HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոս Անջելեսի հյուպատոս. «… Մի՛ գոռգոռացեք, Հայաստանին ամոթանք մի՛ տվեք, «շենքիս» առաջն էլ բողոքի ակցիա մի՛ կազմակերպեք…»

Կյանքում, սովորաբար, կան դեպքեր, որոնց վրա կարող ես աչք փակել, դեպքեր էլ կան, որոնց վրա իրավունք չունես աչք փակելու, քանի որ աչք փակելով խթան ես հանդիսանում է՛լ ավելի խորացնելու բացասական երևույթները, ինչպիսիք, այսօր կատարվում են սփյուռքում՝ Լոս Անջելեսում: Տարաբնույթ տեսակի իրադարձություններ են կատարվում համայնքում, որոնց վրա գրեթե աչք է փակում Լոս Անջելեսի ՀՀ gլխավոր հյուպատոս պրն Գրիգոր Հովհաննիսյանը: Լինելով ի պաշտոնե կարևոր անձ՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչ, նա անտեսում է համայնքին, իսկ ավելի ստույգ՝ Լոս Անջելեսում բնակվող ՀՀ քաղաքացիներին: Գրեթե երեք տարուց ավելի է, ինչ պրն. Հովհաննիսյանը «կառչել» է հյուպատոսական աթոռին՝ ոչինչ չանելով համայնքի համար, բացառությամբ իր էքսցենտրիկ պահվածքով աչքի ընկնելուց՝ շենքից շենք թռչելով:

Նախկինում հյուպատոսարանը գտնվում էր 50 N. La Cienega փողոցի վրա Beverly Hills քաղաքում: Վերջինիս հայտնվելուն պես տեղափոխվեցին 1000 N. Central Ave՝ իբրև թե մոտ լինեն հայաշատ Glendale քաղաքում ապրող հայրենակիցներին: Այնուհետև կրկին տեղափոխվեցին 346 N. Central Ave. Glendale, ինչպես լոսանջելեսահայերն են ասում՝ «ռուսական բաղնիք» հիշեցնող կարմիր շենք: Մեր հյուպատոսը կարծում էր՝ շենքից շենք թռչելով և մոտ լինելով հայաշատ Glendale-ի հայությանը կատարում էր դիվանագիտական իր գործունեությունը՝ միաժամանակ ցանկապատելով «Հայի Տուն» կոչված շենքի շուրջբոլորը:

Տեղին է հիշել, ինչպես ժողովուրդն է ասում. «Մինչև չգա վերջինը՝ չի հիշվի առաջինը»: Ականջդ կանչի պրն. Լիլոյան, պրն. Մկրտումյան:

Գլխավոր հյուպատոս Գ. Հովհաննիսյանը համայնքի երիտասարդների, Գրողների միության, մտավորականների, լրագրողների և վերջապես համայնքի բնակչության հետ հանդիպելու ցանկություն չունի:

Այս տարիների ընթացքում նա անգամ հանդես չեկավ հեռուստատեսությամբ, բացառությամբ մի դեպքի, երբ վերջերս հանդես եկավ ARTN-SHANT հեռուստաընկերությամբ՝ մի ինչ-որ հերթական անհետաքրքիր հաղորդման շրջանակում: Սկզբից մինչև վերջ կոնսպեկտիվ իր ելույթում նա ասում էր «… Մի՛ գոռգոռացեք, Հայաստանին ամոթանք մի՛ տվեք, «շենքիս» առաջն էլ բողոքի ակցիա մի՛ կազմակերպեք…»:

Պրն հյուպատոսը մոռացել էր, որ ապրում ենք ազատ դեմոկրատական մի երկրում, որտեղ խոսքի ազատության սահմանափակումներ չկան, բայց ինքը իր ելույթով սահմանափակեց լոսանջելեսահայության խոսքի, մտքի և իր «շենքի» առաջ կանգնելու ազատությունը:

Հայաստանի վերջին իրադարձությունների ցասումն ու զայրույթը փոխանցվել է սփյուռքում ապրողներիս: «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետևանքով մահացած Վահե Ավետյանի ողբերգական մահը ցնցեց լոսանջելեսահայությանը: Տեղի ունեցան և դեռ կլինեն բողոքի ակցիաներ Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի առջև:

Հուլիսի 5 -ին կազմակերպած ակցիայի ժամանակ կազմակերպիչները հաշվի չէին առել այն հանգամանքը, որ չորեքշաբթի՝ հուլիսի 4 -ին, Միացյալ Նահանգների Անկախության տոնն է, իսկ հաջորդ օրը՝ ՀՀ Սահմանադրության, որի պատճառով երկու օր փակ էր լինելու, իսկ ուրբաթ աշխատանքային օրը ինչու էր փակ՝ պարզ չէր: Եթե Սահմանադրությունը հստակ ասում է, որ Հայաստանում ոչ աշխատանքային օր է և դա տարածվում է անգամ մեկ այլ երկրում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչական գործնեության վրա, դա խնդիր չէ՝ ըստ սահմանադրական գործող օրենքի ընթացակարգի:

Խնդիրն այն էր, որ Լոս Անջելեսի հյուպատոսությունը ոչ հեռուստատեսությամբ, ոչ էլ մամուլով նախապես չէր իրազեկել համայնքի բնակչությանը, որ չեն աշխատելու մի քանի օր: Հասկանում ենք, որ գլխավոր հյուպատոսը շատ զբաղված գրաֆիկով, անհոգնում մեղվի նման, օրն ի բուն աշխատում է հանուն իր բարեկեցության, հանուն իր անձնական բիզնեսների և ժամանակ չուներ նման հայտարարությամբ հանդես գալու, բայց իր փոխարեն կարող էր անել մամուլի խոսնակը՝ Լիլիթ Սեդրակյանը, որը նույնպես ներկայացնում է իշխանական Հ1 հեռուստաընկերությունը Լոս Անջելեսում: Երկու տեղից սնվում է, երկու տեղից աշխատավարձ ստանում, արձակուրդայինի ժամանակ անվճար երթևեկում, բայց արդյունքում Լիլիթ Սեդրակյանը ոչ մի բան էլ չի անում, որպես մամուլի խոսնակ: Բա մեղք չէ, երկու դժվար աշխատանք եք վերջինիս տվել, ինչպես կհասցնի:

Պատկերացնում եք, այդ օրերին Աստված մի արասցե՝ վատ դեպք պատահեր Հայաստանում ապրող որևիցե մեկի ընտանիքին և Լոս Անջելեսում ապրող իր բարեկամը, ընտանիքի անդամը, չէր կարող Հայաստան մեկնել, եթե ունենար անձնագրի ժամկետի վավերացման և վիզա ձեռք բերելու խնդիր, այն դեպքում, երբ, հյուպատոսական կազմը տեղյակ չէր պահել հանրությանը, և մի քանի աշխատանքային օր փակ էր եղել հյուպատոսարանը:

Վստահ ենք, որ Գ. Հովհաննիսյանը, որպես դիվանգիտական կորպուսի ներկայացուցիչ էքստերիտորիալության հիմունքներից ելնելով իրեն շատ ճոխություններ է թույլ տալիս հանուն իր անձնական շահի՝ վնասելով և անտեսելով համայնքը: Շատ հաճախ, երեկոները հյուպատոսարանի կողքով անցնելիս նկատում ենք, որ մեր գլխավոր հյուպատոսը շենքի ետնամասում վրան է խփել և այնտեղ կերուխում է կազմակերպել՝ որոշ կազմակերպությունների պատասխանատուների, բազմաթիվ մեծահարուստների հետ: Միթե հարիր է հյուպատոսական շենքում, բոլորի աչքի առջև անձնական բնույթ կրող հավաքներ կազմակերպելը, այն էլ՝ վրանի տակ:

Ի դեպ՝ զարմանալի է, որ հյուպատոսարանում չես կարող հանդիպել հյուպատոսական ծառայության ոչ մի գնացուցակի, օրինակ՝ անձնագրի ժամկետի վավերացման, նոր անձանգիր ստանալու, լիազորագիր հաստատելու և այլն: Ումից ինչ գին ասեք՝ չեն վերցնում:

Սա դեռ ոչինչ: Հուլիսի 13-ին Գլենդել քաղաքում ՀՀ հյուպատոսության շենքի առաջ կրկին բողոքի ակցիա կազմակերպվեց՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Այս անգամ շենքը փակելը կամ էլ շենքից բացակա լինելը անխուսափելի էր հյուպատոսի համար: Գ. Հովհաննիսյանը, այդ օրը շենքում էր, բայց իր քաղաքացիների համար հասանելի չէր: Բողոքի ակցիայի կազմակերպիչները ցանկություն ունեին բաց նամակ փոխանցելու գլխավոր հյուպատոսին, բայց, վերջինս, արհամարեց հանրությանը: Հյուպատոսարանի աշխատակիցներից ինչ որ մի անհասկանալի կերպար դուրս եկավ և ասաց, որ միայն մեկ հոգի կարող է ներս մտնել նամակը հանձնելու հյուպատոսին՝ միաժամանակ «զինաթափելով» անձին արգելեց տեսախցիկ և հեռախոս իր հետ վերև բարձրացնելու: (Տես՛ http://ttmbt.com/nemets-rubo/2012/07/14/111/ 10:31 հատված)

Հասկանալի է, որ կազմակերպիչները գուցե նախoրոք պետք է ժամադրություն վերցնեին հյուպատոսի հետ հանդիպելու և իրենց նամակը փոխանցելու համար՝ ըստ ՀՀ սահմանադրության գործող օրենքի ընթացակարգի, բայց այդ կետը նույնպես բաց էր թողնվել Գ. Հովհաննիսյանի կողմից, երբ քանի օր առանց զգուշացման փակել էր հյուպատոսարանի դռները ՀՀ քաղաքացիների առաջ:

Անկախ ձեր զբաղեցրած դիրքից, առանց հաշվի առնելու Ռուսաստանում գործարար Վեհամի աղջկան կնության ձեզ առնելու հանգամանքը, Ֆլեշ Բարսեղի սանիկը լինելու գործոնը, Հայաստանում սուրճի սեփական բիզնես և Լոս Անջելեսում սեփական շենքեր ունենալու հանգամանքը՝ առաջինը բարեխղճորեն կատարեք ձեր դիվանագիտական աշխատանքը, այլ ոչ թե կրեատուրա պահվածքով գլորեք ձեզ սահմանված ժամանակից ավելի ժամանակահատվածը՝ հանուն ձեր բարօրության:

Ակնառու է, որ իմպոզանտ անձ եք, լավ կրթություն եք ստացել, անթերի տիրապետում եք մի քանի օտար լեզուների, օժտված եք լավ բանականությամբ, բայց այս ամենը չեք ծառայացնում Լոս Անջելեսում դիվանգիտական աստիճանին հարիր իմպերատիվ դիվանագետի ձեր կոչմանը: Այս ամենի մասին քաջատեղյակ լինելով՝ ՀՀ Արտաքին Գործերի նախարար Է. Նալբանդյանը ձեր ժամկետային հաստիքը երկարացրեց այն պարզ պատճառով, որ առջևում ՀՀ նախագահական ընտրություններին նախագահի վերընտրման գործընթացում օգնություն ակնկալելու սփյուռքի «ստավկան» կարող են ձեզ վրա դնել՝ մոռանալով այն փաստը, որ սփյուռքում սեր ու հարգանք չեք վայելում:

Լոսանջելեսահայությունը դիմում է ՀՀ արտգործնախարար պրն. Է. Նալբանդյանին խնդրանքով՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին անհապաղ ետ կանչելու, և պահանջում իր տեղը նշանակել բարեխիղճ դիվանագետի, ով կփորձի մտածել համայնքի խնդիրները, հաշվի կառնի ՀՀ քաղաքացիների խնդրանքները և կաշխատի համայնքում վերացնել առկա որոշ ներքին խմորումներն, և որպես համայնքի հեգեմոն՝
չի՛ անտեսի և հանդիպումներ կունենա տեղի հայկական կուսակցությունների, պառակտված կազմակերպությունների, տարանջատված եկեղեցական թեմերի պատասխանատուների հետ՝ գաղթականի ցուպը ձեռքին հայությանը սփյուռքի ուծացման եզրից դուրս հանելու նպատակով:

Սփյուռքի անունից դիմում ենք Արմավիա ընկերությանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին տրամադրել Լոս Անջելես-Երևան թռիչքի ետդարձի միակողմանի տոմս, իսկ տոմսի գումարը գանձել «Հայաստան» Համահայկական Հիմնադրամից:

Մի խումբ սփյուռքահայեր

Մեկնաբանություններ (45)

armen
yerb hayastani aertgortsnakharare baron e, el inch sbaselik oones hoobatos-itsyerb hayastani Edwart Nalbandyann e, el inch sbaselik oones hoobatos-
Artakin Gortseri naxararutyun, amot, amot, amot
Ushadir nayek ays kadrerin..... http://ttmbt.com/nemets-rubo/2012/08/08/29/
FROM LOS ANGELES
Dear Consulate General of Armenia in Los Angeles, I am deeply concerned about your response to the candlelight vigil we had yesterday, in which we left a picture and flower arrangement in front of your building to commemorate the 40th day of burial of Armenian Military Doctor Vahe Avetyan. As you will see from the attached photographs, on July 2nd, you clearly joined us in respectfully honoring Vahe Avetyan. Yesterday we saw a sign of disքrespect towards Dr. Vahe Avetyan, as I discovered when I came at midnight to check on the flowers and candles that they were gone. The photographs document where I found them. May I ask you for an explanation as to why they were removed and by whom? If they were not removed by your orders or by a staff member, I would ask that you provide a copy of the video surveillance footage so we can see with our own eyes who would perpetrate such a disrespectful act. I look forward to your timely response, Ara Manoogian
ՀԱՅ
Պարոն հյուպատոս, հանդես եկաք հեռուստածրագրի ընթացքում, եւս մեկ անգամ փորձեցիք ներկայանալ որպես կիրթ, գրագետ, տեղյակ ու արձագանքող...սակայն այդ ամենը գործով է պետք ապացուցել...իսկ որտեղ է ամենակարեւոր` Ձեր մարդկային հատկանիշը...ինչու որեէ անգամ չհանդիպեցիք ու չցավակցեցիք հյուպատոսարանի առաջ հավաքված մարդկանց, որոնց թվում էր նաեւ Վահեի քույրը...եւ դա կարող էիք անել անկախ այն հանգամանքից` հավաքվածները ցանկանում էին, կամ ոչ հանդիպել Ձեզ հետ...դա մարդկային քայլ կլիներ, մտավորական դիվանագետին բնորոշ նախաձեռնողություն, ով ազատ է իր բարոյական կեցվածքը արտահայտելու /թեկուզ եւ ոտքով-գլխոց կախված է ՀՀ իր տերերից.../...իսկ Վահեի քառասունքից հետո նրա նկարներն ու ծաղիկները, եթե նույնիսկ պետք է թափեիք` հարգանքով էր պետք անել դա...սրանք պարզ մարդկային մոտեցումներ են, որոնք թերեւս հասու չեն բազմակիրթ ու բազմաշերտ Իշխանավորներին...
Hay
Zarmanal kareli e. Mardik Hayastanum nstadz, pnovum, nsematsum, khorhurdne en talis Spyurqahayerin. Duq iroq havatum ek vor Hayastanyan dzer aprelavoj@ karogh ek partadrel, el chem asum inch vor ban pokherl, spyurqahayeri vra kam irents kyanqum?
David Hovakimyan
Hay, նախ դու չէ - Դուք: Ի տարբերություն Ձեզ, ես շատ լավ գիտակցում եմ իմ պատասխանատվությունը, քանի որ հայրենիքում եմ ապրում և տաք տեղից չեմ խոսում: Ինչից եք վախենում՞, Ձեր անունը չգրելով, որն է Ձեր խուճապի պատճառը՞: Սադրիչի տպավորություն եք թողնում, այն ել ագռեսիվ: Հաջորդ Ձեր մեկնաբանությունը ակնկալում եմ տեսնել հայերեն լեզվով գրած:
Jirayr Dadasyan
ALFRED դուք անհիմն և առանց փաստարկի վարկաբեկում եք արժանապատիվ մարդու: Ինքս եմ ականատես եղել Լոս Անջելեսում, բազմաթիվ հանդիպումների ընթացքում, թե ինչ հարգանքով և ակնածանքով են վերաբերում հայկական կազմակերպությունների, տարբեր խմբերի ներկայացուցիչներ Գլխավոր հյուպատոսին: Հնարավոր է և հակառակ կարծիք ունեցողներ էլ լինեն, բայց ինչ իրավունքով եք դուք Ձեր մասնավոր կարծիքը /այն էլ առանց փաստերի/ տարածում բոլոր սփյուռքահայերի անունից: Իսկ Ձեզ՝ Hay, ես մի հարց ունեմ: Կարող եք բացատրել, թե Գլխավոր հյուպատոսության ստեղծման օրվանից մինչև 2011թ., այսինքն շուրջ 17 տարի ինչու էր Հայաստանի հանրապետությունը տարածք վարձակալում /ահռելի գումարներ վճարելով երկրի բյուջեից/ հյուպատոսության համար: Այն էլ թերևս աշխարհի ամենամեծահարուստ հայկական համայնքում: Ընդհամենը 2 տարում Գրիգոր Հովհաննիսյանը կարողացավ իր մասնագիտական հմտությունների, խելքի, համոզել կարողանալու և վերջապես անձնական հմայքի շնորհիվ պարզերես դարձնել լոսանջելեսահայերին և ձեռք բերել առանձին շենք, որն այլևս Հայաստանի հանրապետության սեփականությունն է: Ես ապրում եմ Հայաստանում և եթե իմ երկիրը արտասահմանում ներկայացնող դիվանագետը կաողանում է իր շուրջը համախմբել տարիներ շարունակ իրար հետ չշփված մեծահարուստների և նրանց միջոցով շենք ձեռք բերելով հսկայական գումարներ խնայել բյուջեից, ապա միայն հիացմունքի և հպարտության զգացում կարող եմ ունենալ նման մարդու նկատմամբ: Կներեք, դաստիարակությունս և կրթությունս թույլ չեն տալիս անվայել խոսքեր ասել, բայց զայրույթս այնքան մեծ է, որ պետք է ասեմ, տո......
DADASYANNERI NMAN MTATOSGNERI HAMAR..
http://m.1in.am/arm/armenia_foreignpolicy_26519.html
SARGIS VARDANYAN
ՀՐԱՇԱԼԻ ՀՈԴՎԱԾ Է Երևում է, որ գլխավոր հյուպատոսի մերձավորները և հենց ինքը Գրիգոր Հովհաննիսյանը ինչպիսի խուճապի մեջ են ընկել: Դուք հիմա նրա աչքին երևալու համար ավելի շատ իրեն եք խայտառակում նման անհեթեթ բաներ գրելով: Հովհաննսիյանը խաբեբա հյուպատոս է , անգամ իր պաշտոնավարման ընթացքում հասցրել է լինել Հայաստանի և սփյուռքի մամուլի ուշադրության կենտրոնում: Հայրենասեր մի խումբ կանայք........... Հազար ամոթ ձեզ, եթե մեկը Աստված մի արասցե ձեր զավակին դաժանաբար սպաներ ու նման հյուպատոս անարգելով անուշադրության մատներ ժողովրդի բողոքները տվյալ դեպքի շուրջ, վստահ եմ, որ նման ցինիզմով չէիք արտահայտվի, ինչպես գրել եք հիմա: Jirayr Dadasyan... Եթե իրականությունից հեռու եք, ձեզ համար ապահով անկյուններում ծվարել եք, բարի եղեք հարգել սփյուռքահայերի կարծիքները, դժգոհությունները և քթներդ մի «խոթեք» այնտեղ որտեղից որ սնվում եք նկատի ունեմ սփյուռքից: Այնպիսի տպավորություն է, որ հյուպատոսի քայլերը ծածկադմփիկ անողները ինչ որ մի թատրոնի մարիոնետներն ու մունետիկներն են:
Jirayr Dadasyan
SARGIS VARDANYAN:Լսեք, պարոն: Ես Ձեզ չեմ ճանաչում և ցանկություն էլ չունեմ ճանաչելու: Որ իրավունքով եք ինձ վիրավորում: Եթե ունեք դժգոհություններ և կարծիքներ, ապա արտահայտեք որքան ուզում եք / ազատ երկրի քաղաքացիներ եք/, բայց չհամարձակվեք որևէ մեկին վիրավորել: Ձեր բոլոր խոսքերը ոչ միայն հիմքեր չունեն, այլև ուղղակի զուրկ են տրամաբանությունից: Փաստորեն եթե պաշտոնավորման ընթացքում հասցնում ես լինել Հայաստանի և սփյուռքի մամուլի ուշադրության կենտրոնում, ապա այստեղից հետևում է, որ խաբեբա հյուպատոս ես՞: Սա չկապակցված մտքի վերջին փայլատակումն է: Այլևս ասելու բան չունեմ: Դուք չարացել եք ինքներդ ձեր դեմ:
Երևանի Բնակիչ
Հինգշաբթի, 2 Օգոստոսի 1in.am - Online News Ինչո՞վ է զբաղված Լոս Անջելեսում Հայաստանի Գլխավոր հյուպատոսը Լոս Անջելեսում «Առաջին լրատվական»-ի աղբյուրները հայտնում են, որ այդ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանն իր նախորդներից ետ չմնալու և նույնիսկ առաջ անցնելու համար որոշել է ներխուժել ամերիկյան անշարժ գույքի շուկա՝ ներդրումներ կատարելով շուկայի առավել շահավետ ոլորտներում: Մեր աղբյուրը հայտնում է, որ հիասթափված է Հայաստանի հյուպատոսի գործունեությունեությունից, որի մեծ ժամանակը բաժին է հասնում ամերիկահայ մեծահարուստներին, որոնք էլ սատարում են վերջինիս խիստ շահավետ ներդրումներ կատարել Մեծ Լոս Անջելեսի տարբեր քաղաքներում: Գրիգոր Հովհաննիսյանի վերջին ձեռքբերումը եղել է Գլենդելում: Նա երկու այլ խոշոր ներդրողների հետ ձեռք է բերել բազմաբնակարային համալիր: Շենքի վերջնական վաճառքը, ըստ մեր աղբյուրի, չի իրականացել: Այն գտնվում է բանկի կողմից ֆինանսավորման փուլում: Մեր մեկ այլ աղբյուր հայտնում է, որ դիվանագիտական գործունեության փորձ չունեցող Գրիգոր Հովհաննիսյանը վայելում է Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյան հովանավորությունը: 11:31 Արտաքին քաղաքական | Հինգշաբթի 14.07.2011
SONA SARGSYAN
GRIGOR IS A JERK
Patrikin
Hey listen Patrik ...it was awful to watch that funny tv show......Grigor even dosn't know what he was talking about.
Incognito
SARGIS VARDANYAN և Ձեզ նման շատ ու շատ կոմպլեքսավորված մարդկանց կխնդրեի ուշադրություն դարձնել ինքներտ Ձեզ վրա: Գրիգոր Հովհաննիսյանը Գլխավոր Հյուպատոսն է, իսկ Դուք? Դուք ով եք? Ինչեք Ձեզանից ներկայացնում? Առավել ևս այնքան ճղճիմ եք, որ բանավիճելն անգամ անիմաստ է , քանի որ Ձեր նմանները կարող են անտեղի վիրավորել ուրիշներին: SARGIS VARDANYAN Չափավորեկ Ձեր խոսքերը և զգույշ եղեկ արտահայտություններում, քանի որ ամեն մեր ասածի կամ արածի համար մենք ինքներս ենք պատասխան տալիս:
Peto
yes gitei, vor hetq.am-@ vrodzi normal lurj sayta, es inch anlurj namaka tpel voch anun ka voch azganun, senc namak yerb uzen um vrov ases karan gren,...
David Hovakimyan
Hay, erevi tond poxes xasalu...
Սուսաննա
Մի խանգրեք մարդկանց բնականոն աշխատանքին: Այս դեսպանը գնե ցուցանիշ արձանագրել է:
Aghasi Yesayan
Հարգելի մի խումբ սփյուռքահայեր, Շատ հետաքրքիր էր ծանոթանալ հյուպատոսությունը առավել հայաշատ համայնքում տեղակայելու ձեր վրդովմունքին, հյուպատոսության շենքի էսթետիկական գնահատականին, բացօթյա միջոցառու կազմակերպելու վերաբերյալ ձեր զարմանքին, ոչ աշխատանքային օրերին հրատապ հյուպատոսական խնդիրներին արձագանքելու ձեր մտավախությանը, և, իհարկե, հյուպատոսի որակավորմանը, որպես լավ կրթություն ստացած, լավ բանականությամբ օժտված էքսցենտրիկ և իմպոզանտ անձ: Հարգելի անանուն հեղինակներ, երևի ըստ ձեզ ավելի ճիշտ կլիներ, որ Հայաստանի հյուպատոսությունը մնար նույն տեղում կամ գոնե տեղափոխվեր Մալիբու կամ Լագունա Բիչ՝ ավելի մեծ գեղագիտական /և ոչ միայն/ արժեք ունեցող շենք: Վրանների տակ ձեր տեսած ուտուշ-խմուշը կոչվում է ընդունելություն և պարտադիր չէ, որ տարվա մեջ կազմակերպվող բոլոր ընդունելությունները նվիրված լինեն Հայաստանի անկախությանը: Խորհուրդ եմ տալիս ձեզ այցելել Հայաստանի հյուպատոսության համացանցային էջը, որտեղ կարող եք ծանոթանալ հյուպատոսության գործունեությանը, իմանալ հյուպատոսության թեժ գծի համարը, գտնել հյուպատոսական ծառայությունների գնացուցակը: Երևի, դուք ճիշտ եք, այս ամենը էքսցենտրիզմ է, քանի որ չեք գտնի Հայաստանի որևէ այլ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն, որն ունենա իր էջը սոցիալական կայքերում կամ իրազեկի, որ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքն է 2012 թվականին կամ մեկ այլ որևէ բան նախաձեռնի պարտադիր միջոցառումների շրջանակից դուրս:
ALFRED
.....Ժիրայր Դադայան ճիշտ եք ասում նա «լավ դիվանագետ» է, այնքան փորձված, որ բացի դիվանագիտական իր պարտականնություններից ամեն ինչով զբաղվում է, հանուն իրա գրպանի: Նրան ոչ սիրում են համայնքում, ոչ էլ հարգում, հակառակ դեպքում հյուպատոսարանի առաջ սփյուռքահայերը բազմիցս անգամներ չեն վանկարկի հյուպատոս հ ե ռ ա ց ի ր............
David Hovakimyan
AAAAAAA... Մի բան հասկացեք՝ Հովհաննիսյանը լինի կամ մեկ ուրիշը - ոչինչ չի փոխվի: Մի կախվեք անձերից, զոհ ման մի եկեք: Դա ծուղակ է: Համակարգն է փթաց: Ես Ձեզ հասկանում եմ, Դուք համայնքի տեսակետից եք խոսում և Ձեր առջև միայն Հովհաննիսյանն է, իսկ ես ապրում եմ Երևանում: Ձեզ թվում է նոր հյուպատոսը կգա և երկնքից վարդեր կթափվեն՞: Նա միևնույն է ներկայացնելու է Հայաստանի այսօրվա չտես սոված իշխանությանը: Մի՞թե պարզ չի, որ հյուպատոսին օգտագործում են և ծածկվում նրա անունով: Փոխարենը խոսեք իրական խնդիրների մասին, որոնք այստեղ են ակտուալ՝ Հայաստանում, քանի որ Ձեր համայքնելն է կախված դրանից:
Larisa
Hargyli HAY....Duk shat chisht ek motetsel xndri eutyan@.. Irenk poxanak asxhaten, hanrutyan vra en uzh gortsadrum..antegi vatnelov tank zhamanake... hima xosks uggem David Hovakimyanin...shat parz erevum e vor duk ayn pokrativ mardkanst xnbin ek patkanum, ovker embostatsel en namaki bovandukyan shurj..es antsamb em tesel erekva hagordume, vorteg hyupatos Grigor Hovhannisyane enkel er shpontmunki mej. inke iren mtanum er..isk inch verabervum e dser ayn anhetet mtkin, vor Mher Tadevosyanin eyik uggel, avelatsnem, ete mi hay ov ir drakan kartsikn e haytnum hodvatsi hamar, duk da veragrum ek, vor ayd mardn e hodvatsi heginake...ete aydpes e, uremn hastat hamozvats egek, vor metsamasnutyunn e hamamit ayd hodvatsi bovandakautyuane... Usti hargeli David Hovakimyan imatsek, vor mi amboxj hamaynk ayd hodvatsi heginakn e...gnatsek u mi kich mtatsek, ete iharke ivichaki ek.....
Hay
Inchbpes tesnum em, hyupatosaran@ antsel e hakaharvadzi. Bolor obektiv hartser@ mek koghm toghadz, grarum kataroghnerin en pnovum, pasterin urish yerang talov, pordzum en lriv urish patker steghdzel. Aysqan jamanak estegh vatnelu pokharen, bari yeghek dzez vra standznadz gordzer@ lav katarek. MI MORATSEK VOR DUQ HAYASTANUM CHEK. Amerikayhum dzer metodner@, tekuz amerikahayeri handep, chen ashkhatum.... MANAVAND VOR AMERIKAYUM ARDEN NOR SERUND E DZEVAVORVEL VOR@ ANHAGORD E DZER APRELAVOJIN U DZER BRNADZ DIRQIN.
Mher Tadevosyan
DAVID HOVAKIMYAN... Ձեզ հետ անձամբ ես համաձայն չեմ հոդվածը բովանդակություն չունենալու առումով, հակառակ դեպքում ՝ այն այդքան արձագանք չէր ստանա թե սփյուռքում և թե հայրենքում: Համոզված եմ, որ այն մի քանի անգամ եք կարդացել, բայց խորհուրդ կտայի ևս մեկ անգամ կարդալու և հասկանալու, որ հյուպատոսի անձի դեմ ոչ մի բացասական մոտեցում չկա, պարզապես քննադատվել է հյուպատոսական իր աշխատանքը: Երկրի նախագահին էլ են քննադատում, բայց նա ցայտնոտի մեջ չի ընկնում և չի «վազում» հեռուստաեթեր ու ժողովրդից օգնություն խնդրում: Ամենազավեշտալին դեռ առջևում է լինելու: Լոսանջելեսահայությունը անհամբեր սպասում է Անահիտ Մարտիրոսյանի և Գրիգոր Հովհաննիսյանի հանդիպման հակամարտությանը, որն էլ ավելի կլրացնի ու կբացահայտի հյուպատոսի ով լինելը:
ՀԱՅ
չեմ ցանկանու ընդհանրացնել, բայց կարծում եմ հայերի մեծամասնությանն է բնորոշ մարդկանց ու երեւույթներին իրական, օբյեկտիվ աչքերով ՉՆԱՅԵԼԸ...ինչու ենք փորձում միշտ պաշտպանել մեր ծանոթ-բարեկամին, չէ որ այդպիսով ավելի ենք վնասում նրան: Կան փաստեր, կան մարդիկ, ովքեր բազմիցս նյարդային վիճակում են հայտնվել հյուպատոսարանի ծառայությունների սպասարկողներից, կա հյուպատոս, ում գործունեությունը բաց ու ազատ ներկայացվում է հանրությանը հենց իրենց կայքերի միջոցով: Կան նաեւ բազմաթիվ խելամիտ, իրավիճակը զգոն ընկալող եւ գնահատող մարդիկ թե' Հայաստանում, թե' Լոս Անջելեսում, որ տրամաբանական հետեւություններ են անում հյուպատոսի քայլերի, նրա խոսքերի ու արած գործի մասին: Ինչու չենք վերլուծում, հասկանում վերջապես սխալը եւ փորձում շտկել` փոխարենը կուրորեն պաշտպանելու սխալը գործողին` կրկին շրջանցելով խնդիրները: Հյուպատոսի գործողություններում, աշխատելաոճում, պահվածքում խնդիրները կան եւ դա նույնիսկ քննարկման ենթակա չէ...ինչու ենք շարունակում Ջայլամի քաղաքականությունը, որը ՀՀ իշխանությունների հիմնական ռազմավարությունն ու մարտավարությունն է... ու այս դեպքում ընկնել մանրուքների հետեւից ու քննարկել հոդվածի այս կամ այն բառի տեղի-անտեղիությունը անիմաստ ու պարապ զբաղմունք է...
Narek
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ «ՇԻԼԱ ԵՓՈՂ» ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ…. Է՜հ, աշխա’րհ, աշխա’րհ….Լոս Անջելսում ինչե՜ր ասես որ չտեսանք, է՛լ ներգաղթային կեղծ վիզաներ պատրաստող հյուպատոս, է՛լ հանցավոր գործունեություն ծավալած հյուպատոսական ներկայացուցչական կազմ, իսկ այսօր, արդեն՝ «շիլա եփող» գլխավոր հյուպատոս: Փորձենք այս վերջինը մանրամասնել: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Լոս Անջելեսում մեծ իրարանցում է՝ (գրեթե Սփյուռքի բոլոր հատվածներում) նախագահի համահայկական շրջագայության հետ կապված: Այդ պատճառով, տարբեր հեռուստակայաններով կազմակերպվել էին հեռուստատեսային հաղորդումներ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև արձանագրությունների խնդրի շուրջ: Լոս Անջելեսում, այս առումով, ՀԱԿ-ը, ՀՌԱԿ-ը, ՀՅԴ-ն, Հնչակյան կուսակցությունը, Հայ Միացյալ Երիտասարդական կազմակերպությունը համախմբվել էին՝ մեկ գաղափարի շուրջ, այն է՝ կասեցնել արձանագրությունների ստորագրման և Հայոց Ցեղասպանության հարցը կասկածի տակ դնելու գործընթացը, որն էլ, իր հերթին՝ մեծ իրարանցում էր առաջացրել Լոս Անջելեսում: Վերոնշյալ կազմակերպությունները, կուսակցուցությունները Հոլիվուդում և Բեվերլի Հիլզում հոկտեմբերի 4-ին կազմակերպել էին բազմահազարանոց ցույցեր՝ այդ խնդիրների և նախագահի այցի առիթով: Իհարկե, այդ մթնոլորտը երևի այդպես չշիկանար, եթե Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, մինչև նախագահի այցը հրավիրեր սփյուռքի ավանդական կուսակցուցությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներին, և փորձեր հանդարտացնել առանց այն էլ այդ լարված մթնոլորտը: Նա պետք էր, նախօրոք, հեռուստաժամերով հանրության հետ ելույթներ ունենար, քանի որ նա ի պաշտոնե ներկայացնում է Լոս Անջելեսում ՀՀ պետականությունը: Վերջինս, անտեսելով այդ կարևոր հանգամանքը, սեպտեմբերի 26-ին «Հորիզոն» հեռուստաընկերությամբ, ընդամենը մեկ անգամ, հարցացրույց ունենալով, էլ ավելի բորբոքեց առանց այն էլ արդեն երկպառակտված հանրությանը, անտրամաբանական, դիվանագետի մասնագիտությանը անհարիր արտահայտությամբ: Գ. Հովհաննիսյանը «անզգուշորեն» շոշափելով Հայոց Ցեղասպանության իրողությունը, այն անվանել է «պատմության էջերում կնճռոտ հարցեր» : Սա, արդեն, չափն անցնել է նշանակում: Գրիգոր Հովհաննիսյանը ի պաշտոնե իրավունք չուներ նման ձևով արտահայտվելու Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին: Ի դեպ՝ գլխավոր հյուպատոսը խաղաղ ցուցարաների դեմ հատուկ ոստիկանական խմբեր էր կանչել նախագահի այցի օրը Beverly Hilton հյուրանոցի դիմաց: Ոստիկանության հատուկ ջոկատները մոտոցիկլետներով մտել էին բազմահազարանոց ցուցարաների մեջ, որի պատճառով տեղի են ունեցել բախումներ նրանց միջև: Լոս Անջելեսի հայությունը միգուցե այդպիսի ընդվզումներով չդիմավորեր իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ Լոս Անջելես ժամանած ՀՀ նախագահին, եթե, նախօրոք, ՀՀ գլխավոր հյուպատոսը իրեն արժանի դիվանագիտական կոչմանը, ժամանակին աշխատեր սերտ կապեր հաստատել համայնքի բոլոր շերտերի հետ, այլ ոչ թե «շիլա եփեր», արհամարեր հանրությանը և իրեն իրավունք վերապահեր Հայոց Ցեղասպանությունը «պատմության կնճռոտ հարցեր» որակավորելով: Ի պատասխան հանրությանը հասցրած վիրավորանքին հեռուստահաղորդումներից մեկում, ելույթ ունեցողները արտահայտվեցին, որ հակառակ դեպքում վերջինս է կանգնելու կնճռոտ հարցերի առջև: Համոզված ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սփյուռքում այդպեսի «ընդունելություն» կազմակերպելու համար չի ների նրան , և կարճ ժամանակահատվածում պաշտոնանկ կանի Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին: Այստեղ են ասել՝ գլխավոր հյուպ ատոսը Լոս Անջելեսում մեծ «շիլա» է եփել, թող նստի ու ինքն էլ ուտի: Տիգրան Հովսեփյան և մի խումբ սփյուռքահայեր Լոս Անջելեսից
Lag
Grigor is just a bureaucrat, or so he tries to get people to think that's what he is, that he has no real power and merely attends to routine administrative matters. But he does seem to have a real contempt for groups of demonstrators. So please do keep up the demonstrations if you want to annoy him.
Hai
Armaiva &CO (!?!?!?) are making profit , using the need of Diaspora Armenians in Alepo! The syetm in RA is corrupt! you know which seytem i mean !Any way I am not supprised ! he can not be much better than his likes in Yerevan, who do believe diaspora has only to pay and the same diaspora should not have any demands and expectatiuonsat all! 100 000 of Armenan diaporians above all form Middel east had the dream to move to Armenia, but even 0.005 who did try and did risk -. the all lost a lot- like me!!!!! The corrupt system in AR is atacking and destroying (a shame for all of us and a shame for ordinary and patriotic Armenians in Armenia TOO!!!) , in some the end result of corruptionand abuseof power is in some way as worse than the Turkish lead genocide of Armenian people! !
Ani
Նարեկ-ին: էդ ո՞ր հեթիաթից իջար: Ինչպիսի՜ երազներ քեզ նման հիվանդ երեւակայություն ունեցողների համար, որ բարեբախտաբար չարդարացան - բախումներ բազմահազարանոց ցուցարարներոի ու ոստիկանների մեջ: Զարմանում եմ, էդ որ խելացիին է թվում որ 3 տարի անց կարող է ուզած սուտը իրականության տեղ անցկացնել: Բարոյականության տարրական նշույլը ձեզ ու ձեր նմաններին չէր խանգարի: Հայուհի, ով 2009-ի հոկտեմբերի 4-ի բազմահազարանոց ցուցարարների մեջ էր:
Artak Sargsyan
Ays hyupatosi asxhatavoce vagut e Los-um aparognerin haytni..Sran uggaki petk e ir shkaxmbov het ugarkel Hayastan.. merav poxer grpelov, inchkan nerkin kargov xmbera berum hayastanits mnalu npatakov, u amen mekits inch gumarner e vertsnum..amot iren...
Hay
Ani, Nareki gradzin petq chi urish yerang tal. Barebakhtabar bakhum chi yeghel, bayts mtnolort@ shikatsadzr er ----- http://www.youtube.com/watch?v=TlhtI0-BXIg ------
հայուհի
Ծիծաղենք, որ լաց չլինենք;
khocasaryan
vampirneri nergayutyunu yegrakunti vray tadaranne kog avazag sriganer
Karen Hovhannisyan
Վերջերս՝ հուլիսի 19 - ին էլ հյուպատոսը կեր ու խում էր սարքել հյուպատոսարանում: Փաստորեն նա այդ ամենը անում է հանուն իր սեփական շահերի: Մի քանի ռեստորաններից catering է անվճար կարգադրում, խմիչքն էլ են անվճար բերում, ինքն էլ հյուրասիրություններ է կազմակերպում: 21 -րդ դարի քցող:
Karen Hovhannisyan
Samoin............http://www.facebook.com/photo.php?fbid=421470404558138&set=a.421467041225141.88439.143360752369106&type=1&theater
Karen Hovhannisyan
Samoin.....On July 19, 2012, members of the Mexican and Armenian business communities gathered in an initative designed by the Mexican-Armenian Task Force to engage in mutual business ventures and cultural exchange. Pictured here: Guests at the Armenian/Mexican Business Council Dinner and Expo, enjoying a meal catered by renowned LA based restaurants, Anoush and Arbat.
GALUST
DE AXPERUTYAMB PASHTONI NSHANAKELU ARDUNKN EL SA PETK E LINI
Mkrtich
Կարդացի հոդվածը և տխրեցի. անանուն զրպարտություն գրելը փաստորեն պահպանվել է մեր հայ ժողովուրդի մոտ դեռևս 1937թ-ից, իսկ ինչ վերաբերվում է հյուպատոսի ազգային հատկանիշները նունիսկ նույն հոդվածագիրները չեն կարողացել չնշել Գրիգոր Հովհաննիսյանի մասին,որը շատ ակնառու ներկայանելի է բոլորի համար մանավանթ նրան ճանաչողներին:
Sargis Avetisyan
Այս հոդվածը լրիվ համապատասխանում է իրականությանը: Լոս-ում բոլորն էլ գիտեն թե հյուպատոսը ինչպիսի անձնական գործնեությամբ է զբաղվում, իսկ համայնքի մասին չի էլ մտածում: Նա խաբեբա է, ստոր, ինչու չի ասում Շուշի հիմնադրամով հավաքած 7,5 միլլիոնը ինչի վրա է ծախսել? Դե թող պատասխանի ժողովրդին:
Vahe
hodvaci hexinakin ev myus mutilovchik hayastani ev voch hayastani qaxaqacinerin, sranic ereq tari araj bolort 2 jam qshum gnum hasnum eyiq beverly hills, isk hima erb arden Glxavor Hyupatosutyune i shnorhiv Grigor Hovhannisyani Glendaluma, sksel eq mutilovchikutyun anel, amot dzez ev dzez Hay kochoxin.
Karen Hovhannisyan
Samo mtir aysteg nayir tga jan http://www.armeniaconsulatela.org/ ays vernagri tak e ayd hodvaste Հայ-մեքսիկական գործարար խորհուրդ Հուլիսի 19-ին, Լոս Անջելեսում Հայաստանի նստավայրում տեղի է ունեցել Հայ-մեքսիկական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որին մասնակցել են հայ և մեքսիկացի գործարարներ, Լոս Անջելեսի մարզի պաշտոնյաներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:
Մլեհ
Նվնվալու տեղ` սուրիացի ընդդիմադիրներէն դա՛ս քաղեցէք, սիրելի լոսանճելոսահայեր: Angry Syrians Protest UN Diplomat Ja'afari at Home 5-29-12 http://www.youtube.com/watch?v=M1KLltgw83g
Merrie Kasparian
Why does this NOT suprise me at all??? If so called Spiritual Fathers, such as Archbishop Moushegh Mardirossian and His Holiness Aram I of the great house of Cilicia ignore ALL the Armenians in Southern California and their needs of course the embassador, being a worldy person would ignore us all. They are NOT sent here to serve us the Armenians, they are sent to collect funds and fatten their wallets, once in a while appear next to Moushegh (the biggest Green collector) to make the collections and their bank accounts bigger. We, the Armenians of SOUTHERN CALIFORIA, do not NEED nor do we WANT people like Moushegh Mardirossian or Krikor Hovhanissian, I will personally pay for both of their ONE way tickets back to Armenia and Beirut. Armenian Community in the diaspora Needs people who care for their community and for the needs of Armenians. And Baron Hovhanissian - I think you had forgotte that you're serving US, the people, therefore you have no MORAL right to refuse seeing us and answering out questions. I think you're hanging out a little to much with Moushegh Mardirossian, you are acquiring his EXACT character.
Hay
Yerku tari araj zangaharetsi hyupatosaran, vizayin verabervogh hartserov. Herakhosazang@ pataskhanogh@ kardzez nor er qnits ardnanum. Im voch mi hartsi chpataskanets. Pokharen@ amen harts taluts, indz asum er vor artaqin gordzeri nakhararutyan kayq@ stugem. Yerb hasa Yerevan, nuyn ban@ indz ovierum ein asum. Tpavorutyun@ aynpisin e, kardzez ays mardik nuynisk irents gordzin verabervogh voch mi banits teghyak chen. Sa e irakan Hayastanyan divanagitutyan patker@...
Թլկատինցի
Մլեհ եղբայր...ընդունինք որ հայերը նվնվացող ազգ է եւ ոչ այլ ինչ..
Տիգրան
Այս մարդուն պետք է հարցաքննել ու պատասխանատվության կանչել: «Շուշի» հիմնադրամի համար հավաքվել էր 7,5 մլն դոլոր: Այդ հիմնադրամի տնօրենը Գրիգորյանն էր, իսկ այդ հիմնադրամի փողերը ոչ ոք չգիտի թե ինչ են եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter