HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆորտունա» հեռուստաընկերության հիմնադիր տնօրենի պատասխանը «Լոռիի» տնօրենին

Նախ շնորհակալություն եմ հայտնում մեկ անգամ եւս մեր հեռուստաընկերության` «Ֆորտունայի» անունը հնչեցնելու համար: Հայտնի հնարքներ են փիարը եւ սեւ փիարը, սակայն ցավոք կամ բարեբախտաբար դրանցից եւ ոչ մեկի հետ կապ չունենք: Կարծում եմ` ցանկացած գիտակից մարդ, կարդալով նման հարցազրույց, կընդունի այն հանգամանքը, որ չարախոսությունը, զրպարտանքը, հանդիսանալով արատավոր երեւույթներ, բացառապես ուղղված են լինում ընդդեմ լավի եւ առավել եւս պատժվում են օրենքով:

Նախագիծ

Պ-1164-10.05.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 19-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից արտահայտված վիրավորանքից եւ զրպարտությունից` սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով»:

Հոդված 2. Օրենսգրքի 1087.1 հոդվածը շարադրել հետեւյալ կերպ.

«Հոդված 1087.1. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները

1. Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

2. Վիրավորանքը անպարկեշտ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված արտահայտությունն է:

Անպարկեշտ արտահայտությունը տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

3. Զրպարտությունը անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով ակնհայտ սուտ փաստացի տվյալներ ներկայացնելն է:

4.  Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`

1) դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում.

2) դա տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, եւ եթե փաստացի տվյալները ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը եւ հիմնավորվածությունը, ինչպես նաեւ հավասարակշռված եւ բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները.

3) այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից:

5. Անձը վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվություն չի կրում, եթե իր արտահայտած եւ (կամ) տարածած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաեւ այլ անձի արտահայտության, այլ անձի ներկայացրած եւ (կամ) տարածված տեղեկատվության, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, եւ դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):

6. Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձեւը սահմանում է դատարանը.

2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը եւ ծավալը սահմանում է դատարանը.

3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 500-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

7. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձեւը եւ պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

2) Եթե նշված տեղեկությունները պարունակվում են կազմակերպությունից ելնող փաստաթղթում, ապա նման փաստաթուղթը պետք է փոխարինվի կամ հետ կանչվի:

3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 800-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

9. Եթե վիրավորանքը կամ զրպարտությունը տարածելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը տարածողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:

10. Անձը չի կարող օգտվել սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներից, եթե նա մինչեւ դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում եւ (կամ) իր պատասխանի հրապարակում, եւ լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը:

11. Սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`

1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը եւ տարածման շրջանակը.

2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:

Սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետեւանքով պատճառված գույքային վնասը:

12. Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում: Մամուլով տարածված վիրավորանքը կամ զրպարտությունը համարվում է հրապարակման օրը հայտնի դարձածե:

Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը նպատակ ունի ապահովել անձի պատվի եւ արժանապատվության ապահովումը, հստակեցնել զրպարտություն եւ վիրավորանք հասկացությունները, զրպարտության եւ վիրավորանքի համար պատասխանատու անձանց շրջանակը եւ համարժեք դարձնել պատասխանատվությունը:

1. ՀՀ Սահմանադրության`

- 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից,

- 3-րդ հոդվածի համաձայն` մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

ՀՀ ԱԺ-ն, սակայն, մինչ օրս ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի լրացրել բարոյական վնասի փոխհատուցման մասին օրինադրույթով (հոդվածով)` չապահովելով մարդու արժանապատվության պաշտպանությունը, իսկ 18.05.2010թ.-ին ընդունված, ՀՀ քաղաքացիական, քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթն (այսուհետ` օրենսդրական փաթեթ) էլ վերաբերում է վիրավորանք եւ զրպարտություն հանցակազմերն ապաքրեականացնելուն:

Օրենսդրական փաթեթով, սակայն, անձինք զրկվել են Սահմանադրությամբ երաշխավորված իրենց պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ հրապարակային վիրավորելու եւ զրպարտելու դեպքերում իրավական ու դատական պաշտպանության հնարավորությունից, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 եւ 1087.1 հոդվածները անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը ոչ հրապարակային արատավորելու համար պատասխանատվության որեւէ ձեւ (այդ թվում ոչ նյութական) չեն սահմանում, ինչն ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 3 եւ 14  հոդվածներին:

Նման հակասահմանադրական բացը լրացնելու համար էլ անհրաժեշտ է կատարել առաջարկվող փոփոխությունները, որոնք քաղաքացիաիրավական պատասխանատվություն են սահմանում անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը ոչ միայն հրապարակային արատավորելու դեպքերի համար:

2.  Որպես օրենսդրական փաթեթի ընդունման հիմնավորում, ներկայացվել էր, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ եւ 136-րդ հոդվածներով նախատեսված է պատասխանատվություն զրպարտության եւ վիրավորանքի համար, սակայն խոսքի ազատության որեւէ դրսեւորման կապակցությամբ քրեական պատասխանատվությունը միջազգային ժողովրդավարական չափանիշներով չի համարվում համաչափ: Նկատի ունենալով սույն հանգամանքը՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ եւ 136-րդ հոդվածները...»:

Ի հակառակ վերը նշված հիմնավորման՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում զրպարտություն եւ վիրավորանք հասկացություններից հանվել են արտահայտությանը վիրավորանքի եւ զրպարտության որակ տվող այնպիսի հատկություններ, ինչպիսիք են «անպարկեշտ»-ը վիրավորանքի դեպքում եւ «ակնհայտ սուտ»-ը զրպարտության դեպքում:

Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ցանկացած փաստական անճշտություն կամ գնահատող կարծիք կարող է որակվել որպես զրպարտություն կամ վիրավորանք՝ այն դեպքում, երբ այդ հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով:

Նման վիճակը օրենքի անորոշության հետեւանք է, ինչը հակասում է Սահմանադրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավական պետության բնույթին:

Բացի այդ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 135 հոդվածը զրպարտության համար անձի սեփականության իրավունքի միջամտություն (տուգանք) էր նախատեսում մինչեւ 1.000.000 դրամի չափով, իսկ 136 հոդվածը` վիրավորանքի համար` մինչեւ 800.000 դրամի չափով, ինչը փաթեթի ընդունման հիմնավորման մեջ ներկայացվել էր որպես անհամաչափ պատասխանատվություն, սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով զրպարտության եւ վիրավորանքի համար  պատասխանատվություն սահմանվեց համապատասխանաբար մինչեւ 1.000.000 եւ 2.000.000 դրամի չափով, ինչը տուգանքի ձեւով քրեական պատասխանատվությունից շատ ավելի մեծ գումարի պատասխանատվություն է եւ էլ ավելի անհամաչափ միջամտություն է Սահմանադրությամբ երաշխավորված, անձի սեփականության իրավունքին:

Օրենսդրական փաթեթի հիմնավորումներում նշված նման հակասահմանադրական շեղումները եւ իրավակիրառ պրակտիկայում դրանց հետեւանքները վերացնելու համար էլ առաջարկվում է որոշակիացնել «վիրավորանք» եւ «զրպարտություն» հասկացությունները՝ դրանց մեջ ներառելով համապատասխանաբար «անպարկեշտ» եւ «ակնհայտ սուտ» եզրույթները, ինչպես նաեւ վիրավորանքի համար փոխհատուցում սահմանել մինչեւ 500.000, իսկ զրպարտության համար՝ մինչեւ 800.000 դրամի չափով, ապահովելու համար վիրավորանքի եւ զրպարտության համար՝ որպես պատասխանատվություն, սեփականության իրավունքին միջամտության համաչափությունը:

3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի գործող տարբերակի 4-րդ եւ 12-րդ մասերի իրավակարգավորումը առաջարկվող նախագծով դադարեցվել է, քանի որ Արտիկլ 19 կազմակերպության «Սահմանել զրպարտությունը» հրապարակման 7-րդ սկզբունքում ամրագրված է, որ տեղեկությունների կեղծ լինելը ապացուցելու պարտականությունը պետք է կրի հայցվորը (տես` օրենսդրական փաթեթի տեղեկանք-հիմնավորումը), իսկ 12-րդ մասի իրավակարգավորումն արդեն իսկ առկա է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17 հոդվածում եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68 հոդվածում:

4. Սույն նախագծում հստակեցվել են «ներկայացնել» եւ «տարածել» հասկացությունները:

 

Արդարանալու, ապացուցելու ոչինչ չկա. հեռուստադիտողը, գովազդատուն (հանդիսանալով նաեւ հեռուստադիտող) ինքն է որոշում, թե որ հեռուստաընկերությանը տա նախապատվությունը` դիտելով մեր եթերում «Տեսադաշտ» հասարակական քաղաքական հաղորդումը` յուր. ուրբաթ՝ ժամը 22:15-ին, «Ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ»` յուր. հինգշաբթի՝ ժամը 22:15-ին, «Մարզպետարանի ժամը»` յուր. երկուշաբթի՝ 22:15-ին, «Վանաձորյան օրերը»` յուր. շաբաթ՝ ժամը 22:15-ին, «Մոլորակ լրատվականը» ամեն օր՝ ժամը 22:00, 08:00, 15:00, 18:00-ին, կիրակի «Մոլորակ»-ի շաբաթվա ամփոփիչ թողարկումը՝ ժամը 20:00-ին, ATV հեռուստաընկերության հետ կնքած պայմանագրի շրջանակներում «Կիսաբաց լուսամուտներ» հայկական թիվ մեկ թոք-շոուի ցուցադրումը` երկուշաբթիից ուրբաթ՝ 20:40, «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականում մեր լրատվության պարբերաբար ներկայացումով, լրատվականի շրջանակներում նաեւ «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերության հետ համագործակցությունը եւ այլն:

Թերեւս այս հեռուստաարտադրանքների իրականացման հարցում պարզ է, որ հարկավոր են բարձր պատրաստվածություն ունեցող կադրեր: Հարգելի ընթերցող, այս բոլոր հաղորդումները տեղադրված են www.youtube.com/user/Fortuna1TV մեր պաշտոնական ալիքում:

Եթերի ծածկույթի հետ կապված ցանկացած հարց պարզաբանելու համար չկա ոչ մի խոչընդոտ: Ընդամենը հարկավոր է մեր կողմից նշված քաղաքներում եւ քաղաքներին հարակից համայնքներում անցկացնել դիտարկումներ, կամ ավելի պարզ ճանապարհ` դիմել Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց ՓԲԸ ք. Երեւան, Նորք, Գ.Հովսեփյան 95 հասցեով, որտեղից էլ, առանց կասկածի, կհետեւի պատասխանը, որ «Ֆորտունան» հեռարձակվում է Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Տաշիր, Ստեփանավան քաղաքներում եւ մոտակա համայնքներում:

Իհարկե շատ հաճելի կլիներ, եթե այսօր այդքան թանկարժեք սոցհարցումները կատարվեին գոնե Հայաստանում հայտնի կազմակերպությունների կողմից եւ ոչ թե անհայտ շահագրգիռ անձի կամ կազմակերպության նախաձեռնությամբ:

«Ֆորտունան» կոմերցիոն կառույց է եւ իր ֆինանսական միջոցները վաստակում է սեփական աշխատանքի շնորհիվ օրենքով սահմանաված կարգով (գովազդ, նկարահանում, հեռարձակում): Թերեւս ոչ մեկի համար, առավել եւս հեռուստատեսությանը մոտ կանգնածի համար նորություն չի լինի լսել, թե ինչ է նշանակում կոմերցիոն տեսանյութ (լուրերի հավելված), որը ներկայացնում է այս կամ այն կազմակերպության գործունեությունը` վերջիններիս դոնորներին հաշվետվություն ներկայացնելու համար: Սա նույնն է, թե մեղադրանք հնչեցնել նրա համար, որ հեռուստաընկերությունը նկարահանում է ինչ-որ պատվիրված միջոցառում եւ տրամադրում է տեսագրությունը պատվիրատուին:

ԱԺ ընտրությունների լուսաբանումներին չմասնակցելն իսկապես պայմանավորված էր գնային քաղաքականության ոչ ձեռնտու լինելով: Ամեն դեպքում «Ֆորտունան» էր, որ ոչ միայն թղթի վրա վավերացրեց ընտրություններին չմասնակցելու իր որոշումը, որը հանձնվեց ՀՌԱՀ-ին, այլեւ չխախտեց այն ու չզրպարտեց եւ չնախանձեց այն հեռուստաընկերություններին, որոնք թերեւս հրաժարվեցին, բայց միեւնույն ժամանակ բավականին գումարներ վաստակեցին` քարոզարշավը լուսաբանելով:

Իսկ որպես վերջաբան պարզաբանեմ, որ իրեն հարգող յուրաքանչյուր հեռուստաընկերություն պարտավոր է ունենալ գովազդային բաժին եւ ներկայացնել գովազդատուին իր առաջարկը: Մնացածը մեր հարգարժան գովազդատուների որոշումն է եւ նրանց ցանկությունը: Գովազդատուն շատ հարգարժան մարդ է, գործարար անձնավորություն, ով գիտի բիզնեսի կանոնները, ունի արժանապատվություն, եւ նրան վիրավորելով, ասելով, թե վախենում է ինչ-որ մեկից` թերեւս թյուրիմացություն է: Համոզված եմ, որ յուրաքանչյուր անձ, կարդալով իրեն ինչ-որ բան պարտադրելու մասին, առնվազն կվիրավորվի:

Մեկնաբանությունները, անկախ մոտեցումներից, քոնն են, հարգելի ընթերցող եւ հեռուստադիտող:

Հ.Գ. «Ֆորտունա»-ի տնօրենը որպես հոդվածի շարունակություն խնդրել է տեղադրել նաև հետևյալ  տեղեկատվությունը, որը տրամադրել է Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ՓԲԸ-ն:
Ստորեւ՝ տեղեկանքը ներկայացնում է «Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերության հեռարձակման ծածկույթը՝ ըստ բնակավայրերի եւ բնակչության քանակի՝ ընդհանուր առմամբ 208 333 մարդ:

Շնորհակալություն
Կարեն Արշակյան

Մեկնաբանություններ (19)

