HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորայր Բախտմյանը դուրս է մնացել պայքարից

Երեւանցի հրաձիգ Նորայր Բախտամյանը 10 մ օդամուղ ատրճանակի մրցաձեւում որակավորման փուլում 44 մասնակիցների մեջ զբաղեցրել է 16-րդ տեղը, ինչը բավարար չէր եզրափակիչ դուրս գալու համար: Նման բախտի են արժանացել լավագույն 8 արդյունք ցույց տված հրաձիգները: Բախտամյանը 6 կրակոցից 600 հնարավորից վաստակել է 579 միավոր, իսկ, օրինակ, առաջատարը` հարավկորեացի Ջոնգո Ջինը` 588 միավոր:

Նորայրը իր երկրորդ փորձը կկատարի օգոստոսի 5-ին, երբ հանդես կգա 50 մ ատրճանակ մրցաձեւում:  

Լուս.` sport.news.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter