«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների ծավալը 2012թ. հունվար-հունիսին աճել է 10,5%
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-հունիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 1584,5 հազար տոննա, ինչը 10,5% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմեց 216 հազար տոննա, ինչը 11,1% գերազանցում է 2011 թվականի հունվար-հունիս ամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. առաջին կիսամյակում փոխադրվել է 598,8 հազար տոննա բեռ, ինչը 2,6%-ով գերազանցում է 2011 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմեց 769,7 հազար տոննա, ինչը 17,3%-ով գերազանցում է 2011 թ. հունվար-հունիսի ցուցանիշը:
Հարկ է նշել, որ 5,7%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի առաջին կիսամյակում այս ցուցանիշը կազմել է 1432 տոննա՝ 2011 թ. նույն ժամանակահատվածում գրանցված 1355 տոննայի դիմաց:
Նշենք նաև, որ միայն 2012 թվականի հունիսի ընթացքում բեռնափոխադրումների ծավալն աճել է 18,7%-ով: Միայն մեկ ամսվա ընթացքում ՀԿԵ-ն փոխադրել է 340,8 հազ. տոննա բեռ, որից 120,5 հազ. տոննան՝ ներմուծման, 36,7 հազ. տոննան՝ արտահանման և 183,6 հազ. տոննան՝ տեղական հաղորդակցությունում:
Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքներին հնարավոր է եղել հասնել բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանն ուղղված Ընկերության ճկուն սակագնային քաղաքականության, ենթակառուցվածքի արդիականացման և փոխադրման գործընթացի կատարելագործման շնորհիվ:
ՀԿԵ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
2012 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2011 թ-ի հունվար-հունիսի համեմատությամբ արագացել է 0,4 օրով կամ 11,1%-ով:
Ըստ վիճակագրական տվյալների, առաջին կիսամյակում մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 3,6 օր:
Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2012 թվականի հունվար-հունիսին կազմեց 4021 տկմ նետտո/վագոն, ինչը 11%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 355,5 լոկ-կմ, ինչը 5,9%-ով գերազանցեց 2012 թ. հունվար-հունիսի ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել