HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցվածքը

ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ի ցուցակով ընտրվեց պատգամավոր:  Նա մամուլի ուշադրության կենտրոնում բազմիցս է հայտնվել, սակայն ոչ իր գույքի ու եկամուտների առումով, ուստի ներկայացնում են պատգամավորի ունեցվածքի եւ դրամական միջոցները:

Մանվել Գրիգորյանը Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ունի 7.35 հա գյուղնշանակության հողատարածք, 3.58 հա տնամերձ հող, 427, 3 քմ մակերեսով առանձնատուն, 17.1 հա արտադրական եւ հասարակական նշանակության հողատարածք, ինչպես նաեւ պատկառելի չափսերի` 995.6 քմ մակերեսով բնակելի տուն Էջմիածին քաղաքում:

Որպես շարժական գույք՝ Մանվել Գրիգորյանը այս տարվա մարտի 3-ի դրությամբ իր գույքի եւ եկամուտների հայտարարագրում նշել է 1992 թվականի արտադրության «Ford Ekonolin» եւ որքան էլ զարմանալի է՝ 1954 թվականի արտադրության «Գազ-12» մակնիշի ավտոմեքենա: Մինչդեռ պատգամավորը երթեւեկում է ամենեւին ոչ նշված ավտոմեքենայով, այլ «Համերով» կամ այլ թանկարժեք ավտոմեքենայով: Ազգային ժողով էլ գալիս է ոչ իր հայտարարագրած ավտոմեքենաներով:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի եկամուտներին, ապա մարտի 3-ի դրությամբ նա ստացել է 147 միլիոն 995 հազար 510 հազար դրամի եկամուտ, որից 2 մլն 195 հազար 210 դրամը` զինվորական թոշակն է, 105 միլիոն 800 հազար 300 դրամը` «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ից, իսկ 40 միլիոնը` պատգամավորին 100 տոկոս բաժնեմասով պատկանող «Կուարլինի» ՍՊԸ-ից ստացած շահաբաժիններն են:

Նշված ժամանակահատվածում Մանվել Գրիգորյանն իր հաշվին ունեցել է ընդամենը 3 միլիոն 900 հազար դրամ:

Մեկնաբանություններ (5)

Жасмин
Tesnes ir anun azganun@ kara gri ???????
Ընթերցող
Լիովին համամիտ եմ Վարազ Սյունու հետ: Մեր ընդդիմություն կոչվածը չգիտես թե ուր է նայում: Աստված թող նրան տեսողություն տա և արժեքների վերագնահատման ունակություն:
Harry
Criminal Mps in Armenian parliament are legitimizing their assets by declaration; opposition has no objection, most likely they are in a similar position. I wonder why ANC leader is not objecting, how and when MPs had accumulated such a wealth in a short period of time. One day, they should answer to the public. Criminals can not run away.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Էդքան ունեցվածք եք սաղացրել. գնացեք ձեր պսպղուն-ցուցադրական ունեցվածքը վայելեք: ԱԺ ինչի՞ եք խցկվել: Հիմա էլ,որպես պատգամավոր, ստեղ ու դեղ կգնաք ու ազգը կխայտառակեք. կիմանան թե սաղ ձեր պես են:
LIANNA
peq e asenq vor LRAGROXNER NUINPES MEXAVOR EN VOR 4EN BATSAHAYTUM NRA AMENAYN APRELAKERPN U SPANUTYUNER@ .HNARAVOR E VOR VAXENUM EN ,BAITS KGAN NOR ERITASARD LRAGROXNER VOR IRAVUNK CHUNEN VAXENALU AISPISINNERIC HAMOZVAC EM............

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter