HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փողոցի շները միշտ փողոցներում չեն մահանում. Սլավիկ Չիլոյան

Սլավիկ Չիլոյան

Փողոցի շները միշտ փողոցներում չեն մահանում

Այնպես խաղաղ էր դրսում,
այնքան ցուրտ,
որ ոռնում էր մի շուն:
Մոտեցա նրան ու հարցրի.
շուն,
ի՞նչ կա աշխարհում.
ոչինչ, ասաց նա,
տաք տեղ եմ փնտրում: 

RONDO

Դու լույսի մեջ
ես մթան
դու ինձ երբեք չես տեսնում
գնում եմ ես գլխիկոր
գլխի
գլխի
գլխիկոր

Ես լույսի մեջ
դու մթան
ես քեզ երբեք չեմ տեսնում
գնում ես դու գլխիկոր
գլխի
գլխի
գլխիկոր

Ես լույսի մեջ
դու լույսի
բնավ իրար չենք տեսնում
ու գնում ենք գլխիկոր
գլխի
գլխի
գլխիկոր

Կիրակի օրը

ես այնքան կուզեի 
մարդկության այս լրջության քողը
հանել հագից,
լվանալ երկար.
հետո,
որպես մի սպիտակ խալաթ
մանկապարտեզի փոքրիկ աղջկա`
հագցնել նրան.
ու թող որ
թռվռար իմ շուրջը
այս մարդկությունը`
մանկապարտեզի փոքրիկ աղջկա
սպիտակ խալաթով...

Մեկնաբանություններ (4)

Susan
Չեմ կարողանում հասկանալ ինչն է լավ ,անկապ տողեր ,անկապ մտքերով : Ինչ որ մեկը հիշում է Տերյանի ,Թումանյանի ,Իսահակյանի ,Սևակի,Շիրազի,Սահյանի,Դավթյանի թեկուզ ստեղծագործման վաղ շրջանում նման գործեր :Ուղակի ցավում եմ :
Սլավիկի ժամանակակից
Լավ կլինի տրվի նաև Սլավիկի կենսագրությունը, որտեղ ևս այնքան ցավ կա;
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Լավն է. հատկապես առաջին երկուսը:
Hasmik
Լավն էին,խորն էին և զգացմունքային: Եթե կարելի է, ես կուղարկեմ քրոջս`Թերեզա Պողոսյանի բանաստեղծություններից, որը նույնպես հայրենիքում չի բնակվում, որոնք անչափ լավն եմ, գուցե դա իմ սուբյեկսիվ կարծիքն է: Հասմիկ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter