Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ճանապարհի աղջիկը. Թբիլիսի-Զուգդիդ-Կիրով



Այս ճանապարհն է տանում դեպի նոր կառուցվող Լազիկա քաղաք

Թբիլիսիից 318 կմ ձգվող երկաթգիծը հասցնում է Զուգդիդ. Սեւ ծովից ընդամենը 30 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքն այս եռում է 41°С մեջ: Բայց քաղաքի մայթին շարժն ակնհայտ է. ամենուր մեքենաներ են, հնաոճ, բայց գործող սրճարաններ, մարդիկ տարաբնույթ են`նման չեն մեկը մյուսին: Այս քաղաքը ծայրահեղությունների քաղաք է:

Տաքսին շարժվում է: Ճանապարհն ուշադիր եմ զննում. խնամված տներն ու մեքենաների առատությունը թույլ են տալիս եզրակացնել, որ Վրաստանի արեւմտյան հատվածում աշխուժություն է սկսվել:

Զուգդիդից հեռացել ենք մոտ 25 կմ. առավոտյան ութն է: Արեւն արդեն հուշում է` անտանելի տոթ է լինելու:

Մեքենան կանգ է առնում: Աջ կողմում անմարդաբնակ տարածք է, մի քիչ ավելի հեռվում` Կիրով գյուղը:

Այնտեղ, որտեղ կանգնում է մեքենան, գյուղի ճանապարհի սկիզբն է, իսկ ճանապարհի ծայրին` ծառերի տակ, նստած են գյուղի միջին եւ բարձր տարիքի տղամարդիկ:

Ճանապարհի կայանը' մեգրելացի Նանայի խանութ-սրճարանը Կիրովի գյուղացիները

Աջ կողմում գրավիչ տնակ է` ներքեւի հարկում մթերային խանութը:

Հնաոճ սրճարանին հատուկ երկու սեղան է: Տիրուհին արդեն իսկ հասցրել է փոշիազերծել տարածքը:

-Սուրճ կարելի՞ է:

-Իհարկե: Եկեք, նստեք: Հիմա նաեւ սառը ջուր կբերեմ:

Երկու բեռնատար մեքենա այս ընթացքում կանգնում են, սառը ջուր են վերցնում, մթերք գնում, իսկ Նանան մեկ սուրճի բաժակներն է բերում, մեկ վազում է խանութ, մեկ էլ կոտրտված ռուսերենով ասում, որ ամեն օր էլ էսպես արագ է շարժվում:

Ուշադրությունս բեւեռվել է դիմացի մայթին նստած գյուղացիների խոսակցության վրա:

-Ամեն օր են այդպես...Առավոտից երեկո խոսում են քաղաքականությունից, Վրաստանից, տնտեսությունից: Բայց դե ոչ մի լուրջ բան չկա,-ասում է Նանան:

-Իսկ դու՞...Այստե՞ղ ես աշխատում:

-Սա քեռուս տարածքն է եղել: Հիմա ես եմ աշխատում: Նաեւ ապրում եմ այստեղ: Ինտերնետ էլ կա: Իմ օրն սկսվում է վաղ առավոտյան: Ես գիտեմ, որ պետք է անընդհատ աշխատեմ եւ ոչ մեկի հետ չվիճեմ:

-Այստեղից երբեք չե՞ս հեռացել:

-Գնացել եմ: Աշխատում էի Թուրքիայում` մեկի տանը: Ինձ արտաքսեցին: Հիմա ուրախ եմ դրա համար: Որովհետեւ շատ կապված եմ այս հողին,-ասում է մեգրելացի Նանան:

Զարմանալի է: Երեսունին մոտ այս աղջիկը չունի հարեւաններ. գյուղը գրեթե չի երեւում: Եւ միակ հարեւանները, ընկերները, մարդիկ, ովքեր գիտեն նրան եւ այս տնակը, ճանապարհին ծանոթ եւ այդ ճանապարհով անցնող ուղեւորներն են:

-Երիտասարդներ կա՞ն այս տարածքում: Ընկերներ ունե՞ս:

-Երիտասարդություն կա...Նրանց մեծ մասն աշխատում է Անակլիայում: Բայց այ ընկերներ...Նրանց ընտրելը շատ դժվար է: Երբ փորձում եմ կտրվել այս ամենից, մեկնում եմ Թբիլիսի մի քանի օրով, բայց երկար մնալ չեմ կարող:

-Կարոտում ես ընտանիքդ...

-Չէ, ես ծնողներ չունեմ:

Երկարատեւ լռությունից հետո ուշադիր զննում եմ Նանա Չագանավայի դեմքին.

-Նոր կառուցվող քաղաքի մասին գիտե՞ս:

-Հա, բայց չեմ հավատում, որ կկառուցվի:

-Ինչու՞:

-Չգիտեմ...Գուցեեւ կառուցվի եւ իմ երազանքն էլ իրականանա. իմ սիրելի տղամարդու հետ մի փոքրիկ տնակ ունենամ այդ նոր քաղաքում` ծովի ափին:

Կառուցվելիք Լազիկա քաղաքի հողահարթեցումը Կառուցվելիք Լազիկա քաղաքի ներկայիս բնապատկերը

Հ.Գ. Ապագա Լազիկա ծովափնյա քաղաքն ընդամենը մի քանի կմ հեռու կլինի Նանա Չագանավայի հրաշալի տնակից: Իսկ այժմ այնտեղ հարթեցման եւ չորացման աշխատանքներ են տարվում:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (12)
1. Hay00:39 - 26 հուլիսի, 2012
Mardik petakanashinutyan gordzov e zbaghvadz. Qaghaqner u gyugher en shinum. Shateri hamar yerazanqi yerkir e darnum Vrastan@. ---- Hayastanum jisht hakarakn e arvum. Menashnorayin tntesutyan mej, talanum en joghovrdin minchev verj. Mardkants kyanqi, aroghjutyan, inqnutyan handep votndzqutyunner@ dardzel e aroryai anbajaneli mas@. Hanqardyuaberutyun@ nuynisk sparnum e Jermukin... Kardzez aysqan@ heriq cher, hima el kariqi mej haytnvadz, gakhtakan spyurqahayerin en talanum.
2. Անի08:14 - 26 հուլիսի, 2012
Hay, դուք գիտե՞ք էդ քաղաքը որքան մեծ անօրինականությունների հիման վրա ա կառուցվում, թե՞ չտես երեխայի պես հեռվում ինչ փայլուն բան տեսնում եք, մտածում եք կոնֆետ ա
3. Անուշ11:45 - 26 հուլիսի, 2012
Հարգելի Հայ, քաղաքաշինությունը լուրջ գործընթաց է եւ նպատակաուղղված.այս պարագայում նպատակներն ու միջոցներն արդարացված չեն:
4. Sargis13:48 - 26 հուլիսի, 2012
Հարգելի Անուշ... Այստեղ են ասում` դունչը խաղողին չի հասնում, ասում է, թե թթու է... Մարդիկ այնտեղ իրենց համար նոր քաղաք են կառուցում, Դուք այստեղ նրանց նպատակների ու միջոցների մասին կատեգորիկ դատողություններ եք անում... ))))))
5. Անուշ19:45 - 26 հուլիսի, 2012
Սարգիս ջան,կարծում եմ`հասկացել եք,որ նյութի հեղինակը ես եմ:Ինքս անցել եմ այդքան ճանապարհ եւ եղել եմ այնտեղ:Գիտեմ ինչ պայմաններում եւ ինչի հաշվին են սարքում այդ քաղաքը:Եթե իմանաք,որքան մարդիկ են վնաս կրում դրանից,ինչ տարածքներ են ոչնչացնում,ապա զուր դունչս խաղողին չեք հասցնի:Ցավոք,այո,շատերը,այդ թվում նաեւ դուք,հեռվից տեսնում եք ամեն թթու բան եւ քաղցր եք համարում:
6. Hay05:09 - 27 հուլիսի, 2012
Ani, du voreghits gites vor entegh qaghaq en karutsel anorinakanutyunneri himan vra? Mi pah @ndhunenq vor qo asadz@ hamapataskanum e irakanutyan@....u zughaher antskatsnenq irents a anorinakanutyun@ Hayastanyan anorinakanutyunneri het. Iranq hanun hanrayin shahi en gordzel. Yerevanum hanun hanrayin shahi, mardkants hanetsin papenakan tnerits, u toghetsin poghotsum. Urishin pnoveluts arajh, jisht klini nakh nerqin aghb@ maqrelu masin mtadzel. --------------------Hargeli Anush, yes shat lave gitem vor qaghaqashinutyun@ inchqan lurj gorez e. Yete urish karoghanum e karutsel, patjar chem tesnum vor gone nuyn@ Hayastanum chanen. Npatak@ u mijots@ ardaratsvadz che yerb Yervanum mardkants ein tnerits hanum. Qo subektiv kardziq@ indz hamar hamozich past che.
7. Hay05:33 - 27 հուլիսի, 2012
Ani, inchi chek karoghanum Hayastan@ dardznek hervits paylogh konfekt? Inchits e vor Hayastan aytselogh parsikneri zgali mas@ hima nakh@ntrum e Vrastan@? Inchits e vor tarekan hamarya nuyn chapov hayastanabnak hay e aytelum Vrastan, hamametadz Hayastan aytselogh zbosashrjineri @ndhanur tvin?
8. Անուշ14:48 - 27 հուլիսի, 2012
Հարգելի Հայ,Դուք մի քանի խնդիր միաժամանակ խառնում եք իրար ու չեք կենտրոնանում այն խնդրի վրա,որն ի սկզբանե բարձրացրել եք:Ես ընդամենն ասում եմ այն,որ քաղաք կառուցելուց առաջ բազմաթիվ խնդիրներ կան,որոնք պետք է հաշվի առնվեն.այս դեպքում հաշվի չեն առնվել:Նույն հանրային շահն այդ թվում...Բացի դա ինքս շատ լավ տեղյակ եմ այն բոլոր իրադարձություններին,որոնք այս կոնտեքստում տեղի են ունեցել մեր երկրում.ունեցել եմ հրապարակումներ այդ թեմայով: Իսկ իմ կարծիքն այնքանով սուբյեկտիվ չէ, որ ես այս տարածքներում եղել եմ,ուսումնասիրել,գիտեմ ինչն-ինչոց է եւ ոչ թե հեռվից հեռու ուղղակի կարծիք եմ արտահայտում:
9. Sargis18:00 - 27 հուլիսի, 2012
Հարգելի Անուշ... Առանձնապես կապ չունի, թե ինչի հաշվին են կառուցում նոր քաղաքը. գրեթե վստահ եմ` նկատի ունեք, որ այնտեղ կատարվել է որոշ մարդկանց "փոխհատուցվող ունեզրկում"` մոտավորապես մեզ մոտ տեղի ունեցած "գերակա հանրային շահի" դեպքերի նման: Կամ, ասենք, մի քանի հեկտար անտառ է հատվել: Գիտեք, Անուշ ջան, 21-րդ դարում Երկիր մոլորակի վրա շատ նորմալ է, երբ պետական իշխանության մարմինները որոշում են քաղաք կառուցել նախկին խրճիթների տեղում, և տալիս են մարդկանց համարժեք փոխհատուցում:Անգամ ողջունելի է: Նորմալ է, երբ անտառ է հատվում և դրա տեղում կառուցվում ավտոճանապարհ (օրինակ): Եվ այլն... Սակայն աննորմալ է, երբ այդ գործընթացների արդյունքում առաջացած վնասը (կամ ակնկալվող վնասը` էկոլոգիական, օրինակ) համարժեք փոխհատուցում չի ստանում: վատ է, եթե քաղաքի կառուցման արդյունքում առաջացող մուլտիպլիկատիվ էֆֆեկտը չգերազանցի տվյալ տարածքում այլ բնույթի տնտեսություններին (օրինակ` ֆերմերային )հասցված վնասի արդյունքում ՀՆԱ-ի նվազումը... Էլ ոնց մեկնաբանեմ...? ))) Եթե մարդիկ երբեք խրճիթների տեղում կամ անտառների տեղում քաղաքներ չկառուցեին, մենք մինչև հիմա, գուցե, քարանձավներում ապրեինք, տնտեսությունն էլ մնար ստրկակատիրական ֆորմացիայի մակարդակին... Եվ Դուք ուղղակի ֆիզիակական հնարավորություն չունենայիք` գնալ Վրաստան, տեսնել այդ ամենն ու այստեղ գրել: )))))
10. Անուշ19:37 - 27 հուլիսի, 2012
Սարգիս ջան,ես Ձեր ասածների մեծ մասի հետ համաձայն եմ:Ուղղակի խոսքն այն մասին է,որ քաղաք կառուցելը պետք է ինքնանպատակ չլինի. բանն այն է,որ այդ տարածքն ամբողջությամբ ճահճապատ է եղել եւ դեռ շարունակում է մնալ:Բացի այդ մեկնաբանություններ կան հենց վրացի քաղաքական գործիչների կողմից,որոնք դուրս են տրամաբանությունից, եւ ես հիմա իրավասու չեմ գրել դրանց մասին:Բացի այս ամենը, պետության շահերից նախեւառաջ բխում է ստրատեգիական քաղաքներն ավելի ամրապնդել տնտեսապես,ապա նոր մտածել քաղաքներ կառուցելու մասին:Մի խոսքով.այս նյութում առհասարակ մեխն այլ տեղում էր:Այս խոսակցության հանգումն էլ ուղղակի ինձ զայրացրեց նրա համար,որ իրականում հեռվում գտնվողներն ավելի կատեգորիկ դատողություններ են անում,բայց "կատեգորիկ" են անվանում իմ դատողոթյունն այն դեպքում,երբ եղել եմ այնտեղ,ամեն բան տեսել,խոսել տեղացիների հետ:
11. Hay01:08 - 28 հուլիսի, 2012
Hargeli Anush, arajhin pataskhani mej, arandznapes vochinch chasatsir. Krknum eir inqd qez. Isk Sargisin ughgvadz pataskhani mej, nshetsir vor stragetiakan npatakov en entegh qaghaq karutsel. Mer orerum petakanashinutyun@ u qaghaqakashinutyun@, armatapes tarber e mijnadaryan u hin ashkharin bnorosh gordzelavochits. Teghekatvutyan hegheghi mej, inchqan vor pordzez qo subektiv kardziq@ urishneri vra partadres, dranits voch irakanutyun@ kpokhvi, voch el mardkants mej karogh es irents hamozum@ pokhes.
12. Վարազ Սյունի (Ամստերդամ)04:41 - 29 հուլիսի, 2012
Վրաստանն այսօր գտնվում է ՉԱՓԱԶԱՆՑ բարդ ու նույնիսկ վտանգավոր աշխարհա-քաղաքական ու նավթա-գազային ուղիների սառը (երբեմն տաք) պատերազմի գոտում: Ռուս-Վրացական նոր պատերազմը հասունանում է. ավելի կոնկրետ` ԿԱՏԱՂԻ (դեռ անդրկուլիսյան) պայքար է գնում,թե ով/որ բլոկը ( Թուրքիա/Արևմտյան, թե Ռուսական/Արևելյան) կգրավի Վրաստանի մնացած Սևծովյան ափը: Վրաստանի Արևմտամետ էլիտան սա շատ լավ է հասկանում,ուստի նոր (կամ «նոր») քաղաք կառուցելով ուզում է Արևմտյան ՄԵԾ ԿԱՊԻՏԱԼ ներկրել Սև ծովի ափ,որպեսզի այս կապիտալի տերերր թույլ չտան Ռուսաստանին նորից հարվածել: Կօգնի՞. հազիվ թե: Արևելյան բլոկին ՊԵՏՔ է Պարսից Ծոցից Սև Ծով ճանապարհ,որը չի հսկվում ՆԱՏՕ-ի կողմից: Դրա համար Ղարաբաղյան նոր պատերազմից ավելի շատ սարսափած են Վրացիները, ու իրավացիորեն: ՀԳ. Ցավոք,փաստ է,որ Հայաստանում այսպես կոչված "ազգային գերակա շահը" դարձրել են ԹԱԼԱՆԻ միջոց:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