HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը՝ Սերոբ Տեր-Պողոսյանի մասին

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով: Նյութերի նախապատրաստման ընթացքում Լոռու մարզի Ախթալա քաղաքի բնակիչ Վ.Փարսադանյանի հաղորդման հիման վրա պարզվել է, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքում գործող «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Ս.-Գ. Տեր-Պողոսյանը 2009-2010թթ. ընթացքում, գումարների տրամադրմամբ նյութական օգնություն ցուցաբերելով Ախթալա քաղաքի անչափահաս բնակիչների, օգտագործելով վերջիններիս անչափահաս լինելու հանգամանքը, դրանով իսկ նրանց դնելով նյութական և այլ կախվածության մեջ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի վարչական շենքի բնակելի տարածքում և Ախթալա քաղաքում գտնվող իր տանը պարբերաբար հարկադրել է իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն և համասեռամոլության:

Հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter