Արցախ |
18:23, 27 հուլիսի, 2012Ավարտին հասան «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի Արցախի թիմի տասնօրյա աշխատանքները: Թիմի՝ Հայաստանի Հանրապետությունից ու սփյուռքից ժամանած անդամները Արցախի թիմակիցների հետ միասին իրենց ոգևորիչ ներդրումը ունեցան Արցախի զարգացման գործում՝ նախաձեռնելով տարբեր ոլորտներում ու տարբեր ձևաչափերի ծրագրեր:
Համագործակցելով Արցախի պետական համալսարանի, կրթության և գիտության նախարարության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնի, Շուշիի Նարեկացի կենտրոնի և մի շարք այլ կառույցների հետ՝ Լույս հիմնադրամի Արցախի թիմը վարեց դասընթացներ սոցիալական մեդիայի, ներառական մանկավարժության, կոռուպցիայի դեմ պայքարի, աշխարհի լավագույն համալսարաններ դիմելու կարգի և մի շարք այլ թեմաների վերաբերյալ:
Ուսանողները ողջ տասնօրյա ժամանակահատվածում ուշադրության կենտրոնում պահեցին Ստեփանակերտի մանկատան սաներին՝ նրանց փոխանցելով գեղարվեստական հմտություններ ու կազմակերպելով ինտերակտիվ խաղեր: Մեկ այլ ծրագրի շրջանակներում «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի Արցախի թիմը նախաձեռնեց Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների թանգարանի բոլոր ցուցանակների ռուսերեն և անգլերեն թարգմանություն:
Իսկ ահա Արցախի ուսանող իրավաբանների մասնակցությամբ կազմակերպվեց դերային խաղ, որի ժամանակ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները դատարանին ներկայացրեցին իրենց փաստարկները Արցախի ինքնորոշման հարցի վերաբերյալ և, արդյունքում, Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչվեց դատարանի կողմից: Թիմի անդամները նոր շունչ բերեցին նաև Ստեփանակերտի առօրյային՝ նախաձեռնելով ֆիլմերի բացօդյա և դահլիճային ցուցադրումներ, հայկական ազգային պարերի բացօդյա դասընթացներ և այլն: Ծրագրի ավարտը նշանավորվեց հուլիսի 26-ին կազմակերպված բացօդյա համերգով, որի ժամանակ հանդես եկան Ստեփանակերտի մշակույթի տան և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ներկայացուցիչները՝ հաճելի ժամանց պարգևելով ստվար հանդիսատեսին:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին նաև պաշտոնական հանդիպումներ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի և մի շարք այլ պաշտոնյաների հետ քննարկելու համար համագործակցության լայն հնարավորություններ: Հանդիպումների և քննարկումների արդյունքում թիմի անդամները պլանավորեցին Արցախում ձևավորել «Լույս» հիմնադրամի ցանց, որը շարունակական կդարձնի նրա գործունեությունը այնտեղ՝ արդյունավետ կերպով օգտագործելու համար հիմնադրամի ներուժը ի շահ Արցախի զարգացման:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 3893 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
16.05.2013
դիտվել է 2201 անգամ
Հակոբ Սանասարյան. «Եթե «Մեթըլ Փրինս»-ը այսպես շարունակի, 4-6 տարի հետո այս
տարածքը կարող է վերածվել մահվան դաշտի» (վիդեո)
21.05.2013
դիտվել է 1886 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 1783 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
16.05.2013
դիտվել է 1675 անգամ
Բողոքի ակցիա՝ գազի գնի բարձրացման դեմ (լուսանկարներ)
17.05.2013
դիտվել է 1527 անգամ
«Նաիրիտի» պայթյունից 4 տարի անց. ինչու է գործարանի ղեկավարությունը
խոչընդոտել փորձաքննությանը, և ինչպես են կոծկվել փաստերը