HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

Ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Նաիրա Բարսեղյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Այս մասին «Հետքին» հայտնեց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության բաժնի պետ Հայկ Քոչինյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, երբ «Հետքում» հրապարակվեց «Ի՞նչ է եղել չտեսնող քաղաքացուն ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքում» հոդվածը, ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը ծառայողական քննություն նշանակեց:

Հոդվածում Երևանի բնակիչ Ալինա Հարությունյանը, ով 15-16 տարեկանում կորցրել է տեսողությունը, հայտնել էր, որ Նաիրա Բարսեղյանը իրեն արգելել է բաժանմունքից նոր անձնագիր ստանալիս, ստորագրելու փոխարեն, դնել անհատական կնիք, և գոռացել է իր վրա` ասելով` «գնա, որտեղ ուզում ես, քո իրավունքները պաշտպանի»: Իսկ անձնագրային բաժանմունքի պետն ասել էր, որ ընդհակառակը՝ քաղաքացին և իր մայրն են գոռացել բաժանմունքում, շպրտել փաստաթուղթը և ասել, որ իրենց անձնագիր պետք չէ:

Հայկ Քոչինյանը տեղեկացրեց, որ Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 60.17 հոդվածի (Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականությունները) 1-ին մասի 1-ին ենթակետի պահանջները անհարգելի պատճառով չկատարելու համար:

Վերոնշյալ ենթակետը սահմանում է. «1. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականություններն են՝ 1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը»:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին՝ մինչև ընթանում էր ծառայողական քննությունը, Ալինա Հարությունյանը վերականգնեց իր ոտնահարված իրավունքը: Այդ օրը նա Էրեբունու անձնագրային բաժանմունքից վերցրեց իր անձնագիրը՝ ձեռքով ստորագրելու փոխարեն անձնագրում ու ևս 2 փաստաթղթում դնելով իր անհատական կնիքը: Ալինայի խոսքերով՝ Նաիրա Բարսեղյանն ինքը կնիքը դրեց փաստաթղթի՝ պետք եղած մասում, և Ալինան կնքեց, իսկ անձնագրի ստորագրության դաշտում, Ալինայի առաջարկով, բաժանմունքի պետն ինքն ամուր սեղմեց կնիքը:

Մեկնաբանություններ (3)

GALUST
Լոնդիկի աղջիկն է,,,,,,,,,,,,,ախպերություն է չորս կողմը, Ամեն գործում ընտանեկան կլան է
Կարո
Լոնդիկի կլանը միայն ընտանեկան չէ։ Բա արտաընտանեկան կլանը, որի ձեռքը կրակն են ընկել կապանցիները։
մարդ
դե իհարկե պաշտոնները զբաղեցնում են միայն պաշտոնյանների երեխաները և բարեկամները առանց թե մասնագիտական թե անձնական պատշաճ որակների

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter