն է փնտրում, աղաղակում է ու իր համառությամբ ու պայքարով, գիտեմ, որ Ազատության դուռը կբացվի: Արդեն շատ մարդիկ կան նրա կողքին:
meri
im karcikov,mayr@ petk e, bac namak gri ,naxagain Serj Sargsyanin, vostikanapet Vladimir Gasparyannin, mer bolori storagrutynnerov, vor gorc@ shtap veranaen, mexka et txen ,lusi pes txaya, ink@ kara tekuz hima ,ira kyank@ dasavori, shat apsosa vor @tenc makur mart@ korcanvi.Huysov em vor Mherin kognen.Inc mi banela ,mut, inchu , mahacac txayi cnoxner@ chen pahanjum ardarutun@, chevor irang @zgacel en ayt cav@, nrankel gorcin kognen ,ete votki kangnen.
Anahit
Srtanc cavum em Mheri hamar, chanachum em nra cnoghnerin, shat kargin mardik en. Mherin bant@ chi kotrel,shat ujegh tghamard e, amur kamqi ter,xelaci ev kirt. Vaghuc em hetevum nra gorcin, maghtum em hajoghutyunner,cankanum em vor na haytnvi azatutyan mej ev sharunaki steghcagorcel.
Zara
Հարգելիներս, եթե կամենում եք միանալ ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությանը, ապա գտեք մեզ ՖԲ-ում http://www.facebook.com/groups/206604462712461/?ref=notif&notif_t=group_r2j Մենք ևս, արվեստի մարդիկ, մտածող անհատներ, կազմակերպություններ արձագանքել են Մհերի նամակներից մեկին, որը կոչվում էր ՛՛Ես մարդ չեմ սպանել՛՛ http://lragir.am/armsrc/right42160.html3 Մենք բազմաթիվ նախաձեռնություններ ենք անում, ի վերջո տպագրվեց Մհերի գիրքը, որի վաճառքից ստացված գումարը իր ցանկությամբ ընտանիքը նվիրում է քաղցկեղով հիվանդ երեխաներին, հիմա էլ մտածում ենք վավերագրական ֆիլմի մասին: Բայց գլխավոր աշխատանքը կիսադեդեկտիվոտ, ծիծաղելի քրեական գործի վերանայմանը հասնելն է: Հասկանում եք` մարդը դատապարտվել է մահապատժի Արամ Հարությունյանի 4 անգամ փոփոխված ցուցմունքներից մեկով:
ASR
Խեղճ տղա...
VD
aysenc en eli anum vor anmex@ linuma mexavor mexavorn anmex
Մլեհ
10. Զարուհի ջան, Շնորհակալութիւն և Աստուած Ձեզ պահապան ըլլայ:
sergik
isk spanvazi harazatnere? nranz hamar mek e ,te ov e patasxan talis irenz vordu spanutjan hamar....
Ardarutyun
Sireli Joxovurd ete duq el im nman havatum eq Mheri asacnerin u vstah eq wor chisht a asum ekeq antarber chlinenq nra chakatagri nkatmamb u payqarenq nra azatutyan hamar.
Ardarutyun
Mher@ petq a azatvi ARDARUTYUN@ petq a verakangvni !!!
Զարուհի
Գործի վերաբացման համար կան հիմքեր, կան նոր հանգամանքներ, իսկ ներման համար մենք շատ ենք գրել դեռ անցյալ տարի, երբ ՀՀ անկախության 20-ամյակն էր: Դիմեցին 9 ՀԿ-ներ, 14 նախագահի մրցանակակիրներ, անվանի մարդիկ` հաշվի առնելով, որ Մհերը դատապարտման պահին եղել է 20 տարեկան, առաջին դատվածությամբ, եղել է լավ ընտանիքի զավակ, մեղադրվել է մեկ անձի սպանության մեջ, որ գործը լի է հարցականներով ու բացերով.... բայց անպատասխան մնացին մեր ներման նամակները:
rafayel
Չգիտեմ ինչու,համարյա վստահ եմ,որ Մհերը անմեղ տեղն է դատապարտված...
Stver
Զարուհի ջան գործի վերաբացմանը հասնել, կարծում եմ, ավելի դժվար է, քան ներում հայցելը. գիտեմ մարդ կա, չի համաձայնվի, որովհետև այստեղ մոտիվներն են տարբեր, բայց մի փոքր մարդու փոքր ճակատագիրը բազմաթիվ մեծ մարդկանց մեծ ճակատագրերի դեմ այսօրվա ոչ մի իշխանավոր չի դնի... կարծում եմ ինձ հասկանում ես, ես այստեղից եմ զգում ազատության հոտը...
Զարուհի
Հարգելի Մլեհ, ինտերնետում այնքան շատ ինֆորմացիա կա Մհերի մասին, Դուք փորձեք Գուգլ-ում փնտրել Մհեր Ենոքյան անունով, շատ-շատ ինֆո կստանաք: Նայեք նաև այստեղ http://www.youtube.com/results?search_query=mherblog&oq=mherblog&gs_l=youtube.3..0.111.1538.0.1884.5.3.0.2.2.0.199.536.0j3.3.0...0.0...1ac.UupWU4j7AqE Հարգելիս, կարևոր մարդ հորեղբայրը Ոստիկանության աշխատակից է եղել: Մհերը դատապարտվել է Արամի մեկ ցուցմունքի վրա` այն էլ 4 անգամ փոփոխված
Զարուհի
Հարգելիներս, ահագին աշխատանք արդեն արվել է և արվում է. ստորագրահավաքներ, դիմումներ, նոր երևան եկած հանգամանքներով գործի վերաբացման խնդրանք, դատական գործեր, հոդվածներ, ասուլիսներ, հանդիպումներ... օրինակ` այս հոդվածն ամբողջությամբ հայտարարություն է հանցագործությունների մասին, կարծում եմ պիտի քննություն սկսել: վերջերս ստորագրահավաքին 200 մարդ էր մասնակցել` դիմել էինք նախագահին, Դատախազությանը, Վճռաբեկ դատարանին գործի վերաբացման խնդրանքով, սակայն նոր հանգամանքները բավարար չհամարվեցին: Չենք ընկրկում, նորից ու նորից ենք դիմելու, մինչև որ անտարբերության պատը քանդվի:
Zaruhi
Եթե ցանկանում եք պայքարենք միասին, էս շարժմանը արդեն շատ մարդիկ են միացել, հարգելի Արդարություն, մտավորականներ, արվեստի մարդիկ, հայտնի անուններ: Միացեք մեզ http://www.facebook.com/groups/206604462712461/ այս խմբում, փնտրեք Յութուբում` լատինատառ Մհերբլոգը: Մի խոսքով մենք լուրջ աշխատում ենք այս ուղղությամբ:
Stver
I dep ete Mher Enoqyany karoxanum e kardal ays hodvacnery... Mher mi nyuteri tak mi ,makagrir Նուբարաշենի կլոր գերեզմանոց , da pesimizm e, u dur chi ga ayn mardkanc, ovqer petq e ,,nerum,, shnorhen, du mtacelakerpd poxir, bayc eli atir ayd Nubarasheny... Husov em qez azatutyan mej tesnel
Stver
Lav e asvac, bayc inchpes??? Es iharke koxmnakic em Mherin azatutyan mej tesnel, bazmics artahaytel em im karciqy... ete Aramy azatutyan mej e arden` hancagorcutyunic 15 tari anc, apa Mherin, ov yndameny hyur er Aramenc tany, vortex katarvel e spanutyuny, hastat kareli e azat ardzakel... Es tesnum em Mheri hogevichaky, te inchpes a na payqarum, ete nuynisk Mhery voreve kap unenar el spanutyan irakanacman het, apa hastat na zxjacel e, karcum em henc aynpes asel` AJO ZXJUM EM, der chi nshanakum iroq zxjal, isk Mard, vor asum e` ES CHEM SPANEL, ayn el 16 tari anc, hastat kareli e havatal nra ankexcutyany... Es Mherin ognelu im dzevn unem, bayc chem karcum da kogni nran, ete kariq ka bac kam pak namakov dimel HH naxagahin, patrast em mianal ayd naxadzernutyany, bayc chem karcum te mer Hayastanum da kogni. Ete kan mardik, ovqer giten` inchpes ognel nran` aseq, baci piketner u qaxaqakan shouner sarqeluc, es chem karcum Karavarutyan kam Naxagahakani dimac havaqvely payqari chisht metod e, izur qaxaqakan mi qani ujeri joxovrdi achqin drakan erevalu shans enq talu, Es dimum em HH naxagahin` hnaravorutun tveq Mher Enoqyanin veradarnal hasarakutyun...
Tigran
Aseq joxovurd, mi ban arajarkeq, es havatum em vor es txen chisht a, vaxuc em hetevum ira gorcin. Ba apsos chi senc txen, vor berdum ptum a. havaqvenq irar glux mi ban dzernarkenq...
Nare Grigoryan
http://www.youtube.com/watch?v=rxO79WpUfW4&feature=plcp Տեսանյութը այն դժվարություններ ու հոգեբանական պատնեշների մասին է, որոնք հաղթահարում են Մհեր Ենոքյանի ծնողները...
Ardarutyun
es kackac chunem wor es txen chisht a u ardar
Մանե
Արդարադատության բացակայությունը ակնհայտ է։ Միայն բացահայտ պայքարի դեպքում կարող ենք բարելավել արդարադատության վիճակը։ Վստահ եմ, որ նման պայքար շարունակելով հաջողության կհասնեք։ Ձեզ համբերություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter