21:31, 21 հուլիսի, 2012ՀՀ սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ իր գործառույթների շրջանակներում սերտորեն աշխատում է Սիրիայի հայ համայնքի հետ: Անցյալ ամիսներին Սփյուռքի նախարարություն դիմած 100-ից ավելի սիրիահայերից միայն երեքն են դիմել կացարան ստանալու խնդրանքով, ինչի մասին իրազեկվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը և հարցին տրվել է դրական լուծում:
Մնացյալը դիմել են աշխատանքի տեղավորման, ինչպես նաև կրթական ու առողջապահական խնդիրներով (շուրջ 4 տասնյակ): Բարձրացված հարցերի վերաբերյալ գրավոր կամ բանավոր տեղեկացվել են համապատասխան նախարարությունները:
Սփյուռքի նախարարություն այցելածների մի մասը, չունենալով որևէ խնդիր Հայաստանում, այդուհանդերձ, բարձրացրել Է հարցեր, որոնք մանրամասն քննարկվել են տարբեր գերատեսչությունների հետ, այդ թվում նաև` Հալեպ-Երևան չվերթերի ավելացման և տոմսերի գների հիմնախնդիրները:
ՀՀ սփյուռքի նախարարությունն ամիսներ շարունակ կապի մեջ է Սիրիայի հոգևոր կառույցների, կազմակերպությունների հետ: Վերջիններս, նպատակահարմար չգտնելով նախարարության ղեկավարության այցը Սիրիա, միաժամանակ անհրաժեշտ տեղեկություններ են տրամադրում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: ՀՀ ԱԳՆ-ի հետ մշտական քննարկումներ են կատարվում և տեղեկություններ փոխանակվում սիրիահայ համայնքի մասին, որոնք տրամադրում են Հալեպում մեր գլխավոր հյուպատոսությունը և Դամասկոսում ՀՀ դեսպանատունը: Չնայած մտահոգիչ իրավիճակին` ՀՀ սփյուռքի նախարարություն դիմած սիրիահայերից ընդամենը 1 տասնյակն է ցանկություն հայտնել բնակություն հաստատել Հայաստանում: Մյուս կողմից, սիրիահայության թե՛ հոգևոր, թե՛ համայնքային պատասխանատուները հայտնում են, որ Սիրիայից արտագաղթ գոյություն չունի: Հայաստանում շատերը սիրիահայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները շփոթում են Հայաստան ներգաղթելու ցանկության հետ և ավելորդ շահարկումների տեղիք տալիս: Նախարարությունն իր բոլոր ծրագրերին մասնակից է դարձնում սիրիահայերին, որոնք ծրագրի ավարտին վերադառնում են Սիրիա, չնայած նրանց առաջարկվում է մնալ մինչև սեպտեմբեր: ՀՀ նախագահի հանձնարարությամբ նախարարություններում, այդ թվում և Սփյուռքի, օրենսդրական փոփոխություններ են մշակվում սիրիահայերի քաղաքացիության ձեռքբերման և վիզաների տրամադրման գործընթացի դյուրացման ուղությամբ:
Ֆիրդուս Զաքարյան
ՀՀ սփյուռքի նախարարությունում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4328 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
22.05.2013
դիտվել է 3058 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2843 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2282 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2103 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
18.05.2013
դիտվել է 1206 անգամ
Հարազատները սպանված զինվորի դիակը փորձում են ոտքով հասցնել Կառավարության
շենք