HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Նազարյանը նույնպես դարձավ հանդիսատես

Ձյուդոյիստ Արմեն Նազարյանը նույնպես հանդիսատես դարձավ: 66 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում նա պարտվեց լեհ Պավել Զագրոդնիկին: Վերջինս նախ վազա-արի վաստակեց, հետո Արմենը հավասարեցրեց հաշիվը, սակայն ոսկե միավորի համար պայքարում՝ ավելացված ժամանակում, ստացավ երկրորդ զգուշացումը, ինչը մրցակցին յուկո բերեց, եւ Արմենը լքեց պայքարը: 

Սա երկրորդ անհաջողությունն էր այսօր մեր պատվիրակության համար: Ավելի վաղ պայքարը թողել էր լողորդուհի Անահիտ Բարսեղյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter