HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապլիկացիայի մանկական մրցույթ` Շուշիում

Հուլիսի 24-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարության և «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնի համագործակցության շնորհիվ կայացավ «Հայրենիք» թեմայով ապլիկացիայի մանկական մրցույթ: Մրցույթը տեղի ունեցավ ՆԱՄ Շուշիի կենտրոնում և պատկանում էր «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումի միջոցառումների շարքին:

Մրցույթին մասնակցեց ՆԱՄ Շուշիի կենտրոնի նկարչության և մանրանկաչության դասարաններ հաճախող թվով քսան երեխա:

Մրցույթի ընթացքում թիմային աշխատանքների շրջանակներում արված  գործերը կգնահատի սիմպոզիումին մասնակցող քանդակագործներից և նկարիչներից կազմված ժյուրին:

Մրցույթի արդյունքների մասին կհայտարարվի «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումի փակման պաշտոնական արարողության ժամանակ, որը տեղի կունենա հուլիսի 31-ին: Այս մասին հայտնում է նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter