HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական խախտումների արդյունքում 5 օրում պետբյուջե է մուտքագրվել 1 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը հուլիսի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացրել է 450.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկել 540.1 հազ. դրամ գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես,

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի ՏԲ-ի հայտնաբերած խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 4 դեպքի համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում, և հաշվարկվել է 34.6 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում, և հաշվարկվել է 505.5 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:      

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Շիրակի ՏԲ-ն 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Արմավիրի ՏԲ-ն կայացրել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով վարչական տուգանքի 2 որոշում:

Բնապահպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից նշված ժամանահատվածում ՀՀ պետբյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 1.01 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter