HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նշանակումներ Հայ Եկեղեցու թեմերում և կառույցներում

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմերում և Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատություններում: 

Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապան» գործակալությունը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, ազատվելով Հառիճավանքի ընծայարանի տեսչի պարտականություններից, ստանձնել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչի պարտականությունները: Հառիճավանքի ընծայարանի տեսուչ է նշանակվել Մայր Աթոռի միաբան, ընծայարանի փոխտեսուչ Տ. Նշան աբեղա Հմայակյանը:

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմից Տ. Խադ քահանա Ղազարյանը ծառայության է կոչվել Բուլղարիայի հայոց թեմում, իսկ նորաօծ Տ. Սեպուհ քահանա Ամիրյանն իր հոգևոր ծառայությունը կիրականացնի Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter