HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յան Էյնաստոնը և Իգոր Նովիկովը՝ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի դափնեկիր

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողներ են ճանաչվել Յան Էյնաստոնը` Տարտուի աստղադիտարանի ավագ գիտաշխատող (Էստոնիա) և Իգոր Նովիկովը` Մոսկվայի Պ.Ն. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական աստղագիտության կենտրոնի փոխտնօրեն (Ռուսաստան): ՀՀ ԳԱԱ նախագահ, Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հայտարարեց մրցույթի արդյուքները այսօր ՀՀ ԳԱԱ-ում: Մրցանակը` 500 հազար ԱՄՆ դոլար, կբաժանվի  երկու դափնեկիրների միջև: 

Մրցույթին ներկայացված է եղել 12 աշխատանք: Տարտուի աստղադիտարանը առաջադրել է Յան Էյնաստոնին «Թաքնված նյութի և տիեզերական ոստայնի հայտնաբերման մեջ իր հիմնարար ներդրումների համար»: Վիլնյուսի համալսարանի Տեսական ֆիզիկայի և աստղագիտական ինստիտուտի (Լիտվա) կողմից պրոֆեսոր Իգոր Նովիկովը առաջադրվել է «Ջերմ տիեզերքի մոդելի դիտողական հաստատման եղանակի առաջին ձևակերպան և քվազարների զանգվածների որոշման եղանակ առաջարկելու համար»: 

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ.: Այն աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից է: Մրցանակը հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, որոնք նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար և տրվում է երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ-ից: Առաջին անգամ` 2010թ., մրցանակը շնորհվեց հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս պրոֆեսոր Միշել Մայորին ու նրա գիտական խմբի երկու անդամներին` Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրայելյանին և Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն աշխատակից Նունո Սանտոսին: 

Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2012թ. սեպտեմբերի 18-ին:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter