HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորի որդուն կալանավորեցին

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արամ Հովսեփյանի նախագահությամբ,  դռնփակ դատական նիստով որոշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու` Արտակ Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանք, ինչից հետո նրան տեղափոխեցին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Նման միջնորդությամբ դատարան էր դիմել Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Դալլաքյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին կեսգիշերն անց նա զենքի սպառնալիքով առեւանգել էր երկու ավտոմեքենա, նախ` «Գազ-24», ապա Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի տարածքում նաեւ «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես «Հետքին» տեղեկացրին Արմավիրի ոստիկանությունից, իրենց բաժնի հատուկ պահպանման տարածք է տեղափոխվել Արտակ Գեւորգյանի «Մերսեդես Ջի» մակնիշի ավտոմեքենան եւ վերջինիս կողմից առևանգված «Վազ 2106» եւ «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները:

Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը (փախցնելը) առանց հափշտակելու նպատակի), 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Մեկնաբանություններ (2)

Aram
This court case and Judge Aram Hovsepyan truly are beacons in the justice (?) system of my homeland
DAVID
ՀՀ-ի համար դա հանցանք էլ չէ, զանցանք է; Քրեապետությունում դա չնչին բան է;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter