Առաքել Միրզոյանից մեդալի հույսեր կան
Այսօր Լոնդոնում հայ օլիմպիականների չենք տեսնի: Իսկ ահա վաղը լողավազանում կտեսնենք երեւանցի լողորդ Միքայել Քոլոյանին, ով ուժերը կչափի 100 մ ազատ ոճում: Դե իսկ օրվա գլխավոր իրադարձությունը հայ մարզասերների համար կլինի 69 կգ քաշային ծանրորդների մրցությունը, որտեղ կտեսնենք Առաքել Միրզոյանին: Այն բանից հետո, երբ վնասվածքի պատճառով շարքից դուրս եկավ Տիգրան Մարտիրոսյանը, ծրագրվածի համաձայն՝ նրա տեղը պետք է լրացնի պահեստային Վանիկ Ավետիսյանը, որը նույնպես հանդես է գալիս 69 կգ քաշային կարգում:
Առաքել Միրզոյանը մեր գլխավոր հույսերից է: Մեդալ չնվաճելը անհաջողութուն կհամարվի: Օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին՝ 2009 թ. Եվրոպայի չեմպիոնն ու աշխարհի փոխչեմպիոնը, ներկայում իր քաշային կարգում լավագույններից է, եւ պետք է, որ առաջին մեդալը բերի Հայաստանին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել