15:54, 21 հուլիսի, 2012Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողներ են ճանաչվել Յան Էյնաստոնը` Տարտուի աստղադիտարանի ավագ գիտաշխատող (Էստոնիա) և Իգոր Նովիկովը` Մոսկվայի Պ.Ն. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական աստղագիտության կենտրոնի փոխտնօրեն (Ռուսաստան): ՀՀ ԳԱԱ նախագահ, Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարեց մրցույթի արդյուքները այսօր ՀՀ ԳԱԱ-ում: Մրցանակը` 500 հազար ԱՄՆ դոլար, կբաժանվի երկու դափնեկիրների միջև:
Մրցույթին ներկայացված է եղել 12 աշխատանք: Տարտուի աստղադիտարանը առաջադրել է Յան Էյնաստոնին «Թաքնված նյութի և տիեզերական ոստայնի հայտնաբերման մեջ իր հիմնարար ներդրումների համար»: Վիլնյուսի համալսարանի Տեսական ֆիզիկայի և աստղագիտական ինստիտուտի (Լիտվա) կողմից պրոֆեսոր Իգոր Նովիկովը առաջադրվել է «Ջերմ տիեզերքի մոդելի դիտողական հաստատման եղանակի առաջին ձևակերպան և քվազարների զանգվածների որոշման եղանակ առաջարկելու համար»:
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ.: Այն աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից է: Մրցանակը հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, որոնք նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար և տրվում է երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ-ից: Առաջին անգամ` 2010թ., մրցանակը շնորհվեց հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս պրոֆեսոր Միշել Մայորին ու նրա գիտական խմբի երկու անդամներին` Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրայելյանին և Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն աշխատակից Նունո Սանտոսին:
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2012թ. սեպտեմբերի 18-ին:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4367 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
22.05.2013
դիտվել է 3221 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2897 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2328 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2177 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
20.05.2013
դիտվել է 1092 անգամ
Բրունոն չգիտեր, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է. զրույց ճանապարհորդի հետ