Հինգշաբթի, 23 մայիսի

Պահանջում են ազատել քաղբանտարկյալներին


19:14, 21 հուլիսի, 2012

2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գագիկ Պողոսյան) որոշմամբ ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց՝ 6 տարի, Արտակ Կարապետյանը՝ 3 տարի, Դավիթ Քիրամիջյանը և Սարգիս Գևորգյանը՝ 2 տարվա ազատազրկման։

2011 թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանության կողմից ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ բռնությունները, որոնք կիրառվել էին երիտասարդների քաղաքական պատկանելության պատճառով, և՛ նախաքննության, և՛ դատաքննության մարմնի կողմից վերաորակվեցին որպես բռնություն երիտասարդների կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:

Չնայած իշխանությունների կողմից բազմաթիվ հայտարարություններին, սույն փաստով համոզվում ենք, որ 2008 թ. նախագահական ընտրություններին նախորդած և հաջորդած ժամանակահատվածում իշխանությունների կողմից քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումները, քրեական գործերի հարուցման միջոցով, շարունակվում են:

Ընդամենը մի քանի ամիս հետո տեղի են ունենալու հերթական նախագահական ընտրությունները, և վերստին Հայաստանի իրավական համակարգը վերադառնում է քաղաքական հետապնդման գործիքի իր դերի ակտիվացմանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ դատարանի վճիռները հանդիսանում են քաղաքական հետապնդում և հերթական անգամ խախտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, հերթական անգամ Հայաստանի իշխանությունները նահանջում են Հայաստանի քաղաքացիների և միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորություններից:

Խստորեն դատապարտելով այս խայտառակ դատավճիռը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է՝ 

- Դադարեցնել քրեական հետապնդումը Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ

- Քրեական հետապնդում սկսել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կիրառած բռնությունների փաստով: 

Վանաձոր

21.07.2012 թ.


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Ընթերցող07:30 - 22 հուլիսի, 2012
ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի փայլուն համագործակցություն: Կուզենայի, որ այդ համագործակցության արդյունքում ծնվեին աշխատատեղեր:
2. Justice11:00 - 22 հուլիսի, 2012
erb hasarak mardik en xndirner unenum Hak - @ chi barzrazaynum dranc masin kam da anum e shat djvarutyamb ev ushacumov ev woch anshahaxndir, isk erb ir mardik en xndirner unenum es angam el joxovurd@ chi xarnvum ev da bnakan e isk Hak@ zarmanum e te inchu ?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»