Tigran
Էս ինչ լավ գզվռտոց էր, դուրս եկավ: Նարինեին ասեք եթե տարիքիդ հետ հիշողությունդ դեռ չես կորցրել, հաստատ կհիշես, որ փողով լուր նկարելն առաջինը քեզնից ա դուրս եկել, դու էլ ուրիշին ե՞ս մեղադրում: Կյանքիդ գերագույն նպատակը փող աշխատելն ա: Դրա համար ե՞ս իրարով անցել, որ արդարացի կերպով զրկվեցիք փող աշխատելուց ու ամեն ընտրություններից հետո նոր մեքենա առնելուց: Թե՞ ցավագին ես տանում, որ էլ չես կարողանալու զբոսայգիներում տարածքներ առնել: Դե ոոոոնց կլներ, դու Ձերդ Գերազանցություն լինելով հանդերձ, քեզ մերժեին լիցենզիա տալ: Կամաց սովորիր նոր կարգավիճակիդ, վաղուց ժամանակն է: Քանի որ դեռ վայրէջքներ շատ են լինելու...
Դիանա
Իսկապես, որ շատ լավ էր գրվաած էր: Կարցես ամեն ինչ դառնում է ավելի ու ավելի պարզ:
Դիանա
Ես, ինչպես հասկացա, երպ իրական փաստեր ես բերու Նարինեն կամ իր կոմնակիցները, կներեք գռեհիկ պատասխաններ են գրում: Գիտեք, մի խոսք կա. Ասում են : Եթե Նարինեն կամ նրա հետ միյացած կազմակերպությունները վախենալու ոչինչ չունենային, ապա նրանք այսքան աղմուկ չէին բարձրացնի: Իս խելացի եւ գիակից մարդն այսքանա շատ լավ հասկանում է: Չեմ կարծում, որ գովազդատուն կամ ապագա թեկնածուներն այս բանբասանքներին լոռջ կվերաբերվեն: Ես ուղղակի հացած եմ Կարեն Արշակյանի գրած հոդվածից եւ նրա վարած քաղաքականությունից: Սա իմ կարծիքն է:
Արտակ
Սուրիկ -Արմեն, իզուր ես դերասանություն անում ու իբր կիսագրագետ Լոռեցու ձրով գրում, տղամարդավարիա զատ քո անունով գրի, մեկ աստանուշ ես,մեկ չգիտեմ ինչ նորմալ քո անունով գրի : Գիտեք ինչնա զարմացնում, եթե էսքան աղմուկը մի քանի հոգի են կապել Ֆորտունայից, բա լավ էդ լոռին աշխատողներ չունի որ պաշտպանեն իրենց շեֆերին, կարելիա մտածել որ ֆորտունայում ինչ ինչ գոնե լավ ու առողջ կոլեկտիվ կա, որ կանգանծ է իրենց տնօրենի ու իրենց TV կողքին:
Արմեն
Սուրիկ /Սամվել/ , իջար քո իսկական մակարդակին: Չէի էլ կասկածում:
Արսեն
Ես համաձայն եմ Արտակի հետ, որ նպատակն առաջին հերթին Կարեն Կարապետյանի աչքից գցել Կարեն Արշակյանին, իրենց համար էլ ստեղծել բարձր իմիջ: Դա կաթում է հարցազրույցի ամեն մի տողից:
surik
hastat vaxecac es mi vaxena bayc hargeci vor hskacar vor sutd hvatalu chi apres txamard kin es chisht vor uzm es imanas baci indzanic erevi sax 1 kam 2 studianeri ashxatoxnern en himnakanm grel ha mekn el bayc ari chisht asenq mi studiana menak xelqy glxin loreciq chen karm eli irar het ylen xo zorov chi
Արտակ
surik-Ջան բոլոր ոսկիների տերը դուք եք, ես ով եմ որ ոսկի ստանամ, դուք ոսկե ձեռ, ոսկեբերան, ոսկե կոշիկ ու ոսկե ղեկ, մենք հասրակ մարդիկ ենք, եթե էդ գրածիս համար ոսկի 1l հասնում է վերցրու քեզ: Գումարի բոլոր այն ոսկիներին, որ ստանում եք քաղաքապետարանից, մարզպետարանից,ստանում եք պատգամավորներից, ստանում եք տարբեր ընտրությունների իբր չմասնակցելու համար, ստանում եք իբր ընտրություններում այս կամ այն կողմը բռնելու համար, բայց հավասարպես վերցնում եք բոլորից, հավասարապես սրա նրա դեմ, բայց հավասարապես ծառայում եք բոլորին: Ես ինչ,. ես հասրակ մարդ եմ, մի կերպ կապրեմ առանց ոսկիների:
surik
gone anunnerd chisht greq - indz chen hetaqrqrum vochmek@ - paster nayeci - tesa vor xaytarakutyuna - gone uraxanaq vor xelq em svoracnum -- es fortunan es inch vaxecaca --- mek vaxena artak es xi es senc vaxecac ? de du hech axchik es txu anunov tenas qo masin esqan ban gides . tagavory meka es suty chi hvatalu voski ches stana
Vardan
ay axper es inch centr es grel... sa iskakanic verjn er.........
Էմմա
Հզոր էր, Արտակ: Հզոր էէէէէէէէէէէէէէէէէէր: Ես սիրում եմ քեզ )))))))))))))) լօօօօօօօօօլ:
Արտակ
Այս գզվռտոցի երկրորդ օրվա վերջում հասկանում եմ թէ ուր է տանում այս ղմուկը և որն է պատճառը: Ուրեմն կա չկա մի ՄԻԳ ՀԸ կա Վանաձորում, որ առաջինն էր,ջրհեղեղից հետո, որ իջավ Նոյի տապանից: Հետո այս ՀԸ աննդհատ երկնեց ու երկնեց, ծնվեցին Լոռին, Մ5-ը ՎաԲա-ն: երկար տարիներ առաջինը լինելով և ունենալով բավականին հետաքրքիր աշխատակիցներ ,այս հեռուստաընկերությունը բավականին հետաքրքքիր էր: Սակայն եկավ ինքանսպառվելու ժամանակները: ՄԻԳ-ի քիչ թե շատ շարունակում էր պահպանել լրագրողական սկզբունքները: իսկ Լոռին փող էր որ աշխատում էր, փող էր առբնում գովազդի համար, փող էր առնում լուրերի համար, փող էր առնում քաղաքապետից, փող էր առնում մարզպետներից ու պատգամավորներից, փողր առնում նախագահականից ընտրություններին չմասնակցելու համար, բայց ով կլսի, փող էր առնում մնացածներրից ու լուրերով էր PR անում, իբր պարզապես լուսաբանում է: Մի խոսքով առավ թռավ առաջ: ՄԻԳ Tv փորձեց Կարապետյանի հարազատների միջոցով իրենք դառնան մարզային միակ ընտրյալը: Չօգնեց, նույնը փորձեց Լոռոին, էլ մարդու պաշտոնյա չթողին: Էն խեղճ Քոչարյաին խեղճ խեղճ ուղարկեցին վարչապետի մոտ թէ քոնն ու քոնն ենք, տուր մեզ էդ անտեր լիցենզիան: Քոչարյանն եկավ ու խողճ խեղճ ասաց վարչապետն ասումա « Հը Ը, տալ տեմ Անկյուն+3»: Մի ամիս սրանք խռովեցին «Անկյուն գումարած 3» ՀԸ տնօրենի հետ: Արմենն ու Սամվելը մեկ ամսի չափով դադարեցրին մի շատ հզոր մարդու ազգականներին ջրալի ջրալի համբուրելը: Հետո նոր լուր եկավ, բա չեք ասի, լիցենզիան ստանում է «Ֆորտունան»: Ասել է թէ Կարեն Կարապետյանը: Սրանք սկսեցին «պերեկուր անել», մինչև տեսնեն ինչ է լինում: Փորձեցին «ֆորտունայի» PRIME TIM մեկական երկուական ժամ գնել, սեփական հաղորդումները վերահեռարձակելու համար, չստացվեց: Հիմա ուժերը միավորել են, նպատակը մեկն է` լիցենզիան չստացան հերն էլ անիծած, իրենք դառնան տնօրենը լիցենզիա ստացած «ֆորտունա» հեռուստաընկերության: Այս նպատակով միայն անհրաժեշտ Կարեն Կարապետյանի աչքից գցել Կարեն Արշակյանին, իրենց համար էլ ստեղծել բարձր իմիջ, մի խոքով պարզ է հետագա մտադրությունները: Իսկ «Հետքի» այս լրագրողն էլ շատ հարմար է նման բաներ կազմակերպելու համար: Բոլոր նման նպատակներ ունեցողներն օգտվում են լրագրողի այդ ծառայություններից: Այսքանը, մնում է միայն Կարեն Կարապետյանի ստորադասների աչքին այս խաղը բնական ու ճշմարտանման երևա: Ինչու ստորադասները, քանի որ մեր լոռեցի այս երիտասարդները կարծում են թէ Կարեն Կարեպտյանը իրենց զահլան ունի:
Barsapes Hay mard
TURQ EQ? INCH E? AMOOOOOOT E DZEZI, ANHARMAR E. EREVI DZEZI KMEDZAREN VORBES SUREN? KXNDREI BARON SURENIN EV HAYERIN MEG MEG EL URAXANAL KOXQI MARDU HAMAR. http://www.youtube.com/user/Fortuna1TV
Vardan
@ntir patasxan!!!!!!!!!! chisht nshanaketin!!!!
surik
hargeli hetq jan im meknabanutyunner2 xi cheq tpagrum ? es xosqi iravunq chunem ? es ergric chem ? joxovurd jan nayeq es linq@ u hamemateq verevi cucaki het . u dranic heto govaceq um uzm eq http://www.youtube.com/watch?v=x0Nt15lPCwY vardan chisht mesheniana
Հրաչյա Պապինյան
Հարգելի գործընկերներ, երեկվանից պարբերաբար հետևում եմ մեկնաբանություններին և այս հարցազրույցի շուրջ ծավալվող զարգացումներին ու մտածում էի, թէ որևէ մեկը ի վերջո կասի այն, ինչ ես եմ մտածում : Բայց քանի որ չտեսա այն մեկնաբանությունը , որը ես կուզեի տեսնել, ուստի որոշեցի դա ինքս անել: Կարծում եմ անտեղի և անիամստ հարցազրույց է: Հասկանում եմ «Հետքի» նպատակը, ավելի շատ ընթերցողների ուշադրություն գրավել, հարցազրույցի ժանրն էլ ընտրվել է, որպիսզի ոչ ոք չկարողանա ասել, թե միակողմանի է այս ամենը, մինչդեռ իմ կարծիքով հոդված գրելու դեպքում միայն մեղադրանքների կույտ չէր լինի, կլիներ տարբեր կարծիքներ և հակառակ տեսակետներ: Ինչևէ, Վանաձորի հեռուստաընկերությունների տնօրենները իմ կարծիքով վաղուց պիտի հավաքված լինեին և քննարկած մրցակցության քաղաքակիրթ կանոնները, ինչպես առաջարկում է ՄԻԳ Tv հարգարժան ներկայացուցիչը: Սակայն կցանկանայի մի քանի խոսք ասել այդ մրցակցության մասին: Մրցակցությունը իմ կարծիքով նախ պիտի լինի հեռուստաընկերությունների եթերում, հաղորդումների բազմազանությամբ ու հետաքրքրությամբ: Հասկանում եմ, դրա համար նախ և առաջ պիտի ամուր լինի ֆինանսական բազան, որը դուք հայթայթում եք վճարովի ծառայությունների և գովազդի միջոցով, դա էլ իր հերթին կախված է յուրաքանչյուրի ունեցած ռեյտինգից: Այսինքն ամեն ինչ փոխկապակցված է: Սակայն նայելով ձեր հեռուսատընկերությունների եթերը, դժվար է ասել, թէ եթերում դուք փորձում եք միմյանց հետ մրցակցել, մինչդեռ աշխատողների մակարդակով աննդհատ զգում ես որ լարվածություն կա միմյանց դեմ: Հաղորդումները թէ էությամբ և թէ բովանդակությամբ կրկնում են մեկը մյուսին, մի տեղ այս հաղորդումն է հաջողված, մյուս տեղում մյուսը:Մինչդեռ մի փոքր քաղաքում երեք հեռուստաընկերությունների առկայությունը, կարծում եմ պիտի հուշի տարբեր հեռուստաընկերությունների տարբեր ուղղվածություններ: Կարծում եմ,այդ ամենի պատճառը նաև կադրային քաղաքականություն է, ավելի ճիշտ եղած կադրերին չգնհատելը ու չպահելը: Չափազանց մեծ է կադրերի հոսունությունը, դրա պատճառը ցածր աշխատավարձերն են, հաճախ պարզապես սեփական աշխատավարձը ցանկացած ձեևով վաստակելու լրագրողի պարտականությունը: Խոսոտվանեք, որ տարբեր հեռուստաընկերություններում նման բան եղել է տարբեր ժամանակներում: Նման անկեղծացումներ լսել եմ անձամբ լրագրողներից: Դրա հետեևանքով կադրերը հեռանում են: Այսօր Վանաձորում կան բազամաթիվ լավ օպերատորներ, լրագրողներ, որոնք չեն աշխատում,քանի որ կամ ամիսներով աշխատավարձ չեն ստացել, կամ ստացել են գրոշներ և հեռացել են: Նրանք են ստեղծելու նախ և առաջ բարձր իմիջն ու ռեյտինգը, աննդհատ նոր կադրերով ու երիտասարդ սկսնակներով մի՞թե հնարավոր է լավ հաղորդումներ պատրաստել , առավել ևս, որ այդ նորեկները հաճախ հենց որ մի բան սովորում են` հեռանում են: Մինչդեռ յուրաքանչյուր ընտրությունից հետո, էլ ավելի է շքեղանում քարոզչության ֆինանսական հարցերով զբաղվող մի քանի մարդկանց ավտոմեքանաները, իսկ հերթական հեռուսատընկերությունից հեռանում է վճարումից դժգոհ լրագրող –օպերատորների հերթկան խումբը: Պահեք լրագրողներին: Եվ մեկ էլ հարգելի Նարինե, չգիտեմ ինչ եք ենթադրում ասելով «որ այդ հեռուստաընկերությունը երկար չի դիմանա Վանաձորում, մանավանդ որ ղեկավարությունը մեր քաղաքից չէ»: Սակայն եթե ցանկացել եք ասել այն, ինչ ընկալվում է ընթերցելուց, ապա դա միանգամայն աննդունելի մոտեցում է:Ինչի կնմանվեր այս երկիրը, եթե գյուղում ծնվածը միայն գյուղում ապրեր, Վանաձորում ծնվածը միայն Վանաձորում: Այս կերպ դուք որպես լրագրող, արդարացնում եք մարզերից մայրաքաղաք մեկնողների նկատմամբ ոչ այնքան բարեհաճ վերաբերմունքը: Հաջողություններ ձեզ:
ԵՊՀ ուսանող
Տեղը դրեցիք մի քանի մարդու, մենակ ձեր Մարզպետարանի ժամով ցույց տվեցիք Լոռիին, թէ ինչիսին պետք է լինի լրատվական թողարկումը, իր բարձր պրոֆեսիոնալիզմով, նյութերի հետաքրքքիր ընտրությամբ ու կառուցմամաբ, ողջ թողարկման դինամիկ ու հետաքրքրիր կառուցմամբ:Այդպիսի բան Լոռին չի արել իր գոյության շուրջ քսան տարիների ընթացքում: Ու թեպետ Մարզպետարանի ժամ է կոչվում, սակայն քննադատության մեջ ավելի ազատ է, քան Լոռի TV, շարունակեք այդպես
Գայանե
Հարգելի Պարոն Արշակյան Ես հույսով եմ Դուք Նարինեյին ցույց կտաք թե որտեղ են ձմեռում խեցգետիները
Sona
Hamadzayn em Vardani het,,,, Shaaaat dipuk patasxan er.................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter